«Երկբարբառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Երկբարբառ''' ({{lang-el|δίφθογγος}}, (diphthongos), բառացի`բառացի՝ «երկու ձայնով» կամ «երկու տոնով»), մեկ [[վանկ]]ի սահմաններում երկու [[ձայնավոր]]ի (կամ ձայնավորի ու [[ձայնորդ]]ի) զուգակցումը արտասանական սերտ միասնությամբ, զուգակցվող տարրերից մեկի վանկարար հատկության պահպանումով։ Կա [[անգլերեն]]ում, [[ֆրանսերեն]]ում, եղել է [[հնդեվրոպական նախալեզու|հնդեվրոպական նախալեզվում]], [[սանսկրիտ]]ում, [[գրաբար]]ում և այլն։ Ժամաևակակից [[արևելահայ]] գրակաև լեզուև երկբարբառներ չունի։ Ըստ վանկարար տարրի դիրքի`դիրքի՝ գրաբարում տարբերում եև բարձրացող և իջևող երկբարբառներ։ Բարձրացող երկբարբառների վանկարար տարրը հաջորդում է ոչ վանկարարին, օրինակ, ''եա'' (մատեան), ''ուա'' (տուաւ, հեղուաք) են, իջնող երկբարբառների վանկարար տարրը նախորդում է ոչ վանկարարին, օրինակ, '''իւ''' (ալիւր), ''աւ'' (աւր)։
 
Գրաբարի բարձրացող երկբարբառներն են՝ ''եա, ուա, ուե, ուի'', իջնող երկբարբառներն են՝ ''այ,ոյ, աւ, եւ, իւ''։ Երբարբառներից առանձնացվում են երկբարբառակերպները (դիֆթոնգոիդները), որտեղ ոչ վանկարար տարրը ներկայանում է իբրն հազիվ ընկալելի, կարճ (թույլ) հնչյուն (գրաբարյան Է-ն )։ Ժամանակակից գրական հայերենում գրաբարի երկբարբառները վերածվել ևն [[երկհնչյուն]]ների (լոյս> լույս, մատեան> մատյան կամ դարձել են պարզ [[հնչյուն]]ներ (աւր>օր, իւր>իր, սեաւ>սև)։