«Արտազ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3 բայտ ,  5 տարի առաջ
չ
փոխարինվեց: ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ
չ (փոխարինվեց: ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ)
Եղել է [[Ամատունիներ]]ի նախարարական տոհմի ժառանգական տիրույթը։ Տարածքով մոտավորապես համապատասխանում է ներկայիս [[Իրան]]ի Մակու գավառին։ Ըստ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]]՝ նախապես կոչվել է Շավարշավան (Շավարշական) և մ.թ.ա. II դարի 1-ին կեսին Արտազ է անվանել Ալանանց երկրի Արտազ (Արդոզ, Արդոզական) գավառի անունով, երբ [[Արտաշես Ա]]-ն այնտեղ բնակեցրել է ալան գերիներով։
 
Արտազով է անցել Արտաշատ-Եկբատան ճանապարհը։ Արտազում տեղի են ունեցել հայ-պարսկական զինաբախումներ`զինաբախումներ՝ [[Ավարայրի ճակատամարտ]]ը [[451]] թվական, [[Ներսեհապատի ճակատամարտ]]ը [[483]] թվական։ [[8-րդ դար]]ի 2-րդ կեսից Արտազը դարձել է [[Արծրունիներ]]ի սեփականությունը, [[885]] թվականից մտել է [[Բագրատունիներ]]ի, [[908]] թվականից`թվականից՝ [[Վասպուրականի թագավորություն|Վասպուրականի թագավորության]] մեջ։
 
8-րդ դարում ստեղծվել է Մակուի իշխանությունը։ [[14-րդ դար]]ի սկզբից Արտազը զավթել է Սեֆյան Պարսկաստանը, Արտազում հիշատակվում են Շավարշավան (այժմ`այժմ՝ [[Մակու]]) գյուղաքաղաքը, նշանավոր ուխտատեղի [[Սուրբ Թադևոսի վանք|Սուրբ Թադևոս]] վանքը, Եդինդ (Երինդ) գյուղը (ուր ընթացել են [[484]] թ [[Նվարսակի պայմանագիր|Նվարսակի պայմանագրի նախնական բանակցությունները]]), դպրոցով ու գրչության կենտրոնով հռչակված [[Ծոր Ծոր|Ծործորի վանքը]]։
 
== Գրականություն ==