«Երիտթուրքերի հեղաշրջում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 1թ → 1 թ (10) oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ` → ՝ (9) oգտվելով ԱՎԲ
Տող 49.
[[Պատկեր:Ahmed Djemal - Project Gutenberg eText 10338.png|Ահմեդ Ջեմալ փաշա|մինի]]
[[Պատկեր:Bahaeddin Shakir.gif|մինի|Բեհաէդդին Շաքիր բեյ]]
Հեղափոխությանը հաջորդած առաջին օրերին արաբական ազգային բուրժուազիայի շրջանակներում մեծ տարածում են գտնում նորացված [[Թուրքիա]]յի շրջանակներում արմատական բարեփոխումների և ազգային ազատագրման հնարավորության պատրանքները: Արաբ ազգայնականները խաղադրույքը դնում էին [[երիտթուրքեր]]ի հետ համագործակցության վրա և հույս ունեին նրանց օգնությամբ լուծել արաբական երկրների կենսական խնդիրները: Արաբ ազգայնականների պատրանքներին ուժեղ հարված եղան թուրքական պառլամենտական ընտրությունները և երիտթուրքերի ծրագիրը, որը հրատարակվեց [[1908]] թվականի աշնանը, որն ավելի չափավոր էր, քան նախկին ծրագրերը և խոստումները: Այն անցկացվեց երկաստիճան համակարգով: Սանջակներում ընտրության ժամանակ ժողովրդի ներկայացուցիչներին չթույլատրվեց մասնակցել ընտրական գործընթացին: Իսկ ընտրության արդյունքները էլ ավելի հիասթափեցնող էին, քանի որ 245 պատգամավորներից 150-ը թուրք էին և միայն 60-ը`ը՝ արաբ, այն դեպքում երբ 22 միլիոն բնակչության 7.5 միլիոնը թուրք էին, իսկ 10.5-ը`ը՝ արաբ: Խորհրդարանում պատվիրակությունը չդրսևորեց ոչ մի ինքնուրույնություն, այն աջակցում էր երիտթուրքերին:
 
Դժգոհ արաբները միավորվեցին 1908 թվականին ստեղծված Լիբերալների կուսակցության «Հիզբ ալ-ահրար»-ի շուրջ, որը աջակցեց Աբդուլ Համիդին պետական հեղաշրջում իրականացնելիս: [[1909]] թվականի [[ապրիլի 13]]-ին հեղաշրջման արդյունքում գրավվեցին մի շարք կառավարական շենքեր և սկսվեցին ճնշումներ երիտթուրքերի դեմ: Սակայն երիտթուրքերը կարողացան [[Մուստաֆա Քեմալ]]ի և [[Մահմուդ Շևկետ]] փաշայի գլխավորությամբ հակահարված տալ ապստամբներին: 1909 թվականի [[ապրիլի 27]]-ին նրանք գահընկեց արեցին [[Աբդուլ Համիդ II]]-ին, նրա փոխարեն գահին նստեցրին եղբորը`եղբորը՝ [[Մահմեդ V]]-ին: Իշխանությունը վերահաստատելով`վերահաստատելով՝ երիտթուրքերը վերջնականապես հրաժարվեցին այն խոստումներից, որ տվել էին Փարիզյան կոնգրեսի ընթացքում ազգային փոքրամասնություններին, սկսեցին համագործակցել ծայրահեղական կազմակերպությունների հետ`հետ՝ ճնշելու համար դժգոհությունների ալիքը: Ազգային կազմակերպությունները փակվեցին: Փակվեցին ազգային դպրոցները, և [[թուրքերեն]]ը սկսեց պարտադրվել բոլոր դպրոցներում:
 
== Արաբական քաղաքական ուժերը. Օսմանյան կայսրության մասնատման սկիզբը ==
Տող 58.
Հայտնի ազգային կազմակերպություններ էին «Գրական խմբակը» և «Կահտանիան»: 1909 թվականի ամռանը գաղտնի «արաբա-օսմանական եղբայրության» փոխարեն նրանք [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]] հիմնեցին «Գրական Խմբակը»՝ «ալ-Մունթադա ալ-ադաբի» ({{lang-ar|المنتدى العربي}}): Հաշվվում էր մի քանի հազար անդամ, մեծամասամբ՝ ուսանողներ: Այն իր մասնաճյուղերն ուներ [[Սիրիա]]յի և [[Իրաք]]ի շատ քաղաքներում: [[1909]] թվականի վերջին «Գրական խմբակի» ներկայացուցիչ Աբդ ալ-Քերիմ Խալիլը հիմնադրեց գաղտնի քաղաքական կազմակերպություն: Արաբների միֆական նախնի Կահտանի անունով այն կոչվեց «Կահտանիա» ({{lang-ar|قحطانية}}): Այս ընկերությունը հիմնականում բաղկացած էր արաբ սպաներից, որոնք ծառայում էին թուրքական բանակում: Նրանք ենթադրում էին վերակառուցել [[Օսմանյան կայսրություն]]ը և ստեղծել երկազգ արաբա-օսմանյան պետություն [[Ավստրո-Հունգարիա]]յի օրինակով:
 
[[1911]] թվականին [[Փարիզ]]ում մի խումբ արաբ ուսանողներ հիմնադրեցին «Երիտարաբական միությունը» ({{lang-ar|جمعية العربية الفتاة}}), իրենց առջև նպատակ դնելով լինել այն, ինչ երիտթուրքերը [[Թուրքիա]]յի համար: Ավելի որոշակի ծրագիր հասունացավ աստիճանաբար`աստիճանաբար՝ հենվելով արաբական անկախության սկզբունքների վրա: Ժամանակի ընթացքում նրանք սկսեցին պահանջել արաբական երկրների անկախացումը և պայքարում էին արաբների ազատագրման համար թուրքերից և այլ օտարերկրյա տիրապետությունից: «Երիտարաբական միությունը» գործում էր խիստ գաղտնի: Նրանք իրենց փաստաթղթերում օգտագործում էին բազմաթիվ գաղտնաբառեր: Ուսումը ավարտելուց հետո հայրենիք վերաառնալով, նրանք մտան ակտիվ քաղաքական պայքարի մեջ: 1913 թվականին նրանք հանդես եկան բոլոր արաբական ազգային կուսակցությունների և կազմակերպությունների միավորման նախաձեռնությամբ: Այս միությունը մեծ դեր խաղաց արաբական ազգային-ազատագրական շարժման պատմության մեջ:
 
[[1913]] թվականի [[հունիսի 18]]-[[Հունիսի 23|23]]-ը տեղի ունեցավ [[Արաբական առաջին կոնգրես (1913)|Արաբական առաջին կոնգրեսը]], ներկա էին 24 պատվիրակ, որոնցից 19-ը`ը՝ [[Սիրիա]]յից և [[Լիբանան]]ից, 2-ը`ը՝ [[Իրաք]]ից, 3-ը`ը՝ [[ԱՄՆ]]-ի արաբական համայնքներից: Այն պահանջեց ճանաչել արաբների ազգային իրավունքները և արաբներին տալ ավելի մեծ մասնակցություն [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] կենտրոնական կառավարությունում, ինչպես նաև ինքնավարություն տալ արաբական նահանգներին: Կոնգրեսի բանաձևերը ներկայացվեցին [[Ֆրանսիա]]յի արտաքին գործերի նախարարին, Փարիզում մեծ տերությունների դեսպաններին և թուրքական կառավարությանը: Քանի որ այդ ընթացքում Ֆրանսիան թուրքերի հետ վարում էր պարտքի շուրջ բանակցություններ և հետևաբար մեծ ազդեցություն ուներ Թուրքիայի վրա, Փարիզ հրավիրեց Թուրքիայի կառավարության ներկայացուցիչ [[Միհդատ Բեյ]]ին, ով էլ երիտթուրքական կուսակցության անունից ստորագրեց համաձայնագիր կոնգրեսի ներկայացուցիչ Ալ-Զահրավիի հետ: Սակայն համաձայնագիրը չիրականացավ: Երիտթուրքերը արեցին ամեն հնարավորը, որ ձախողեն համաձայնագրի իրականացումը:
 
== Արտաքին հղումներ ==