«Խանասորի Վարդան»–ի խմբագրումների տարբերություն

չ
փոխարինվեց: ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ
չ
չ (փոխարինվեց: ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ)
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[1870]] թ. [[Արցախ]]ում։ Ծառայել է ռուսական բանակում։ [[1890]] թվականից գործել է [[Ատրպատական]]ում, զինատար խմբերով հաճախ անցել [[Վասպուրական]], բախվել [[Թուրքեր|թուրք]] սահմանապահ ուժերի և [[քրդեր]]ի հետ։ [[1894]] թ. Նիկոլ Դումանի հետ մասնակցել է Դերիկի վանքի կռվին։ [[1895]] թ. մայիսին 22 հոգանոց խմբով [[Ատրպատական]]ից անցնում է [[Վան]]: [[1896]] թվականի [[Գարուն|գարնանը]] ղեկավարել է [[Շատախի ինքնապաշտպանություն]]ը, նույն թվականի [[սեպտեմբեր]]ին մասնակցել [[Վանի հերոսամարտ|Վանի կռիվներին]]։ [[1897]] թվականին նշանակվել է [[Խանասորի արշավանք]]ի ընդհանուր հրամանատար։ [[1898]] թ. որպես [[Շատախի ներկայացուցիչ մասնակցում է [[Հայ հեղափոխական Դաշնակցության]] 2-րդ ընդհանուր ժողովին։ Ժողովը Վարդանին [[Աղբյուր Սերոբ]]ի /Սերոբ Վարդանյան/, [[Սևքարեցի Սաքո]]յի /Սարգիս Ծովիանյան/ և [[Գուրգեն]]ի /Բաղդասար Մալյան/ հետ ընտրում է որպես Բարձրավանդակի /[[Սասուն]]/ Պատասխանատու մարմնի անդամ, բայց Վարդանը հրաժարվում է այդ պաշտոնից։ [[1901]]-[[1905]] թթ. Վարդանը Բաքվում էր, ուր աշխատում էր Բաքվի նավթահորերի մեջ`մեջ՝ առանց մասնակցելու Բաքվի կուսակցական կյանքին։ [[1905]] թվականի [[հայ-թաթարական ընդհարումներ]]ի ժամանակ հենց Վարդանին է վստահվում [[Արցախ]]ի ինքնապաշտպանությունը։ [[1907]] թ. մասնակցում է Վիեննայում կայացած [[ՀՅԴ 4-րդ ընդհանուր ժողով]]ին: [[1908]] թվականի [[Երիտթուրքական հեղափոխություն|երիտթուրքական հեղաշրջում]]ից հետո հաստատվել է [[Իզմիր]]ի շրջանի [[Մաղնիսա]] գյուղում, ուր մնում է մինչև [[1914]] թ.։ Մի կերպ փրկվելով թուրք ջարդարարներից`ջարդարարներից՝ հաստատվում է Բաքվում։ [[1915]] թ. սկզբին անցնում է Թիֆլիս։ [[1915]] թ. սկզբին նշանակվում է Հայկական կամավորական 5-րդ գնդի հրամանատար։ [[1915]] թվականի գարնանը նշանակվել է Արարատյան գնդի /նրա կազմի մեջ էին մտնում Հայկական կամավորական 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ գնդերը/ հրամանատար, որը որպես ռուսական բանակի առաջապահ օգնության է հասել [[Վասպուրական]]ի հայությանը։ [[1917]] թ. դարձյալ հաստատվում է Բաքվում, որտեղ անդամակցում է [[Բաքու]] Բաքվի Հայ ազգային խորհրդին։ [[1918]] թվականին Բաքվի Հայ ազգային խորհրդի կողմից Վարդանը ընտրվում է Բաքվի հայ զինվորական գերագույն մարմնի անդամ։ [[Հայաստանի Հանրապետության]] շրջանում /[[1918]]-[[1920]] թթ./ զբաղվում է իր ընտանիքի հոգսերով և ագարակի մշակությամբ`մշակությամբ՝ հեռու մնալով քաղաքական կյանքից։[[Հայաստան]]ի խորհրդայնացումից հետո մինչև կյանքի վերջը ապրել է [[Երևան]]ում` լինելով օրինապահ քաղաքացի: Մահացել է 73 տարեկան հասակում` 1943 թվականի հունվարի 2-ին, Երևանում։ Թաղված է Երևանի քաղաքային գերեզմանատանը։ Նրա որդին, որ ամուսնացել էր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր [[Արամ Մանուկյան]]ի /Սարգիս Հովհաննիսյան/ դստեր հետ, զոհվում է [[ԽՍՀՄ]] [[Հայրենական Մեծ պատերազմ]]ում /[[1941-1945 թթ.]]/
 
Վարդանի մասին կան բազմաթիվ հյուսված երգեր։