«Բրոնքսյան պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ -րոպե (via AWB script)
չ փոխարինվեց: ` → ՝ (8) oգտվելով ԱՎԲ
Տող 29.
 
== Սյուժե ==
Ֆիլմի գլխավոր հերոսն է [[Նյու Յորք]]ի իտալական Բրոնքս թաղամասում ապրող դեռահաս Կալոջերոն, ում հայրը`հայրը՝ Լոռենցոն ([[Ռոբերտ Դե Նիրո|Դե Նիրո]]) աշխատում է որպես ավտոբուսի վարորդ և ստանում համեստ աշխատավարձ։ Մանուկ հասակում Կալոջերոն մի անգամ բակում ընկերների հետ փողոցում խաղալիս տեսնում է, թե ինչպես են բախվում երկու մեքենա, որոնց վարորդները սկսում են հարաբերությունները պարզել, սակայն նրանցից ավելի բռնկունը սկսում է [[բեյսբոլ]]ի մականով ջարդուփշուր անել երկրորդի մեքենան։ Նույն պահին միջադեպին է խառնվում Բրոնքսի ամենամեծ հեղինակությունը`հեղինակությունը՝ Սաննի Լոսպեչչիոն ([[Չեզ Պալմինտերի]]), ով ճարահատյալ սպանում է հանդուգն վարորդին, իսկ մյուսին օգնում հեռանալու դեպքի վայրից։
 
Դեպքից հետո ոստիկանները թակում են Լոռենցոյի բնակարանի դուռը և խնդրում, որ երեխան հոր հետ իջնի բակ`բակ՝ ոստիկաններին օգնելու`օգնելու՝ ճանաչելու մարդասպանին։ Կալոջերոն հերթով զննում է շարքով կանգնած կասկածյալների դեմքերը և երբ տեսնում է Սանիին, ասում է, որ նա չէր մարդասպանը։ Այդ դեպքից հետո Սանիին երախտապարտորեն դառնում է Կալոջերոյի ամենամոտ ընկերը և գրեթե հայրը։ Սանին Կալոջերոյի համար մտածում է մի կարճ մականուն`մականուն՝ '''Սի''', որը դառնում է նրա նոր անունը թաղամասում, և բոլորն սկսում են նրան դիմել այդ կերպ, ինչն ընդհանրապես դուր չի գալիս Լոռենցոյին, ով առհասարակ դեմ էր որդու մերձեցմանը քրեական հեղինակության հետ և ժամանակ առ ժամանակ խնդիրներ էր ունենում թե՛ որդու հետ, ով գտնում էր, որ հայրը տքնաջան է աշխատում և էլի աղքատ է մնում, և թե՛ Սանիի հետ, ով Սիին վերաբերվում էր հարազատ որդու և ավագ եղբոր նման։
 
Մի առիթով Սիի ընկերները ցանկություն են հայտնում գնալ սևամորթների թաղամաս ու վառել այնտեղի խանութները և որոշում են Սիին տանել իրենց հետ։ ճանապարհին, սակայն, նրանց մեքենան կանգնեցնում է Սանին և Սիին դուրս հանում։ Երբ ավելի ուշ պարզվում է որ Սիի ընկերները սպանվել էին, Սին անմիջապես գնում է այդ թաղամաս. տեսնելով մանկության ընկերների`ընկերների՝ հրդեհից մոխրացած դիակները, ասում է սևամորթ ընկերուհուն, որ Սանին նրան դուրս հանելով մեքենայի միջից`միջից՝ փաստորեն փրկել է կյանքը։ Այդ մտքից ոգևորված նա վազում է դեպի Սանիի բարը`բարը՝ նրան համբուրելու և շնորհակալություն հայտնելու։ Սակայն մտնելով բար, նա ամբոխի խաժամուժում նկատում է մի վտանգավոր տղայի, ով նույն պահին էլ ատրճանակով մահացու կրակ է հասցնում Սանիին։ Հետագայում պարզվում է որ դա այն մարդու որդին է, ում Սանին էր սպանել մի քանի տարի առաջ կատարված տխրահռչակ միջադեպի ժամանակ։
 
== Արտաքին հղումներ ==