«Բժիշկ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ |
չ փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ |
||
Տող 12.
== Բժշկական կրթությունը Հայաստանում==
ՀՀ-ում բժիշկներ պատրաստող հիմնական բուհը [[Երևանի պետական բժշկական համալսարան]]ն է։ Սովորաբար բժիշկ դառնում են եռաստիճան ուսումնառությամբ նախ սովորում են բակալավրիատի կրթական մակարդակում և խորությամբ ուսումնասիրում բժշկագիտությունը։ Առաջին 3 տարիներին սովորաբար ուսումնասիրում են բժշկագիտության տեսական գիտությունները (անատոմիա, հյուսվածաբանություն, ֆիզիոլոգիա, կենսաքիմիա, բժշկական տերմինաբանություն, ախտաֆիզիոլոգիա, ախտաբանական անատոմիա, դեղագիտություն, բժշկական մանրէաբանություն, հիգիենա և այլն), իսկ բակալավրիատի մնացած տարիներին՝ կլինիկական գիտությունները (ներքին հիվանդություններ, [[վիրաբուժություն]], [[ուրոլոգիա]], մանկաբարձություն և գինեկոլոգիա, [[մանկաբուժություն]], դրտաբանություն, և այլն)։ Այնուհետև ևս 2 տարի իրենց գիտելիքները խորացնում են մագիստրատուրայում, որտեղ ուսումնառելը պարտադիր է բոլոր բժիշկների համար։ Մագիստրատուրայում ուսումնառելուց հետո ուսումնառությունը շարունակվում է կլինիկական օրդինատուրայում (ռեզիդենտուրա)
== Բժիշկների արտոնագրումը Հայաստանում ==
[[ՀՀ կառավարություն|ՀՀ կառավարության]] 1996-ի հունիսի 24-ի որոշմամբ սահմանվել է արտոնագրման կարգ բժշկական և դեղագործական, բոլոր հիմնարկների համար՝ անկախ նրանց սեփականության ձևի և գերատեսչական ենթակայության (պետական հիմնարկ, մասնավոր սեփականություն, բաժնետիրական ընկերություն և այլն), ինչպես նաև բոլոր տեսակի մասնագիտական գործունեությամբ զբաղվող անձանց համար։ Բժիշկները, դեղագործները, միջին բուժաշխատողները և դեղագետները արտոնագրեր ստանում են համաձայն իրենց կրթության և գիտելիքների գնահատման։ Արտոնագրումը սկսվում փաստաթղթերի ընդունմամբ, ապա կատարվում է համակարգչային թեսթավորում, որի արդյունքները փաստաթղթերի հետ միասին հանձնվում են ճյուղային հանձնաժողով՝ արտոնագրվողի հետ հետագա մասնագիտ. հարցազրույցի համար, իսկ ճյուղային հանձնաժողովի երաշխավորություններն արտոնագրման կենտրոնական հանձնաժողովին, որը որոշում է ընդունում արտոնագրի տրման կամ մերժման մասին։
|