«Գրիգոր Զ Ապիրատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (10) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Գրիգոր Զ Ապիրատ''', Ամենայն Հայոց Կաթողիկոս (1194-1203 թթ.)։ Ծնվել է 1112 թ. Տլուք գավառի Ծովք ամրոցում, որդին է [[Գրիգոր Գ Պահլավունի]] և [[Ներսես Շնորհալի]] Կաթողիկոսների եղբայր Շահան զորավարի։ Մինչ հոգևորական դառնալը եղել է զինվորական և ծառայել հոր`հոր՝ Շահան զորավարի ձեռքի տակ։ Հավանաբար 30 տարեկանից հետո է նվիրվել հոգևոր ծառայության։ Եղել է Տարսոնի, Լամբրոնի, Անտիոքի, Կեսարիայի արքեպիսկոպոս։ Հաջորդել է [[Գրիգոր Ե Քարավեժ]] Կաթողիկոսին։
 
== Կաթողիկոսական ընտրությունը և առաջացած խնդիրները ==
Գրիգոր Ե Քարավեժի մահից հետո Գրիգոր Ապիրատը [[Լևոն Բ]]-ի անմիջական միջամտությամբ Սսում հավաքված կիլիկյան եպիսկոպոսների կողմից ընտրվում է Կաթողիկոս։ Հայրապետական գահի գլխավոր հավակնորդներից էր նաև [[Ներսես Լամբրոնացի]]ն, սակայն Լևոն Բ-ն, հավանաբար հաշվի առնելով Լամբրոնացու բորբոքուն և ինքնիշխան բնավորությունը, նախապատվությունը տվեց Գրիգոր Ապիրատին։ Կաթողիկոսական ընտրությանը չմասնակցեց Հայաստանի հոգևորականությունը, ինչպես նաև խախտվեց 1114 թ. [[Շուղրի Կարմիր վանք]]ում կայացած եկեղեցական ժողովի կաթողիկոսական ընտրության մասին որոշումը։
 
Գրիգոր Զ Ապիրատի կաթողիկոս դառնալուն խիստ ընդդիմանում են Հայաստանի (Արևելյան) հոգևորականները, որոնց գլխավորում էին Անիի Բարսեղ արքեպիսկոպոսը, [[Սանահին]]ի վանահայր [[Գրիգոր Տուտեորդի]]ն և [[Հաղպատ]]ի վանահայր [[Դավիթ Քոբայրեցի]]ն։ Նրանք, դիմելով Լևոն Բ-ին, պահանջեցին չեղյալ հայտարարել Գրիգոր Զ Ապիրատի ընտրությունը և արքունիքից ու հայրապետանոցից հեռացնել Տարսոնի առաջնորդ Ներսես Լամբրոնացուն։ Արևելյան հոգևորականները կաթողիկոսի թեկնածու էին առաջարկում Անիի Բարսեղ արքեպիսկոպոսին, որը նույնպես Պահլավունյաց տոհմից էր։ Լևոն Բ-ն, տեսնելով Հայաստանի հոգևորականության բողոքները, սկսեց այս հարցում խուսափողական քաղաքականություն վարել։ Նա չէր ցանկանում Գրիգոր Զ Ապիրատին զրկել կաթողիկոսական գահից`գահից՝ լավ իմանալով, որ Բարսեղ Անեցու կաթողիկոսանալով կկորցնի իր ազդեցությունը Հայոց Եկեղեցու վրա, որովհետև Բարսեղը հայտնի էր իր հաստատակամ բնավորությամբ։ Ահա այդ պատճառով նա չբավարարեց Արևելյան հոգևորականության`հոգևորականության՝ կաթողիկոսին փոխելու պահանջը, սակայն, որպես զիջում Ներսես Լամբրոնացուն հեռացրեց հայրապետանոցից և արքունիքից։
 
Արևելյան հոգևորականության հարցում Լևոն Բ-ի վարած քաղաքականությունն իր սպասված արդյունքները չտվեց։ 1195 թ. Հայաստանի հոգևորականների կողմից Բարսեղ Անեցին հռչակվում է կաթողիկոս։ Նրա իշխանությունը տարածվում էր ողջ Հայաստանի տարածքում։ Այսպիսով հայրապետական իշխանությունը երկփեղկվեց։ Գրիգոր Զ Ապիրատը և կիլիկյան եպիսկոպոսները չփորձեցին ընդդիմանալ Բարսեղի կաթողիկոսանալուն`կաթողիկոսանալուն՝ լավ հասկանալով, որ այդ միայն ավելի կսրի խնդիրը, ու երկփեղկումը կխորանա։ Չնայած, որ Գրիգոր Զ Ապիրատը կաթողիկոս էր ընտրվել որոշակի խախտումներով, սակայն, նա համարվում էր օրինական գահակալ, իսկ Բարսեղն ընկալվում էր որպես աթոռակից կաթողիկոս։
 
==Հայ-բյուզանդական եկեղեցական հարաբերությունները Գրիգոր Զ Ապիրատի օրոք==
Տող 14.
==Հայ-լատինական եկեղեցական հարաբերությունները Գրիգոր Զ Ապիրատի օրոք==
 
Լևոն Բ-ն, հասկանալով, որ Բյուզանդական կայսրություը բավականին թուլացել է, շարունակեց ավելի սերտացնել հայ-լատինական հարաբերությունները`հարաբերությունները՝ ցանկանալով թագ ստանալ Արևմուտքից։ Լևոնը ցանկանում էր թագադրվել Արևմուտքի կողմից, որպեսզի վայելեր արևմտյան պետությունների հովանավորությունը, իսկ ըստ ժամանակի իշխող օրենքների, արևմտյան բոլոր քաղաքական տվչությունները նվիրագործվում էին պապի հաստատումով և օրհնությամբ։ Վերջապես Կիլիկիա է հասնում պապի նվիրակ Կոնրադոս կարդինալը`կարդինալը՝ Լևոնին թագադրելու համար։ Սակայն պապը չէր կարող թագադրել և օրհնել մեկին, որ իր հետ դավանապես միացած չէր։ Այդ իսկ պատճառով կարդինալը առաջ է քաշում Հայ և Լատին Եկեղեցիների միության խնդիրը`խնդիրը՝ առաջարկելով հայերին ընդունել հետևյալ կետերը, որոնք մեզ հաղորդում է [[Կիրակոս Գանձակեցի]]ն.
 
*ա. Տերունի և սրբոց տոները կատարել հաստատուն ամսաթվերով, մինչ հայոց մեջ որդեգրված էր շաբաթվա օրերի վրա հիմնված յոթնական համակարգը։
*բ. Ժամերգությունները կատարել եկեղեցում։ Հայերը սովորաբար ժամերգությունները կատարում էին գավթում`գավթում՝ եկեղեցում կատարելով միայն Սբ. Պատարագը։
*գ. Սբ. Ծննդյան և Սբ. Հարության ճրագալույցներին օգտագործել միայն ձուկ և ձեթ և ոչ թե կաթնեղեն ու հավկիթ։
 
Տող 25.
*բ. Հայոց Կաթողիկոսը պետք է որոշակի ժամանակամիջոցներին պարբերաբար պատվիրակներ ուղարկի Հռոմի պապի մոտ, որը նշան էր նրան հնազանդ լինելուն։
 
Սակայն դիտարկելով վերոնշյալ կետերը`կետերը՝ տեսնում ենք, որ դրանք լոկ արտաքին-ծիսական նշանակություն ունեն։ Հավանաբար եղել են այլ կետեր, որոնք շոշափել են դավանաբանական հարցեր, բայց չեն պահպանվել։ Հռոմի պատվիրակ Կոնրադ արքեպիսկոպոսի առաջադրած պայմաններին պատասխանելու համար Լևոն Բ-ի առաջարկով Գրիգոր Զ Ապիրատ Կաթողիկոսը Տարսոնում հրավիրում է եկեղեցական ժողով։ Այս ժողովի մասին մատենագրական շատ տեղեկություններ չեն պահպանվել։ Միայն հայտնի է, որ ժողովականները չընդունեցին Հռոմի պապի պահանջները։ Սակայն ժողովից հետո Լևոն Բ-ն և նրան աջակից 12 եպիսկոպոսներ ([[Հովհաննես Զ Սսեցի|Հովհաննես Սսեցի]], [[Ներսես Լամբրոնացի]], [[Անանիա Կեսարացի]] և այլն) պապի պատվիրակին հավաստիացրին, որ ընդունում են նրա առաջարկները և ամբողջ Հայ Եկեղեցում դրանք ընդունելը լոկ ժամանակի հարց է և այսպիսով հաջողեցրին ձեռք բերել Հռոմի պատվիրակի բարեհաճությունը։
 
Այսպիսով 1198 թ. հունվարի 6-ին`ին՝ Սբ. Ծննդյան տոնի օրը, Տարսոնի Սբ. Սոֆիա տաճարում Լևոն Բ-ն թագադրվում է։
1203 թ. Սսում վախճանվում է Գրիգոր Զ Ապիրատ Կաթողիկոսը։ Նրա վախճանով վերջ է դրվում Պահլավունի կաթողիկոսների շարքին։