«Խեթագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: թթվականին → թվականներին oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Խեթագիտություն''', արևելագիտության բնագավառ, որն ուսումնասիրում է մ. թ. ա. II հազարամյակում [[Փոքր Ասիա]]յում ապրած [[խեթ]]երի, [[լուվիացի]]ների, [[պալայացի]]ների լեզուն, [[մշակույթ]]ն ու [[պատմություն]]ը։ Խեթագիտության`Խեթագիտության՝ իբրև գիտության ձևավորմանը նախորդել են [[XIX դար]]ի մի շարք գիտնականների աշխատությունները ([[Արչիբալդ Սեյս]], Ա. Կնուդսոն և ուրիշներ), որտեղ կռահվել է խեթերի նշանակությունը [[Փոքր Ասիա]]յի հնագույն պատմության մեջ։ Խեթագիտության առաջացման գործում էական դեր կատարեցին [[1906]] թվականին գերմանացի գիտնական [[Հյուգո Վինկլեր]]ի՝ Բողազքյոյում խեթական պետության մայրաքաղաք [[Խատտուսա]]յի ավերակներից սեպագիր դիվանի հայտնաբերումը և [[1915]] - [[1917]] թվականին չեխ գիտնական Բ. Հրովսիի կողմից խեթերեն տեքստերի վերծանումը։ [[Գերմանիա]]յում սկիզբ դրվեցին խեթերեն սեպագիր տեքստերի ինքնագրերի երկու պարբերական հրատարակությունների՝ «Սեպագիր փաստաթղթեր Բողազքյոյից» և «Սեպագիր տեքստեր Բողազքյոյից», որոնց հատորների թիվն այժմ անցել է 60-ից։ [[Խեթերեն]] տեքստերի բանասիրական մանրազնին վերլուծության սկզբունքները, որ տվել է գերմանացի գիտնական Ֆ. Զոմմերը [[1920]] - [[1924]] թվականներին, զարգացրել են 1920-1960-ական թթ. [[Ալբրեխտ Գյոտցե]]ն, [[Յոհաննես Ֆրիդրիխ]]ը և ուրիշներ։ Առանձնապես կարևոր են է. Ֆոռերի 1920-1930-ական թթ. աշխատությունները։ Յո. Ֆրիդրիխը հրատարակել է «Խեթական թագավորության պետական դաշնագրերը» (հ. 1-2, [[1926]]-[[1930]]) մենագրությունը, մշակել խեթերենի դասագիրքն ու բառարանը։ Սկզբնավորվել են խեթագիտության մի շարք բնագավառներ՝ լեզվագիտություն, աշխարհագրություն, պատմություն, կրոն։ [[1957]] թվականին Ա. Գյոտցեն լույս ընծայեց «Փոքրասիացիներ» աշխատությունը, որտեղ ամփոփված են խեթագիտության բոլոր բնագավառները։
 
Խեթագիտության մեջ արժեքավոր ներդրում ունեն սովետական խեթագետները։ [[1952]] թ-ին [[Մոսկվա]]յում թարգմանվել և հրատարակվել են Յո. Ֆրիդրիխի «Խեթերենի համառոտ քերականությունը», [[1961]] թ-ին՝ «Մոռացված գրերի և լեզուների վերծանումը» աշխատությունները։ Սովետական խեթագետների ուսումնասիրություններում կարևոր տեղ է հատկացվում պետության հասարակական-տնտեսական կառուցվածքին, խեթա-լուվիական լեզուների համեմատական ուսումնասիրությանը և այլ հարցերի (Ի. Մ. Գյակոնով, է. Ա. Մենաբդե, Վ. Վ. Իվանով, Վ. Վ. Շևորոշկին և ուրիշներ)։ Սովետական [[Հայաստան]]ում խեթագիտության հետ կապված բազմաթիվ հարցերին, մասնավորապես խեթական պետության և Հայկական լեռնաշխարհի ու նրա հնագույն բնակիչների փոխհարաբերություններին են նվիրված Ա. Խաչատրյանի, Գ. Ղափանցյանի, Վ. Խաչատրյանի մի շարք ուսումնասիրություններ և հոդվածներ։