«Թոքեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 4.
== Տեղադրություն ==
 
Մարդու թոքերը գտնվում են կրծքի խոռոչում՝ ստոծանու համապատասխան գմբեթների վրա`վրա՝ [[սիրտ|սրտից]], [[արյուն|արյան]] խոշոր անոթներից և միջնորմի օրգաններից աջ ու ձախ`ձախ՝ պարփակված կրծքամզային պարկերի մեջ։
 
== Կառուցվածք ==
 
Թոքերը կիսակոնաձև են, գագաթով՝ ուղղված վեր, իսկ հիմքով՝ վար, ունեն 3 մակերևույթ. առաջինը կողերին հպվող ուռուցիկ մակերևույթն է, դարձած է դեպի միջնորմը, երկրորդը ստորին գոգն է, որը կիպ հպվում է ստոծանուն, երրորդը միջային մակերևույթն է, որի վրա կա ռոմբաձև կամ օվալաձև մի փոս՝ թոքի դրունքը, որով անցնում են թոքի արմատը կազմող գլխավոր բրոնխը, թոքային զարկերակը, թոքային 2 [[երակն]]երը, ավշային անոթները և նյարդերը։ Աջ թոքն ավելի լայն է ու կարճ և 2 ակոսներով բաժանվում է վերին, միջին ու ստորին, իսկ ձախը՝ 1 ակոսով՝ վերին և ստորին բլթերի։ Գլխավոր բրոնխը թոքի դրունքում բաժանվում է բլթային [[բրոնխներ]]ի, որոնք, թոքանյութի մեջ ծառանման ճյուղավորվելով, հաջորդաբար բաժանվում են հատվածային, բլթակային, ապա`ապա՝ ավելի փոքր տրամաչափերի սահմանային և շնչառական բրոնխիոլների։ Վերջիններս առաջացնում են 2 կամ 3 թոքաբշտիկային պարկիկներ, որոնց նուրբ պատերի արտափքումները կոչվում են թոքաբշտիկներ։ Թոքային [[զարկերակ]]ի և երակների ճյուղերն իրենց ընթացքով ուղեկցում են բրոնխներին և բրոնխիոլներին։ Թոքերում գազափոխանակությունը կատարվում է թոքաբշտիկներում պարունակվող [[օդ]]ի և թոքային զարկերակով հոսող արյան միջև։ Թոքերը նյարդավորվում են թափառող նյարդի և սիմպաթիկ ցողունի ճյուղերից կազմված թոքային հյուսակով։
 
== Ֆունկցիաները ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թոքեր» էջից