«Կապիտոլիում (բլուր)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
== Միքելանջելո ==
[[Պատկեր:0 Cordonata - Dioscuri - Palazzo Senatorio (2).JPG|մինի]]
Կապիտոլիումի հրապարակի և շրջակա պալատների ներկայիս տեսքը ստեղծվել է [[Վերածնունդ|Վերածննդի]] ժամանակաշրջանի նկարիչ և ճարտարապետ [[Միքելանջելո|Միքելանջելո Բուոնարոտիի]] կողմից 1536-1546 թվականը: Հանձնարարականը Պողոս III պապինն էր, որն ուզում էր նոր [[Հռոմ]]ի այնպիսի խորհրդանիշ ունենալ, որը կտպավորեր [[Կառլոս V կայսր]]ին: Եվ դա հնարավորություն տվեց նրան[[Միքելանջելո]]յին կառուցել մոնումնետալ քաղաքային հրապարակ, ողջ քաղաքի համար, ինչպես նաև վերահաստատել [[Հռոմ]]ի փառահեղությունը: Միքելանջելոն սկզբում ձևավորել է հրապարակը, ապա շրջակա պալատները: Նրա նախագիծը չափազանց տարածուն էր: Նա ընդգծեց Կապիտոլիումը, խորհրդանշորեն փոխելով [[Հռոմ]]ի քաղաքային կենտրոնը «հայացքով» դեպի պապական [[Հռոմ]]ի և [[Սուրբ Պետրոսի տաճար]], [[Հռոմի ֆորում]]ի փոխարեն: Այս փոփոխությունը կարելի է դիտարկել նաև որպես [[Միքելանջելո]]յի ցանկություն՝ ուղղվել դեպի քաղաքի նոր, զարգացող հատվածը, այլ ոչ թե անցյալից մնացած հին ավերակները:<ref>Von Einem, Herbert (1973). Michelangelo. London: Methuen and Co. Ltd. pp. 197–206.</ref>
[[Մարկոս Ավրելիոս]]ի հեծյալ արձանը կանգնեցվելու էր հրապարակում, սալիկապատ օվալաձև տարածության վրա:<ref>Morgan, Charles H. (1966). The Life of Michelangelo. New York: Reynal and Company. pp. 209–211.</ref>
[[Միքելանջելո]]ն պետք է արձանի համար միջավայր ապահովեր և կարգի բերեր բլրի գագաթը, որն արդեն ծանրաբեռնված էր 2 քայքայվող միջնադարյան շինություններով: <ref>Fazio, Michael (2008). Buildings across Time: Third Edition. Boston: McGraw-Hill. pp. 310–311.</ref>
Տող 18.
[[Պատկեր:Statua Marco Aurelio Musei Capitolini.JPG|մինի|Մարկոս Ավրելիոսի արձանը (բնօրինակ)]]
[[Պատկեր:Marco Aurelio copia campidoglio.jpg|մինի|կրկնօրինակը]]
Հրապարակի կենտրոնում կանգնեցված է կայսր [[Մարկոս Ավրելիոս]]ի հեծյալ արձանը: 1981 թվականին արձանը վերականգնելու նպատակով փոխարինվում է կրկնօրինակով: Բնօրինակը գտնվում է մոտակա Պալացցո դեի Կոսերվատորեում: Արձանն ունի 4.24 մետր բարձրություն: Այն պատրաստված է բրոնզից: Կապիտոլիումի հրապարակ է բերվել 1538 թվականին [[Լատերանյան պալատ]]ից, Պողոս III պապի հրամանով:<ref>Fehl, Philipp (1974-01-01).[http://www.jstor.org/stable/750854?seq=1#page_scan_tab_contents "The Placement of the Equestrian Statue of Marcus Aurelius in the Middle Ages"]. Journal of the Warburg and Courtauld Institutes 37: 362–367. doi:[http://www.jstor.org/stable/750854?origin=crossref&seq=1#page_scan_tab_contents10.2307/750854].</ref> [[Միքելանջելո]]ն դեմ էր դրա կենտրոնական դիրքին, սակայն դրա համար հատուկ պատվանդան է տեղադրեց:<ref>Marcel van Ackeren (30 April 2012).[https://books.google.am/books?id=yt78Z9GY8RgC&pg=PA272&redir_esc=y#v=onepage&q&f=false A Companion to Marcus Aurelius.] John Wiley & Sons. pp. 272–. ISBN 978-1-4051-9285-9.</ref> Շատ կայսեր բրոնձե արձաններ են եղել, սակայն չեն պահպանվել, քանի որ բրոնզը վերաձուլելով օգտագործվել է մետաղադրամների կամ նոր արձանների համար: Մարկոս Ավրելիոսի արձանը պահպանվել է, որովհետև [[Միջնադար|միջնադարում]]ում սխալմամբ կարծել են, որ դա առաջին քրիստոնյա կայսեր [[Կոստանդիանոս Ա Մեծ]]ի արձանն է:<ref> John Baskett (2006). [https://books.google.am/books?id=-HvKD81qCgYC&pg=PA17&redir_esc=y#v=onepage&q&f=false The Horse in Art]. Yale University Press. pp. 17–. ISBN 0-300-11740-X</ref> Անշուշտ այն նախաքրիստոնյա հռոմեացի կայսեր միակ լիարժեք պահպանված բրոնզե արձանն է:
 
== Աղբյուրներ ==