«Բերբերներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Բերբերներ''' (ինքնանվանումը`ինքնանվանումը՝ ամազիգ), ժողովուրդների խումբ, ովքեր բնակվում են հիմնականում Հյուսիսային [[Աֆրիկա]]յի երկրներում ([[Մարոկո]], [[Ալժիր]], [[Թունիս]], [[Սուդան]] և այլն): Խոսում են բերբերական լեզվի բարբառներով։
 
Բերբերների նախնիներն առաջին անգամ հիշատակվում են մ.թ.ա. 4-րդ հազարամյակի [[Եգիպտոս|եգիպտական]] արձանագրություններում`արձանագրություններում՝ տեխենու անվամբ։ Բերբերների անվանումը ծագել է Հյուսիսային Աֆրիկան [[Արաբական խալիֆայություն|Արաբական խալիֆայության]] կողմից նվաճելուց (7-8-րդ դարեր) հետո և գործածվել «ոչ արաբ», «անհավատարիմ» իմաստներով։ Արաբական նվաճումներից հետո բերբերների զգալի մասն ընդունեց [[արաբներ]]ի սովորույթները, [[մշակույթ]]ը, լեզուն և [[կրոն]]ը ([[իսլամ]]):
 
Բերբերական ցեղախմբերից են [[ամացիրգներ]]ը, [[շիլպուներ]]ը, [[կաբիլներ]]ը, [[շույյաներ]]ը և [[Սահարա]]յի բերբերական այլ ցեղերը։ Բերբերական ծագում ունեն [[Լիբիա]]կան պետական և ռազմական գործիչ [[Մուամմար ալ-Կադդաֆի]]ն, [[ֆրանսիա]]կան ֆուտբոլիստ [[Զինեդին Զիդան]]ը, ֆրանսիական դերասանուհի [[Իզաբել Աջանի]]ն, շվեդական երգչուհի [[Լորին]]ը, ֆրանսիական դերասան [[Սամի Նասերի]]ն և այլք։