«Առնմանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (7) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Առնմանում''', [[Հնչյունափոխություն|հնչյունափոխական]] երևույթ, երբ հատկապես միևնույն բառի մեջ մի որևէ [[հնչյուն]] ազդում է մի հնչյունի վրա և ամբողջովին կամ որևէ հատկանիշով նմանեցնում է իրեն։ Ըստ այդմ առնմանությունը լինում է լրիվ և մասնակի։ Լրիվ է այն առնմանումը, երբ հնչյունները նույնանում են։ Օրինակ`Օրինակ՝ ''բոկիկ-բոբիկ'' ([[կ]]-ն բառասկզբի [[բ]]-ի ազդեցությամբ դարձել է ''բ''), ''շարժք-ժաժք, ջրցան-ցրցան-ցրցամ'' և այլն։
 
Մասնակի առնմանությունը կարող է լինել ըստ արտաբերության տեղի, ըստ եղանակի ([[Պայթական հնչյուններ|պայթականության]], [[Շփական հնչյուններ|շփականության]]), ըստ հնչեղության ([[Խուլ հնչյուններ|խուլ]], ձայնեղ), ըստ սուլականության, շչականության և այլն։ Օրինակ`Օրինակ՝ ''փողովակ-խողովակ'' (ըստ արտաբերության տեղի`տեղի՝ շրթնային [[փ]]-ն ետնալեզվային [[ղ]]-ի ազդեցությամբ վերածվել է ետնալեզվային [[խ]]-ի. սա միաժամանակ արտաբերական եղանակի նմանեցում է`է՝ պայթական ''փ''-ն շփական ''ղ''-ի ազդեցությամբ դարձել է շփական ''խ''), ''զքողել-սքողել'' (ըստ հնչեղության`հնչեղության՝ խուլ [[ք]]-ի առնմանությամբ [[զ]] ձայնեղը դարձել է խուլ [[ս]]) և այլն։
 
Առնմանությունը լինում է առաջընթաց և հետընթաց։ Երբ առջևի հնչյունն ազդում է հետևի հնչյունի վրա, տեղի է ունենում առաջընթաց առնմանություն (օրինակ`օրինակ՝ ''բոկիկ-բոբիկ''), իսկ երբ առջևի հնչյունը փոխվում է հետևի հնչյունի ազդեցությամբ, առնմանությունը հետընթաց է (օրինակ`օրինակ՝ ''զքողել-սքողել'')։
 
== Աղբյուրներ ==