«Բոտուլիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 4015817 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.70.250.97 (քննարկում) մասնակիցը
չ փոխարինվեց: ` → ՝ (9) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Հիվանդություն}}
'''Բոտուլիզմ''' (botulismus {{lang-lat|botulus}}՝ երշիկ, հոմանիշները`հոմանիշները՝ ''ալանտիազիս'', ''իխտիիզմ''), ծանր տոքսիկոինֆեկցիոն հիվանդություն, որը բնութագրվում է [[նյարդային համակարգ]]ի վրա [[բոտուլոտոքսին]]ների ազդեցության հետևանքով հարթ և միջաձիգ-զոլավոր մկանների [[պարեզ]]ներով և [[պարալիչ]]ով։ Հիվանդության արդիականությունը պայմանավորված է նրանով, որ այն տալիս է ինչպես սպորադիկ(եզակի), այնպես էլ խմբային հիվանդացություն, բավականին բարձր մահացության ցուցանիշով(մոտ 30-40%)։
 
Հիվանդության անվանումը`անվանումը՝ botulismus, կապված է այն հանգամանքի հետ, որ հիվանդության հարուցիչներն առաջին անգամ հայտնաբերվել են այն երշիկի մնացորդներում, որն օգտագործած մարդը մահացել է հենց այդ հիվանդությունից ([[լատիներեն]] botulus նշանակում է երշիկ)։ Հարուցչի հայտնաբերողը եղել է Է. Վան-Էրմենգեմը [[1896]] թվականին, ով անվանել է այն Bacillus botulinum։ Սակայն հիվանդության առաջին կլինիկո - համաճարակաբանական նկարագրությունը արվել է դեռևս [[1820]] թվականին Յ. Կեռների կողմից։ [[Ռուսական կայսրություն]]ում այն հայտնի էր «իխտիիզմ» անվանումով, և նրա առաջացումը կապվում էր աղի և ապխտած ձկների օգտագործման հետ։
 
== Պատճառագիտություն ==
Հարուցիչը`Հարուցիչը՝ Clostridium botulinum կամ Bacillus botulinus, պատկանում է Bacillaceae ընտանիքին, Clostridium ցեղին։
 
[[Վեգետատիվ ձև]]երը կլորացած ծայրերով, խիստ [[անաէրոբ]], [[սպոր]] առաջացնող ցուպիներ են։ Շարժուն են`են՝ շնորհիվ մտրակների առկայության։ Երիտասարդ կուլտուրաներում [[գրամ-դրական]] են, իսկ աճի 4-5-րդ օրվանից`օրվանից՝ [[գրամ-բացասական]]։ Ըստ տոքսինների անտիգենային հատկությունների տարբերում են հարուցչի մի քանի տեսակներ. A, B, C (Cα և Cβ), D, E, F, G։ Աճի և բազմացման համար օպտիմալ են համարվում միջավայրի pH=7,3-7,6, t°=35&nbsp;°C(A,B,C,D տեսակների համար) կամ t°=28&nbsp;°C(E,F տեսակների համար)։ Համեմատաբար անկայուն են. եռացնելիս քայքայվում են երկու րոպեների ընթացքում, 80&nbsp;°C-ում`ում՝ 15-30 րոպե հետո։ Օրգանիզմից արտազատվում են կղանքի հետ։ [[Հայաստան]]ում գերազանցապես հանդիպում են А, В և Е շճատիպերը<ref>[http://doctors.am/am/diseases/%D4%B2%D5%B8%D5%BF%D5%B8%D6%82%D5%AC%D5%AB%D5%A6%D5%B4/3941 doctors.am]</ref>
 
[[Սպոր]]ներն ունեն ծայրային կամ ենթածայրային տեղակայում («թենիսի ռակետ»), կարող են պահպանվել նաև [[աէրոբ]] պայմաններում, օպտիմալ pH=6-7,2։ Բավականին կայուն են. եռացնելիս ոչնչանում են 1-2 ժամում, [[ավտոկլավ]]ի մեջ`մեջ՝ 4-5 րոպեում։ Կրկին արտազատվում են կղանքի հետ։
 
Վեգետատիվ ձևերը արտադրում են [[բոտուլոտոքսին]], որը համարվում է բնության մեջ ամենաուժեղ [[կենսաբանական թույն]]ը (նվազագույն մահացու դոզան`դոզան՝ 0.005 մգ)։ Այն իրենից ներկայացնում է տոքսիկ կոմպլեքս ` բաղկացած [[նեյրոտոքսին]]ից, [[հեմագլյուտինին]]ից և վատ ուսումնասիրված ոչ տոքսիկ սպիտակուցից։ Եռացնելիս քայքայվում է 5-15 րոպեում, 80°C-ում ` 30 րոպեում։
 
== Համաճարակաբանություն ==
Բոտուլիզմը դասվում է [[սապրոզոոնոզ]]ների շարքին։ Հիմնական [[ռեզերվուար]]ը խոտակեր կենդանիներն են, հազվադեպ սառնարյունները ([[ձկներ]], [[փափկամարմին]]ներ, [[խեցգետնակերպ]]ներ), որոնք կլանում են Сl.botulinum-ի սպորները ջրի և կերի հետ։ Գիշատիչ կենդանիները սովորաբար անընկալունակ են տվյալ հարուցչի նկատմամբ։
 
Ըստ առաջացման մեխանիզմի և ախտածագման տարբերում են`են՝
* <big>սննդային բոտուլիզմ</big> - սննդային թունավորում է (բակտերիալ տոքսիկոզ), որի դեպքում մահացությունը բավականին բարձր է։ Սննդային բոտուլիզմի դեպքեր հաճախ են պատահում այն վայրերում, որտեղ օգտագործում են տնային պայմաններում պատրաստված պահածոներ։ Երբեմն բոտուլիզմով թունավորման դեպքեր լինում են նաև ապխտած մսից և ձկնեղենից<ref>[http://med-practic.com/arm/164/view_first_aid.html Սննդային թունավորումներ]</ref>։
* <big>վերքային բոտուլիզմ</big> - արտաքին ծածկութների ինֆեկցիա։