«Արտա Վիրապի գիրք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: << → «, >> → » oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ` → ՝ (11) oգտվելով ԱՎԲ
Տող 5.
 
==Սյուժե==
Երկը սկսվում է զրադաշտականության դրության մասին պատմելով։ [[Զրադաշտ|Զրադաշտ մարգարեն]] երկար ժամանակ քարոզել էր այս նոր կրոնը, և դա մինչև [[Ալեքսանդր Մակեդոնացի]]ն անխափան էր մնացել։ Չար ոգին ([[Ահրիման]]ը) դրդեց նրան [[Եգիպտոս]]ից հարձակվել [[Իրան|Էրանշահրի]] վրա`վրա՝ ավերելով ամեն ինչ, կործանելով Դուռն ու թագավորությունը, վառելով զարդարուն կաշիների վրա գրված [[Ավեստա]]ն և Զանդը, սպանելով մեծ թվով դաստուրների (զրադաշտական կրոնի սպասավոր): Ալ. Մակեդոնացին ինքն էլ փախավ [[Դժոխք]]: Երկրում քաոսային իրավիճակ է ստեղծվում, և մարդիկ որոշում են հավաքվել`հավաքվել՝ որոշելու համար այդ ամենի ելքը։ Նրանք որոշում են իրենցից մեկին ուղարկել հոգիների մոտ, որպեսզի տեղեկություն բերի իրենց, թե այն ամեն լվացումները, օրհներգությունները, մաքրումներն ու աղոթքները, որ իրենք անում են, արդյոք հասնում են աստվածներին, թե հասնում են դևերին։ Բոլոր մարդիկ հավաքվում են մի մեծ և կարևոր [[ատրուշան]]ի դռան մոտ և որոշում են, որ այդ մարդն Արտավիրաֆը լինի (Արտավիրաֆ. «Արտա»` սուրբ, «վիրաֆ (վիրապ)»՝ հոգի, իմացականություն», Արտավիրաֆ`Արտավիրաֆ՝ «սուրբ իմացականություն ունեցող»):Արտավիրաֆին կոչում էին նաև նիշապուրցի։
Արտավիրաֆը բարեպաշտ անձնավորություն էր։ Նա ընտրվում է յոթ թեկնածուներից։ Ժողովը երեք անգամ վիճակ է գցում. Առաջին անգամ «բարի մտքով», երկրորդ անգամ`անգամ՝ «բարի խոսքով», իսկ երրորդ անգամ`անգամ՝ «բարի գործով»: Երեք անգամն էլ վիճակը ցույց է տալիս Արտավիրաֆին։ Ուներ նա յոթ քույր, որոնք իր կանայք էին։ Երբ նրանք իմանում են, որ հենց Արտավիրաֆն է ընտրվել, խնդրում են իրենց միայնակ չթողնել, սակայն նրանց հանգստացնում են`են՝ ասելով, որ նրան անվտանգ կերպով ետ կբերեն։
Արտավիրաֆի մարմինը երեսուն քայլ հեռու է դրվում մաքուր տեղերից (քանի որ դիակ էր): Նա խմում է մանգ`մանգ՝ զրադաշտական ծիսական հեղուկ ըմպելիք, և գինի և պառկում է քնելու։ Դրանից հետո յոթ օր նրա մարմինը հսկվում էր, և սպասավորներն անընդհատ Ավեստա և Զանդ էին ընթերցում։ Վիրապի հոգին թողնում է մարմինը և գնում ճամփորդության։ Յոթ օր հետո վերադառնում է և սկսում է պատմել իր տեսածները։
Նրան դիմավորում են զրադաշտական աստվածներ Ատրը (Ազար) և Սրոշը (Սրաոշա): Նրանք լինում են իր ուղեկիցները ամբողջ այդ ճամփորդության ժամանակ։
Նրանք տեսնում են մի հոգու, որն արտասանում էր. «Երջանիկ է նա, որի բարիքը կդառնա որևէ ուրիշի բարիք»` Ushti ahmai, yahmai ushta kahmaichid: Շուտով հարավից գալիս է մի դուրեկան և անուշ բույր։ Նրան գալիս է իր գործերի և կրոնի պատկերը` մի գեղեցիկ կին`կին՝ լի կրծքով և բարեկազմ մարմնով։
Շուտով նրանք հասնում են Չինվաթ կամրջին, որն այդ ժամանակ ինը նիզակը լայնությամբ էր։ Այս կամրջով նրանք հասնում են Համեսթեգան, որտեղ հոգիները մինչև մարմին ընդունելը մնում էին։ Նրանք այն մարդկանցից էին, որոնց բարիքն ու չարիքը հավասար էին։ Նրանց պատիժը միայն ցուրտն ու տաքն էին. Ուրիշ պատիժ նրանք չունեին։
Արտավիրաֆը ոտք է դնում աստղերի կայանը`կայանը՝ Հումաթը (բարի միտք), որտեղ այն մարդիկ էին, որոնք գաթա չէին երգել, յաշտ չէին արել, բայց մյուս այլ բարի գործերով առաքինի էին դարձել։
Հետո նրանք մտնում էն Հուխտ (բարի խոսք)` լուսնի (2-րդ) կայանը, որտեղ դարձյալ գաթա չերգած, յաշտ չարած մարդիկ էին, ովքեր բարի գործեր էին արել, և իրենց փայլը լուսնի փայլի պես էր։
Երրորդ կայանը Հուվարեշտն էր (բարի գործ): Այստեղ էին բարձրագույնների բարձրագույնները` նման արևի փայլին։ Սրանք երկրի վրա լավ թագավորություն, իշխանություն արածներն էին։
Չորրորդ երկինքը Գարութմանն է`է՝ Ահուրամազդայի և համշասպանդների գահույքը։ Այդտեղ տիրում էր հավիտենական հաճույքը։ [[Ահուրամազդա]]ն նրանց ցույց է տալիս մի կապույտ ջուր, որը Արտավիրաֆի`Արտավիրաֆի՝ Ահուրամազդայի վրա փայտ դնելու արդյունքն էր։ Այստեղ նրանց Ոհումանը (Բահմանը) ասում է, որ ցույց տան Դժոխքն ու Դրախտը։ Արտավիրաֆը տեսնում է նաև Զրադաշտ մարգարեին, Քեյ Վշտասպին, յազատներին և Գայոմարտին։
Սկզբում նա Դրախտում տեսնում է առատաձեռն մարդկանց, թագավորների, բարի կանանց, ովքեր հարգել էին իրենց ամուսիններին, անասունների մասին հոգ էին տարել։ Զոհ մատուցողների հոգիները բարձր, լուսավոր տեղում էին։ Նա տեսնում է խրաֆստար կոտորողների, զորականների, երկրագործների, արհեստավորների հոգիները։ Նա տեսնում է մեծ գահեր, հովիվների, դատավորների, հավատացյալների, ուսուցիչների, հարցաքննողների հոգիները, որոնք հավերժ երանության մեջ էին։ Շուտով նրանք տեսնում են մի գետ, որը խավար էր. դա այն գետն էր, արն առաջացել էր այն մարդկանց պատճառով, ովքեր մահացածների ետևից լացել էին, արցունք թափել։
Շուտով նա իջնում է Դրախտից՝ աստիճանաբար ճանապարհ ընկնելով Դժոխք։ Նա տեսնում է նաև մի մարդու, ում համար իր գործերի արգասիքն է գալիս հյուսիսային մի զզվելի, սառը քամիով։ Քանի որ այդ մարդը չար էր, իր գործերի արդյունքը զզվելի մի կին էր՝ սմքած կերպարանքով, անսահման արատավորված։