«Գնել Գրիգորյան»–ի խմբագրումների տարբերություն

չ
փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
չ (փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ)
== Գիտական հիմնական աշխատություններ ==
*«Տարոնի Բագրատունիների ֆեոդալական իշխանությունը IX - X դդ.», Երևան, 1983։
Ուսումնասիրությունը նվիրված է զարգացած միջնադարյան Հայաստանի պետական կարևոր կազմավորումներից մեկի պատմությանը։ Աշխատությունում լուսաբանվում են ոչ միայն Տարոնի և հայկական այլ իշխանությունների, այլև հարևան երկրների`երկրների՝ Արաբական խալիֆայության և Բյուզանդական կայսրության հետ հայկական այդ իշխանությունների ունեցած հարաբերություններին առնչվող կարևորագույն հարցեր։
*«Նվիրատվություններ Անիի եկեղեցիներին ու վանքերին X - XIV դդ.», Ս. Էջմիածին, 2002։
Աշխատությունում Գնել Գրիգորյանը կիրառել է հարցի լուսաբանման այնպիսի մոտեցում, որի շնորհիվ որոշակի են դառնում հոգևոր մարմինների կալվածքների վերաբերյալ պատկերացումները, բացահայտվում նվիրատվությունների շարժընթացը, ցույց տրվում կալվածքների կառուցվածքն ու նշանակությունը, եկամտաբերությունը, գները, դրանց նկատմամբ իրավունքի հիմնական ձևերը և այլն։ Համակողմանի քննության են առնվում նվիրատվությունների արժեքն ու կառուցվածքը, նվիրատուների սոցիալական կազմը։ Այդ առումով սույն մենագրությունը հայ միջնադարագիտության բնագավառում եզակի է։