«Դոժերի պալատ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 14 բայտ ,  4 տարի առաջ
չ
փոխարինվեց: ` → ՝ (14) oգտվելով ԱՎԲ
չ (oգտվելով ԱՎԲ)
չ (փոխարինվեց: ` → ՝ (14) oգտվելով ԱՎԲ)
== Արտաքին տեսքը ==
[[Պատկեր:Dogenpalast 2 Detail.jpg|մինի|Դոժերի պալատի կենտրոնական պատշգամբը]]
Կարծես ճարտարապետական բոլոր օրենքներին ''ծաղրելով'' Դոժերի պալատի վերին զանգվածեղ մասը հենվել է թեթև նախշազարդ կամարներին։ Առաջին հայացքից թվում է, որ շենքը շրջված է հիմքով դեպի վեր և տանիքով`տանիքով՝ ներքև։ Այնքան անտրամաբանական է նրա ճակատային համակարգը. ներքևում թույլ հենարանի երկու ժապավեն է, իսկ վերևում՝ բարձր պատ։ [[1577 թվական]]ին հերթական հրդեհը ոչնչացնում է շենքի թևերից մեկը, և [[Ռիալտո (կամուրջ)|Ռիալտոյ]]ի կամուրջն արարողը`արարողը՝ [[Անտոնիո դե Պոնտի]]ն, վերականգնում է կառուցվածքի սկզբնական տեսքը։
 
Առաջին հայացքից թվում է, թե ճակատի բոլոր ճարտարապետական տարրերը միմյանց հետ կապված են մի տեսակ անտրամաբանորեն, անսպասելի և կարծես պատահական, բայց միևնույն ժամանակ այստեղ ամեն ինչ գրավիչ է, թարմ, պայծառ, լի կյանքով ու ուրախությամբ, ամեն ինչ գեղարվեստորեն հագեցած է և ի վերջո, խելամիտ։ Առաջին հարկի բաց կամարապատ պատկերասրահը գեղարվեստական ինքնահաճություն չէ, այլ հրաշալի թաքստոց է հարավային արևից։ Սա տեղ է, ուր ցանկացած անցորդի համար հաճելի է հանգստանալ և հիանալ այստեղից բացվող աշխարհի չքնաղագույն ճարտարապետա-բնական բնապատկերներից մեկով։
 
Երկրորդ հարկի պատկերասրահը օդային պատշգամբ է, որը հարավից և արևմուտքից մթնեցնում է համեմատաբար ոչ մեծ պաշտոնական տարածքները։ Դոժերի պալատում զարդանախշ պատկերասրահների և հարթ պատի համադրությունը հագեցնում է ողջ ճակատը կոմպոզիցիոն հակադրության անհավանական հարստությամբ և կարծես մերկացնում է ճակատի ամբողջ արտաքինը`արտաքինը՝ բաց Պյացետի անսամբլի և վենետիկյան ծովալճակի լայնարձակության առաջ։
 
Արևելյան ճակատի կենտրոնում գտնվում է [[1536 թվական]]ին Սանսովինոյի աշակերտների կառուցած պատշգամբը։ Պատշգամբի վրա նետաձև պատուհան է և Վենետիկի խորհրդանիշի դիմաց կանգնած դոժ Անդրեա Գրիտիի քանդակապատկերը։ Պատշգամբի վերևում տեղադրված է քանդակագործ Ալեսանդրո Վիտորիոյի կերտած Արդարադատության արձանը։ Հենց այս պատշգամբից է [[1865 թվական]]ին հռչակվել Վենետիկի միավորումը Իտալական թագավորությանը։
== Պորտա դելա Կարտա ==
[[Պատկեր:Palazzo Ducale (Venice) - Porta della carta.jpg|մինի|ձախից|«Թղթե դուռ»]]
Սուրբ Մարկոսի հրապարակ դուրս եկող ճակատի ձախ կողմում Դոժերի պալատի բակի մուտքը բացում է Ջովանի և Բարտոլոմեո Բոների ստեղծած «Պորտա դելա Կարտան»` ({{lang-it|Porta della Carta}}) «Թղթե դուռը»: Վերին մասում այն ունի գոթական ոճի դեկորատիվ տարրերով զարդարված նետանման կամարի ձև. գլխավոր մուտքի վրա դոժ Ֆրանչեսկո Ֆոսկարին է թևավոր առյուծի ([[Վենետիկի հանրապետություն|Վենետիկյան Հանրապետության]] խորհրդանիշ) դիմաց, իսկ վերևում Արդարադատության արձանն է։ Դռան անվան ծագումը գիտնականները երկակի են մեկնաբանում։ Հնարավոր է այն կապված է ոչ հեռու գտնվող փաստաթղթերի արխիվի հետ, կամ համաձայն այլ վարկածի`վարկածի՝ ժամանակին այնտեղ նստում էին գրագիրներ և օգնում քաղաքացիներին`քաղաքացիներին՝ փաստաթղթեր, բողոքներ, ներման գրություններ կազմել։
[[Պատկեր:Interior Palacio Ducal Venecia.jpg|մինի|Դոժերի պալատի ներքին բակը]]
«Թղթե դռնով» հնարավոր է մտնել Ֆոսկարիի կամարապատ պատկերասրահ, այնուհետև`այնուհետև՝ Դոժերի պալատի երկհարկանի մարմարե կամարներով և հին հունական ութ քանդակներով շրջապատված բակ։ Բակի կենտրոնում մինչ այժմ գտնվում են երկու շքեղ բրոնզե ջրհոր-ջրավազաններ, որոնք Վենետիկի ամենալավ ջուրն էին մատակարարում։
 
== Ներքին հարդարանք ==
=== Մեծ խորհրդի դահլիճ ===
[[Պատկեր:Joseph Heintz dJ Sala Maggior Consiglio Venezia.jpg|մինի|ձախից|Մեծ խորհրդի դահլիճը (Յոզեֆ Հեյնց կրտսեր 1678 թվական)]]
«Ոսկե սանդուղքը» տանում էր դեպի Մեծ խորհրդի դահլիճ`դահլիճ՝ ամենամեծ դահլիճը ոչ միայն Վենետիկում, այլ նաև ամբողջ Իտալիայում։ Նրա երկարությունը 54 մետր է, լայնությունը`լայնությունը՝ 25 մետր, իսկ բարձրությունը`բարձրությունը՝ 15 մետր։ Մեծ խորհրդի դահլիճը զբաղեցնում է Դոժերի պալատի ամբողջ հարավային թևը։ Այն զարդարել են [[Տիցիան]]ի, [[Վերոնեզե]]ի, [[Տինտորետտո]]յի և այլ հայտնի նկարիչների գլուխգործոցները, սակայն դրանք բոլորը ոչնչացել են [[1577 թվական]]ի հրդեհի հետևանքով։ Դահլիճը վերականգնվել է Անտոնիո դե Պոնտիի նախագծով։ Մեծ խորհրդի դահլիճում արևելյան պատի առաջ պատվանդանի վրա տեղադրված են դոժի գահը և Փոքր խորհրդի վեց անդամների բազկաթոռները, իսկ նրանց հետևում ամբողջ պատն զբաղեցնում է աշխարհի ամենամեծ նկարներից մեկը`մեկը՝ [[1590 թվական]]ին Յակոպո [[Տինտորետտո]]յի և նրա որդի Դոմենիկոյի «Դրախտը»: Առաստաղին առանձնանում է Պաոլո [[Վերոնեզե]]ի «Վենետիկի հաղթանակը» հսկայական օվալաձև նկարը։ Վիթխարի հարթ առաստաղը երեսապատված է ծանր ոսկեզօծ նախշերով շրջանակված շքեղ գեղանկար կտավներով։
 
Մեծ խորհրդի դահլիճում հիմա տեղակայված են Վենետիկը կառավարած բոլոր դոժերի հիանալի նկարված դիմանկարները։ Սակայն այնտեղ, որտեղ պետք է պատկերված լիներ դոժ Մարինո Ֆալյերոյի դիմանկարը, տեղադրված է սև գլանաձև գրություն`գրություն՝ մակագրված.
{{քաղվածք| Այստեղ դավաճանության համար մահապատժի ենթարկված Մարինո Ֆալյերոյի տեղն է:|}}
 
 
=== Քարտեզի դահլիճ ===
Քարտեզի դահլիճն իր անվամբ պարտական է նրա պատերը զարդարող աշխարհագրական քարտեզներին, որոնք կատարել են Ջովաննի Բատիստա Ռամուսիոն`Ռամուսիոն՝ [[1574 թվական]]ին, ինչպես նաև Ֆրանչեսկո Գրիսելինինև Ջուստինո Մաննեսկարդին`Մաննեսկարդին՝ [[1762 թվական]]ին: Դահլիճի կենտրոնում են գտնվում [[17-րդ դար]]ին վերաբերվող երկու մեծ [[գլոբուս]]։
 
=== Կոլեգիայի դահլիճ ===
 
=== Սենատի դահլիճ ===
Սենատի դահլիճը նույնպես վերակերտել է Անտոնիո դե Պոնտին։ Հիանալի առաստաղի նկարն արել է Կրիստոֆորո Սորտեն։ Առաստաղին տեղադրված մեծանկարը ([[պաննո]]) ստեղծել են տարբեր նկարիչներ, մասնավորապես`մասնավորապես՝ [[Տինտորետտո]]ն:
 
=== Բանտը ===