Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 11 բայտ ,  3 տարի առաջ
չ
փոխարինվեց: ` → ՝ (11) oգտվելով ԱՎԲ
Շարժման հիմնադիրը [[Սմբատ Զարեհավանցի]]ն էր, ով [[Հայաստան]]ի մի շարք վայրերում աղանդավորական գաղափարներ քարոզելուց հետո [[Թոնդրակ]] ավանում կազմակերպել է համայնք և այն դարձրել կենտրոն: Նա ջանացել է նախկին աղանդավորական գաղափարախոսություններից ստեղծել մեկ միասնական ուսմունք, միավորել խմբավորումները` դառնալով նոր [[աղանդ]]ի օրենսդիր։ Շարժումն անվանել են «թոնդրակեցիների աղանդ» կամ պարզապես «թոնդրակեցիներ»:
 
[[Ֆեոդալ]]ական հարաբերությունների զարգացման պայմաններում գյուղացիների ու քաղաքային չքավորության շահագործման ուժեղացման հետևանքով աղանդը տարածվելով և նորանոր կողմնակիցներ ներգրավելով իր մեջ, վերաճել է հակաֆեոդալական և ազգային-ազատագրական շարժման`շարժման՝ իր դեմ հանելով ոչ միայն հայ եկեղեցուն և խոշոր [[ավատատեր]]երին, այլև օտար բռնատիրողներին։ Վերջիններից էր [[Մանազկերտ]]ի [[ամիր]] [[Աբուլ-Բարդ]]ը, ով [[840]]-[[850]]-ական թվականներին դաժանորեն ճնշել է շարժումը, որի հետևանքով նահատակվել է նաև Սմբատ Զարեհավանցին։
 
Այդ դեպքերից հետո շարժումն անկում է ապրել, սակայն [[10-րդ դար]]ի սկզբին Հայաստանի կենտրոնական և հյուսիս-արևելյան գավառներում բռնկված գյուղացիական ընդվզումների շնորհիվ կրկին աշխուժացել է։
10-րդ դարի վերջին և 11-րդ դարի սկզբին Թոնդրակյան շարժումը հասել է իր բարձրակետին։ Հատկապես եռանդուն են գործել Հարքի և Մանանաղիի համայնքները։ Հարքում, [[եպիսկոպոս]] [[Հակոբ Հարքացի|Հակոբ Հարքացու]] գլխավորությամբ թոնդրակեցիները կարգալույծ են արել բարձրաստիճան [[հոգևորական]]ներին, արգելել կրոնական ծիսակատարություններն ու արարողությունները։ Հայոց [[կաթողիկոս]] [[Սարգիս Ա Սևանցի]]ն ([[992]]-[[1019]]) հալածել է նրանց, դուրս քշել բնակավայրերից, իսկ Հակոբին բանտարկել և աղվեսադրոշմ խարանել դեմքին։
 
Մանանաղիի Կաշե և Աղյուսո գյուղերի համայնքները, [[Կունծիկ աբեղա]]յի ղեկավարությամբ, տոհմիկ կանանց`կանանց՝ Հրանույշի, [[Կամարի և Ախնի|Կամարայի, Ախնիի]] և իշխան [[Վրվեռ]]ի օժանդակությամբ, քանդել են եկեղեցիները, արտաքսել հոգևորականներին, իսկ [[1005]] թվականին (այլ տվյալով [[1011]]) կործանել [[Բազմաղբյուր]] ավանի (Խաչ գյուղ) սրբատեղին։ Ի պատասխան`պատասխան՝ Մանանաղիի եպիսկոպոս Սամվելը ավերել է տվել Կաշե և Աղյուսո գյուղերը, ձերբակալել քարոզիչներին`քարոզիչներին՝ տարել [[Ջերմ]] գյուղաքաղաք և հրապարակորեն աղվեսադրոշմ խարանել դեմքերին։ Եպիսկոպոսին սատարել է բյուզանդական դատավոր Եղիան։ Նույն ժամանակ Շիրակում մահապատժի է ենթարկվել թոնդրակյան քարոզիչ Ներսեսը։
 
11-րդ դարի 30-ական թվականներին, երբ [[Բյուզանդիա]]ն ակնհայտ զավթողական քաղաքականություն էր վարում Հայաստանում, Թոնդրակյան շարժումը բռնկվեց նոր թափով։ Այս անգամ էլ այն ընդունեց ազգային-ազատագրական բնույթ։ Բյուզանդական ֆեոդալները`ֆեոդալները՝ հայ ավատատերերի հետ պայքար են ծավալել Թոնդրակյան շարժման դեմ։ Հայաստանի հարավային նահանգների և [[Միջագետք]]ի հյուսիսային մասերի բյուզանդական կառավարիչ, հայ խոշոր ավատատեր [[Գրիգոր Մագիստրոս]] Պահլավունու զինվորական ջոկատները [[1050]]-[[1053]] թվականներին ավերել են Թոնդրակ, Կաշե, Թուլայլ, Խնուս և այլ բնակավայրեր`բնակավայրեր՝ թոնդրակեցիներին արտաքսելով երկրից։ Եկեղեցու, խոշոր ավատատերերի և օտար իշխանությունների հալածանքների ու բռնությունների, ինչպես նաև սելջուկյան արշավանքների հետևանքով 11-րդ դարի 2-րդ կեսից Հայաստանում ստեղծված աննպաստ իրադրության պատճառով Թոնդրակյան շարժումն սկսեց անկում ապրել և աստիճանաբար վերացավ։
 
== Ուսմունքը ==
Թոնդրակեցիները ձգտում էին ոչ միայն բարձրաստիճան հոգևորականության վերացման, եկեղեցական ծեսերի պարզեցման այլ նաև մերժում էին [[խաչ]]ը, եկեղեցին ու նրա խորհուրդները։ Ընդունելով «անտեսանելի և անշոշափելի [[Աստված|Աստծո]]» պաշտամունքը`պաշտամունքը՝ թոնդրակեցիները մերժել են [[Հիսուս Քրիստոս]]ի աստվածությունը, մարդկայնացրել նրան`նրան՝ համարելով սոսկ [[մարգարե]]: Քրիստոսի մարդկայնացմամբ հանգել են երկնքի և երկրի մերձեցման, ժխտել հոգու անմահությունն ու անդրշիրիմյան աշխարհը, երկնային պատիժը կամ հատուցումը`հատուցումը՝ մարդու երկրային արարքների համար։ Ըստ նրանց, քանի որ չկա հոգու անմահություն ու հանդերձյալ կյանք`կյանք՝ մարդու և Աստծո միջև միջնորդի դեր կատարող տեսանելի և շոշափելի խաչը, եկեղեցին, հոգևորականները, եկեղեցական պատկերները, ծեսերն ու արարողություններն անիմաստ են։ Ոչ ոք իրավունք չունի նզովելու կամ բանադրելու։ Մարդն ունի մեկ`մեկ՝ երկրային կյանք, ուստի «երկնային արքայությունը» պետք է կառուցել երկրի վրա։
 
Թոնդրակյան շարժումը միջնադարյան Հայաստանի ամենանշանակալից երևույթներից էր։ Այն հսկայական ազդեցություն է թողել հետագա սոցիալական շարժումների վրա։ Թոնդրակյան շարժումը տարածված է եղել նաև [[Աղվանք]]ում: