«Էլեկտրական լարում»–ի խմբագրումների տարբերություն

չ
փոխարինվեց: ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ
(Special:Permalink/4183030#Անավարտի կաղապար, մաս N, ջնջվեց: {{Ֆիզիկա-անավարտ}} oգտվելով ԱՎԲ)
չ (փոխարինվեց: ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ)
Էլեկտրական շղթայի տարբեր տեղամասերում կարող է տարբեր լինել այդ աշխատանքը, բայց նրանցից յուրաքանչյուրում այն համեմատական է այդ տեղամասում անցնող լիցքին։
Տվյալ տեղամասով 1Կլ լիցք անցնելու դեպքում հոսանքի կողմից կատարված աշխատանքը ցույց տվող ֆիզիկական մեծությունը կոչվում է տվյալ տվյալ տեղամասի էլեկտրական լարում։
Ենթադրենք էլեկտրական շղթայի տեղամասի երկայնքով q= 5Կլ լիցքի տեղափոխման ընթացքում կատարվել է A= 10Ջ աշխատանք։ 10Ջ-ը բաժանելով 5Կլ-ի վրա`վրա՝ կստանանք 2Ջ/Կլ։ Դա էլ հենց կլինի էլեկտրական շղթայի տվյալ տեղամասի լարումը։ Լարումը նշանակում են U տառով։
 
Այսպիսով, էլեկտրական շղթայի տվյալ տեղամասում U լարումը որոշելու համար անհրաժեշտ է հոսանքի A աշխատանքը բաժանել տվյալ տեղամասով անցած q լիցքի վրա։
Էլեկտրական լարման միավորը կոչվում է վոլտ (Վ)` հոսանքի առաջին աղբյուրը կառուցող Ա. Վոլտայի պատվին։ 1Վ-ն այն լարումն է, որի դեպքում էլեկտրական դաշտը էլեկտրական շղթայի տվյալ տեղամասի երկայնքով 1Կլ լիցքի տեղափոխման ընթացքում 1Ջ աշխատանք է կատարում։ Եթե օրինակ` շղթայի որևէ տեղամասում լարումը հավասար է 10Վ-ի, ապա նշանակում է, որ այդ տեղամասում 1Կլ լիցք անցնելու դեպքում 10Ջ աշխատանք է կատարվում։
 
Վոլտայից բացի, որպես միավոր, գործնականում կիրառվում են նաև վոլտի մասերը և բազմապատիկները, օրինակ`օրինակ՝ կիլովոլտ և միլիվոլտ։
Լարում չափող սարքը կոչվում է վոլոմետր։ Գոյություն ունեն տարբեր կառուցվածքի վոլոմետրեր։
 
Էլեկտրական շղթային վոլոմետր միացնելու դեպքում անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները`կանոնները՝
 
Վոլոմետրի սեղմակները միացնում են էլեկտրական շղթայի այն կետերին, որոնց միջև անհրաժեշտ է չափել լարումը (միացնում են շղթայի չափվող տեղամասին զուգահեռ)։