«Գոնկուրյան մրցանակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Կետադրական, փոխարինվեց: : → ։
չ փոխարինվեց: ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 29.
|վիքիպահեստ =
}}
'''Գոնկուրյան մրցանակ''' ({{lang-fr|Prix Goncourt}}), Ֆրանսիայի ամենահայտնի գրական մրցանակը, որ շնորհվում է լավագույն վեպի համար։ Մրցանակը կոչվել է ի պատիվ Գոնկուր եղբայրների։ Հաղթողը որոշվում է Գոնկուրյան ակադեմիայի անդամների քվերակությամբ, որ տեղի է ունենում փարիզյան «Դրուան» (''Drouant'') ռեստորանում հատուկ ընթրիքի ընթացքում։ Մրցանակը տրվում է ամեն տարի`տարի՝ սկսած [[1903]] թվականից։ Մրցանակի գումարային չափը սիմվոլիկ է (ներկայումս կազմում է 10 եվրո), սակայն այն, որպես կանոն, նպաստում է հաղթող գրքի վաճառքի ավելացմանը, իսկ նրա հեղինակը դառնում է ֆրանսիական գրականության առաջատար գրողներից մեկը։
 
Գոնկուրյան ակադեմիայի կազմում ընդգրկված են Ֆրանսիայի 10 ամենահայտնի գրականագետները, որոնք ստանում են սիմվոլիկ աշխատավարձ`աշխատավարձ՝ տարեկան 60 ֆրանկ։ Ակադեմիայի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք, որ կարող է տալ մեկ գրքի օգտին։ Գրական ստեղծագործություններին տրված ձայների հավասար լինելու դեպքում առաջնությունը տրվում է այն գրքին, որի օգտին քվեարկել է Նախագահը։ Տարբեր ժամանակներում Գոնկուրյան ակադեմիայի անդամ են եղել գրողներ Ա. Դոդեն, Ժ. Ռենարը, Ռոնի Ավագը, Ֆ. Էրիան, Է. Բեզենը, Լուի Արագոնը և այլք։
 
Ըստ կանոնադրության`կանոնադրության՝ Գոնկուրյան մրցանակը մի հեղինակին կարող է տրվել միայն մեկ անգամ։ Միակ բացառությունը գրող Ռոմեն Գարին է։ Առաջին անգամ նա Գոնկուրյան մրցանակ ստացել է 1956 թվականին, իսկ 19 տարի անց մրցանակն ստացել է Էմիլ Աժար անվամբ. դա բացահայտնվել է միայն մրցանակի հանձնումից հետո։
 
Գլխավոր մրցանակից բացի Գոնկուրյան ակադեմիան մրցանակներ է տալիս նաև դեբյուտայի վեպի, պեոզիայի, նովելի, կենսագրության համար։ Իսկ վերջին ժամանակներում Գոնկուրյան մրցանակներ են տրվում նաև Արևելքի ([[Լիբանան]]) ու [[Եվրոպա]]յի (Իտալիա, Լեհաստան, Ռումինիա, Սերբիա) այլ երկրների ֆրանսիացի գրողների։