«Ժան Տեր-Մերկերյան»–ի խմբագրումների տարբերություն

չ
փոխարինվեց: ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ
չ (փոխարինվեց: ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ)
 
== Կենսագրություն ==
Ժան Տեր-Մերկերյանը ծնվել է [[Մեծ եղեռն]]ից փրկված և [[Մարսել]]ում ծնված ծնողների ընտանիքում։ 11 տարեկանում ավարտել է Մարսելի կոնսերվատորիան, որից մեկ տարի անց նույն քաղաքում տվել է իր առաջին մենահամերգը`մենահամերգը՝ կատարելով [[Ֆելիքս Մենդելսոն]]ի և [[Անտոնիո Վիվալդի]]ի ջութակի կոնցերտները նվագախմբի հետ։
 
[[1948]] թվականին ընտանիքի հետ ներգաղթել է [[Հայաստան]], որտեղ հանդես է եկել Մենդելսոնի և Լալոյի կոնցերտներով։ Ժանի ուսուցիչներն են լինում հայրը`հայրը՝ Երվանդը, [[Կարպ Դոմբաև]]ը (Երևանի պետական կոնսերվատորիայում սովորելու տարիներին) և [[Դավիդ Օյստրախ]]ը (Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում սովորելու ժամանակ)։
 
[[Պրահա]]յում ([[1956]]) և [[Փարիզ]]ում ([[1961]], [[Մարգերիտ Լոնգ]]ի և [[Ժակ Տիբո]]յի անվան մրցույթում) Ժանն արժանում է առաջին մրցանակի։ Նրան առաջարկում են մնալ [[Մոսկվա]]յում, բայց նա վերադառնում է [[Երևան]], սկսեց դասավանդել [[Կոմիտասի անվան կոնսերվատորիա]]յում (1964-1979) և ելույթներ ունենում Հայաստանի տարբեր շրջաններում, ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում։
Դիրիժոր [[Միքայել Մալունցյան]]ի հետ կատարել է [[Յոհան Սեբաստիան Բախ|Բախ]]ի, [[Մոցարտ, Վոլֆգանգ Ամադեուս|Մոցարտի]], [[Բեթհովեն, Լուդվիգ վան|Բեթհովենի]], [[Սիբելիուս Յան|Սիբելիուսի]], [[Բարտոկ Բելա|Բարտոկի]], [[Շոստակովիչ Դմիտրի|Շոստակովիչի]], [[Պրոկոֆև Սերգեյ|Պրոկոֆևի]] և այլոց կոնցերտները։
 
[[1981]] թվականին նա վերադառնում է Մարսել, [[1982]]-ից սկսում դասավանդել կոնսերվատորիայում (1984-ից`ից՝ պրոֆեսոր) և հանդես գալիս մենահամերգներով։
 
Մահացել է 2015 թվականի սեպտեմբերի 29-ին, Մարսելում։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել 2015 թվականի [[հոկտեմբերի 19]]-ին։