«Դերջան (գավառ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 7թ → 7 թ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ` → ՝ (7) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
 
== Աշխարհագրություն ==
Գտնվում է [[Եփրատ]]ի վերին հոսանքի և նրա ձախակողմայն վտակ [[Դերջանի հովիտ|Դերջանի հովտում]]: Հյուսիսից սահմանակից էր [[Սպեր]], արևելքից`արևելքից՝ [[Կարին (գավառ)|Կարին]], հարավից`հարավից՝ [[Մանանաղի]], արևմուտքից`արևմուտքից՝ [[Եկեղյաց]] գավառներին։ Նշանավոր գագաթներն են Մարիամը, Պախրը, Խաչը, Խալխալը։ Դերջանը հնուց ի վեր հռչակված էր արգավանդ վարելահողերով, հացահատիկի ընտիր տեսակների մշակմամբ։
 
== Պատմություն ==
Դերջանը հայ ժողովրդի բնօրրաներից է։ Մ.թ.ա. 15-13-րդ դարերում եղել է [[Հայասա]] ցեղային միության, 6-3-րդ դարերում`դարերում՝ [[Երվանդունիներ]]ի պետության կազմում։ [[Ստրաբոն]]ի վկայությամբ Դերջանը (Դերքսենե), [[Կարինիտես]]ի հետ, վերամիավորվել է [[Մեծ Հայք]]ին:
 
Ըստ [[Ագաթանգեղոս]]ի՝ [[Գրիգոր Ա Լուսավորիչ]]ը Դերջանում հիմնել է առանձին եպիսկոպոսություն։ [[Հայաստանի առաջին բաժանում]]ից հետո (387 թ.) Դերջանը միացվել է [[Բյուզանդիա]]յին, եղել է [[Ներքին Հայք]]ի, իսկ 536 թվականի վարչական փոփոխությամբ`փոփոխությամբ՝ [[Առաջին Հայք]]ի կազմում։
 
638 թվականին Դերջանը ազատագրվել է [[բյուզանդացի]]ներից, բայց 7-րդ դարի վերջին այն զավթել են [[արաբներ]]ը: 9-րդ դարի վերջին ազատագրված Դերջանը մտել է [[Բագրատունիների թագավորություն|Բագրատունիների թագավորության]] մեջ։ 10-րդ դարի երկրորդ կեսին այն վերստին զավթել է [[Բյուզանդիա]]ն: 16-րդ դարի կեսին մտցվել է նորաստեղծ [[Էրզրումի նահանգ]]ի մեջ (սկզբում`սկզբում՝ գավառակ, 18-րդ դարում ` գավառ): Մեծապես տուժել է 16-17-րդ դարերի թուրք-պարսկական պատերազմներից, [[Հայաստանի երրորդ բաժանում|1555 թվականի]] և [[Հայաստանի չորրորդ բաժանում|1639 թվականի]] թուրք-պարսկական պայմանագրերով մնացել է [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] կազմում: Այնուհանդերձ, ըստ [[Հակոբ Կարնեցի|Հակոբ Կարնեցու]], 17-րդ դարում եղել է հոծ բնակչություն ունեցող հայաբնակ գավառ (նշանավոր էին [[Բագառիճ]] ավանը, [[Կարագուլակ]], [[Ծաղկարի]], [[Վժան]], [[Բուն]] գյուղերը, [[Ս.Դավիթ մենաստան]]ը):
 
16-19-րդ դարերում Դերջանի տարածքում հաստատվել են քրդական և թուրքական ցեղեր: Գավառի հարավային մասը` [[Դերջան գետ]]ի ձախակողմյան հովտում տարածվող [[Լակձոր]] գյուղախումբը, վերածվել է քրդական կիսանկախ ցեղապետության։
Տող 15.
1829 թվականի հուլիսին ռուսական զորքերն ազատագրել են Դերջանը, սակայն [[Ադրիանապոլսի պայմանագիր|Ադրիանապոլսի հաշտության պայմանագրով]] այն մնացել է թուրքական տիրապետության տակ։ Ըստ ամերիկացի միսիոներ Է.Սմիթի՝ Դերջանի կենտրոն [[Մամախաթունը]] (նույնացվում է Դերջան ավանի հետ) 1830 թվականին ունեցել է մոտ 3 հազար հայ ընտանիք։
 
1915 թվականի մայիսին թուրք ջարդարարները կոտորել են Դերջանի հայերի մեծ մասին, շատերին խեղդամահ արել [[Եփրատ]]ում, իսկ կենդանի մնացածներին բռնությամբ մահմեդականացրել։ Կոտորածից փրկված ավելի քան 1000 դերջանցիներ հաստատվել են [[Ռումինիա]]յում և [[Բուլղարիա]]յում, մասամբ`մասամբ՝ [[Ռուսաստան]]ում [[Ամերիկա]]յում: 1916 թվականին ռուսական զորքերը երկրորդ անգամ ազատագրել են Դերջանը, սակայն թուրքերը 1918 թվականի հունվարին դարձյալ տիրել այն։
 
Ներկայում Դերջանի տարածքը տրոհված է [[Թուրքիա]]յի [[Էրզինջան]] ([[Երզնկա]]) և [[Էրզրում]] իլերի միջև։