«Արամ Թոփչյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ փոխարինվեց: ` → ՝ (18) oգտվելով ԱՎԲ
Տող 28.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է 1962 թ. սեպտեմբերի 13–ին Երևանում։ 1969–1979 թթ. հաճախել է թիվ 172 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը։ 1979–1983 թթ. սովորել է [[Հայկական մանկավարժական ինստիտուտ|Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ]]ի բանասիրական ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։ 1983–1990 թթ. աշխատել է միջնակարգ դպրոցներում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1988 թ. ի վեր աշխատում է Մաշտոցի անվան Մատենադարանում (2001 թ. հուլիսից`հուլիսից՝ որպես ավագ գիտաշխատող)։
 
2001 թ. մայիսին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն`ատենախոսություն՝ «Մովսես Խորենացու հունական աղբյուրների խնդիրը» թեմայով։ 2001 թ. նոյեմբերից «Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերության» (AIEA - "Association Internationale des Études Arméniennes") անդամ է։ 2014 թ. հունիսին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն`ատենախոսություն՝ «Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ»-ն արևմտյան գրականագիտության» մեջ թեմայով։
 
Հրավիրվել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների, մասնակցել միջազգային գիտական ծրագրերի`ծրագրերի՝ համագործակցելով հեղինակավոր գիտական հաստատությունների հետ. 1996–1997 թթ.` Մայնի Ֆրանկֆուրտի Մաքս Պլանկի անվան ինստիտուտի, 1999–2002, 2005–2007 թթ.` Երուսաղեմի Եբրայական համալսարանի (որտեղ նաև 2004 թ. մարտ-հունիս ամիսներին «Հայ պատմագրությունը 5–11-րդ դարերում» թեմայով անգլերեն դասախոսություն է կարդացել), 2001–2004, 2005–2007 թթ. Ժնևի համալսարանի, 2008–2009 թթ.` Գրացի համալսարանի և 2007–2012 թթ.` Նեբրասկայի համալսարանի հետ։ Այդ համագործակցության արդյունքում հրատարակել է մենագրություններ, հոդվածներ ու թարգմանություններ Հայաստանում և արտերկրում, հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն ու հունարեն լեզուներով։ 2006 թ. նրա «Մովսես Խորենացու հունական աղբյուրների խնդիրը» աշխատությունն անգլերեն լույս է ընծայել բելգիական Peeters հայտնի հրատարակչությունը, Դավիթ Անհաղթի «Արիստոտելի «Անալիտիկայի» մեկնության» նրա անգլերեն թարգմանությունը`թարգմանությունը՝ առաջաբանով ու ծանոթագրություններով, տպագրել է մեկ այլ հեղինակավոր հրատարակչություն`հրատարակչություն՝ հոլանդական Brill-ը (2010 թ.)։
 
Արձակ և չափածո թարգմանություններ է արել անգլերենից և հին հունարենից հայերեն (Հեսիոդոս, հին հունական քնարերգություն, Պինդարոս, Էսքիլոս, Սոփոկլես, Եվրիպիդես, Արիստոփանես, Լոնգոս, Մարլո, Շեքսպիր), ինչպես նաև`նաև՝ հայերենից անգլերեն։
 
2014 թ. թարգմանական վաստակի համար արժանացել է Հայաստանի գրողների միության «Կանթեղ» մրցանակին, իսկ Ուիլյամ Շեքսպիր, Համլետ (անգլերենից թարգմանությունը, ուսումնասիրությունը և մեկնությունները`մեկնությունները՝ Արամ Թոփչյանի, Երևան, «Սարգիս Խաչենց-Փրինթինֆո», 2013) գրքի համար`համար՝ Թեքեյան կենտրոնի «Հայկաշեն Ուզունյան» մրցանակին։
 
== Մենագրություններ ==
Տող 45.
== Թարգմանություններ և ուսումնասիրություններ ==
 
#Անտիկ, միջնադարյան, վերածննդի գրականություն, հատ. 1, Անտիկ գրականություն, կազմեց և առաջաբանը գրեց Արամ Թոփչյանը, խմբագրեց և ծանոթագրեց Սիմոն Կրկյաշարյանը, Երևան, «Արևիկ», 1990 (հատորի մեջ ընդգրկված`ընդգրկված՝ Հեսիոդոսի «Թեոգոնիա», «Աշխատանք և օրեր» պոեմները, հին հունական քնարերգությունը, Էսքիլոսի «Շղթայված Պրոմեթևս» ողբերգությունը և Արիստոփանեսի «Ամպեր» կատակերգությունը հին հունարենից թարգմանել է Արամ Թոփչյանը):
#Ապոլլոդորոս, Դիցաբանական գրադարան, հին հունարենից թարգմանությունը, առաջաբանն ու ծանոթագրությունները`ծանոթագրությունները՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի, Երևան, «Սարգիս Խաչենց-Փրինթինֆո» (հրատարակության ընթացքում):
#Էսքիլոս, Ողբերգություններ, հին հունարենից թարգմանեց, ծանոթագրեց և առաջաբանը գրեց Արամ Թոփչյանը, Երևան, «Նաիրի», 1991
#Էվրիպիդես, Բաքոսուհիներ, հին հունարենից թարգմանեց և ծանոթագրեց Արամ Թոփչյանը, առաջաբանը`առաջաբանը՝ Հենրիկ Հովհաննիսյանի, Երևան, «Ապոլոն», 1995:
#Լոնգոս, Դափնիս և Քլոե, հին հունարենից թարգմանությունը, առաջաբանն ու ծանոթագրությունները`ծանոթագրությունները՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի, պատկերազարդումները`պատկերազարդումները՝ Արտո Չաքմաքչյանի, Երևան, «Սարգիս Խաչենց-Փրինթինֆո», 2011:
#Հին հունական ողբերգություններ, հին հունարենից թարգմանեցին Համազասպ Համբարձումյանը, Սիմոն Կրկյաշարյանը և Արամ Թոփչյանը, ծանոթագրեց և առաջաբանը գրեց Արամ Թոփչյանը, Երևան, Համալսարանի հրատարակչություն, 1990 (հատորի մեջ ընդգրկված`ընդգրկված՝ Էսքիլոսի «Ագամեմնոն», «Քոեփորներ», «Եվմենիդներ» ողբերգությունները հին հունարենից թարգմանել է Արամ Թոփչյանը)
#Քրիստոֆեր Մարլո, Դոկտոր Ֆաուստի ողբերգական պատմությունը, անգլերենից թարգմանեց, ծանոթագրեց և վերջաբանը գրեց Արամ Թոփչյանը, Երևան, «Նաիրի», 1985:
#Ուիլյամ Շեքսպիր, Համլետ, անգլերենից թարգմանությունը, ուսումնասիրությունը և մեկնությունները`մեկնությունները՝ Արամ Թոփչյանի, Երևան, «Սարգիս Խաչենց-Փրինթինֆո», 2013:
#Ուիլյամ Շեքսպիր, Լիր արքա, անգլերենից թարգմանությունը, ուսումնասիրությունը և մեկնությունները`մեկնությունները՝ Արամ Թոփչյանի, Երևան, Զանգակ, 2015:
#Պինդարոս, Ներբողներ, հին հունարենից թարգմանեց, ծանոթագրեց և առաջաբանը գրեց Արամ Թոփչյանը, Երևան, «Ապոլոն», 1992
#Մայքլ Է. Սթոուն, Տիգրան Գույումճեան, Հեննինգ Լեմանն, Հայկական հնագրութեան ալբոմ, անգլերենից թարգմանեցին Գոհար Մուրադեանը և Արամ Թոփչեանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, «Տիգրան Մեծ», 2006:
#Ցուցակ Վիեննայի Մխիթարեան մատենադարանի հայերեն ձեռագրերի պատառիկների (Գոհար Մուրադեանի հեղինակակցութեամբ, վերջաբանը`վերջաբանը՝ Էրիխ Ռենհարտի), անգլերեն-հայերեն երկլեզու հրատարակութիւն, «Վեստիգիա» ձեռագրագիտական կենտրոն, Գրաց, Աւստրիա, Երևան, «Անկիւնաքար», 2012:
#The Ancient Armenian Calendar, Translated from Classical Armenian into English by Gohar Muradyan and Aram Topchyan, Yerevan։ Magaghat Publishing House, 2002.
#The Armenian Version of the Greek Ecclesiastical Canons by Gohar Muradyan, Manea-Erna Shirinyan and Aram Topchyan, Frankfurt am Main։ Lowenklau-Gesellschaft e.V., 2010.