«Բարիք»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 11 բայտ ,  4 տարի առաջ
չ
փոխարինվեց: ` → ՝ (11) oգտվելով ԱՎԲ
չ (oգտվելով ԱՎԲ)
չ (փոխարինվեց: ` → ՝ (11) oգտվելով ԱՎԲ)
 
== Նյութական և ոչ նյութական բարիքներ ==
Ըստ իրացման բնույթի տարբերակվում են նյութական և ոչ նյութական բարիքներ։ Նյութական բարիքներն են`են՝
 
*բնության կողմից տրված արդյունքները ([[օդ]]ը, [[ջուր]]ը, [[Բուսական աշխարհ|բուսական]] ու [[Կենդանական աշխարհ|կենդանական]] աշխարհի բարիքները, որոնք մարդիկ օգտագործում են իրենց պահանջմունքների բավարարման նպատակով),
*մարդու կողմից ստեղծված արդյունքները ([[սնունդ]], [[հագուստ]], [[բնակարան]], շենքեր, կառույցներ, սարքավորումներ, մեքենաներ և այլն)։
 
Ոչ նյութական բարիքներն են`են՝
 
*բնակլիմայական պայմանները, աշխարհագրական դիրքը,
 
== Տնտեսական և ոչ տնտեսական բարիքներ ==
Ըստ արդյունքների սահմանափակության`սահմանափակության՝ բարիքները տարանջատվում են տնտեսականի և ոչ տնտեսականի։ Տնտեսական են կոչվում այն բարիքները, որոնց բավարարման շրջանակները սահմանափակ են (սնունդ, հագուստ, բնակարան, ավտոմեքենա և այլն)։ Տնտեսական բարիքի բովանդակությունը բնութագրվում է ռեսուրսների սահմանափակությամբ։ Ոչ տնտեսական են համարվում այն բարիքները, որոնց բավարարման շրջանակները անսահմանափակ են։ Բարիքի ոչ տնտեսական լինելը խիստ հարաբերական է։ Օրինակ`Օրինակ՝ ժամանակին ջուրը համարվել է ոչ տնտեսական բարիք`բարիք՝ հաշվի առնելով մարդու պահանջմունքների բավարարման առումով դրա անսահմանափակ լինելու հանգամանքը։ Ներկա զարգացումների հետևանքով ջուրը աստիճանաբար վեր է ածվում տնտեսական բարիքի, և համաշխարհային մասշտաբով գնալով մեծ խնդիր է դառնում խմելու ջրի սահմանափակությունը։ [[Թթվածին]]ը աստիճանաբար ոչ տնտեսական բարիքից վեր է ածվում տնտեսականի։ Դա բացատրվում է նրանով, որ շրջակա միջավայրի աղտոտման պայմաններում հասարակությունը հսկայական ծախսեր է կատարում օդային ավազանի պահպանման համար։
 
== Անձնական և հասարակական բարիքներ ==
Բարիքներն, ըստ օգտագործման նշանակության, տարանջատվում են անձնականի և հասարակականի։ Անձնական բարիքը արդյունքների այն ամբողջությունն է, որը սպառվում է անհատ քաղաքացիների կողմից`կողմից՝ համաձայն իրենց պահանջմունքների գերադասելիության, որոնց համար նրանք վճարում են`են՝ ըստ օգտակարության աստիճանի։ Կան բարիքների տեսակներ, որոնք հնարավոր չէ ձեռք բերել`բերել՝ անմիջապես վճարելով դրանց համար։ Դրանք հասարակական բարիքներն են։ Հասարակական են կոչվում այն բարիքները, որոնց սպառմանը հատուկ է անբացառելիությունը և ոչ մրցակցային բնույթը։ Հասարակական բարիք է համարվում ազգային անվտանգության (պաշտպանության) ապահովումը, հասարակական կարգի պահպանումը, տարբեր տեսակի միջոցառումների (բնակչությանը համընդհանուր բժշկական ծառայությունների մատուցումը, շաբաթօրյակները, բնության աղտոտման դեմ պայքարը և այլն) իրականացումը, ճանապարհների կառուցումը, փողոցային լուսավորությունը, պետական կառույցների`կառույցների՝ [[Օրենսդիր իշխանություն|օրենսդիր]], [[Գործադիր իշխանություն|գործադիր]] և [[Դատական իշխանությունը Հայաստանում|դատական]] մարմինների գործունեությունը և այլն։ Սրանք այնպիսի բարիքներ են, որոնց օգտակարությունից օգտվում են հասարակության բոլոր անդամները, և դժվար է տարանջատել դրանց դիմաց «վճարողներին» և «չվճարողներին»։ Դրանով է պայմանավորված այդ բարիքների անբացառելիությունը և ոչ մրցակցային բնույթը։ Դրանց ձեռքբերումը կամ ապահովումը կառուցված չէ արդյունքների գերադասելիության սկզբունքի վրա։ Հասարակական բարիքների արտադրությունը չի ստեղծվում մրցակցության սկզբունքով, և հնարավոր չէ գնահատել որևէ մեկի սպառման չափը։ Հասարակական բարիքի սպառման համար վճարումներն իրականացվում են անուղղակի ճանապարհով, որի հիմնական ձևը պետությանը տրվող [[հարկ]]երն են։ Հարկերը պետության եկամտի (բյուջեի) հիմնական աղբյուրն են, որի միջոցով կատարվում են հասարակական բարիքների արտադրության համար պահանջվող ծախսերը։ Հասարակական բարիքները կարող են լինել զուտ և խառը։ Զուտ հասարակական բարիքը ամբողջությամբ անբացառելի է և ոչ մրցակցային, օրինակ`օրինակ՝ ազգային պաշտպանությունը։ Խառը հասարակական բարիքի դեպքում այդ հատկությունները կարող են համեմատաբար թույլ լինել։ Սպառման համար անհրաժեշտ բարիքները հիմնականում ստեղծվում են արտադրության միջոցով։
== Աղբյուրներ==
*Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Եր.։ Տնտեսագետ, 2008.- 172 էջ
*Տնտեսագիտության տեսություն (ուսումնական ձեռնարկ), խմբ.`՝ տ.գ.դ., պրոֆ. Գ.Ե. Կիրակոսյանի և տ.գ.թ., պրոֆ. Ի.Ե. Խլղաթյանի.-Եր., Տնտեսագետ, 2009.- 752 էջ։
 
[[Կատեգորիա:Տնտեսական տերմիններ]]