«Էդվարդ Ջրբաշյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (4) oգտվելով ԱՎԲ
Տող 42.
Ծնվել է 1923 թվականի սեպտեմբերի 24-ին Երևանում։ [[1941]] թվականին ավարտել է Երևանի Շոթա Ռուսթավելու անվան թիվ 23 միջնակարգ [[դպրոց]]ը։ Ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ Մասնակցել է [[Հայրենական մեծ պատերազմ]]ին, վիրավորվել է, կորցրել ոտքը։ [[1950]] թվականին ավարտել է ԵՊՀ [[բանասիրություն|բանասիրության]] ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։
 
[[1954]] թվականին պաշտպանել է թեկնածուական («Պոեմի ժանրը սովետահայ գրականության մեջ»), [[1965]] թվականին`թվականին՝ դոկտորական ատենախոսություն («Թումանյանի պոեմները»)։ [[1967]] թվականին արժանացել է պրոֆեսորի կոչման։ [[1974]] թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, [[1982]] թվականից`թվականից՝ ակադեմիկոս։
 
1950-1972 թվականներին դասախոսել է ԵՊՀ հայ գրականության տեսության ամբիոնում։ [[1966]]-[[1970]] թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես գրականության տեսության բաժնի վարիչ։ [[1972]]-[[1985]] թվականներին ղեկավարել է իր իսկ հիմնադրած գրականության տեսության և գեղագիտության ամբիոնը, [[1982]] թվականից`թվականից՝ գրականության տեսության և արտասահմանյան գրականության ամբիոնը։
 
[[1953]]-[[1954]] թվականներին եղել է [[Գրական թերթ (շաբաթաթերթ)|«Գրական թերթի»]] գլխավոր խմբագրի տեղակալ, [[1961]]-[[1962]] թվականներին խմբագրել է «Սովետական գրականություն» ամսագիրը։ [[1967]] թվականին հիմնադրել է [[Բանբեր Երևանի համալսարանի|«Բանբեր Երևանի համալսարանի»]] [[հանդես]]ը, որի հիմնադիր խմբագիրն է եղել մինչև [[1977]] թվականը։ 1977 թվականից մինչև մահը եղել է ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն։
 
Վախճանվել է 1999 թվականին`թվականին՝ Երևանում։
 
== Աշխատություններ ==