«Ֆրոդո Բեգինս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրական հերոս
|անուն = Ֆրոդո Բեգինս
|բնօրինակ անուն = Frodo Baggins
|պատկեր = Frodo_by_Mark_Ferrari.jpg
|չափս =
|պատկերի նկարագրություն =
|հեղինակ = [[Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին]]
|ստեղծագործություն = «[[Մատանիների տիրակալը]]»
|առաջին հիշատակում = «[[Մատանիների տիրակալը]]»
|սեռ = արական
|ազգություն = [[հոբիթներ|հոբիթ]]
|երկիր = [[Միջերկիր]]
|տեսակ = [[հոբիթներ|հոբիթ]]
|բնակության վայր = [[Շիր]]
|քաղաքացիություն = [[Շիր]]
|տարիք = անհայտ
|մասն է = Մատանու եղբայրություն
|ծննդյան թիվ = Ե. Դ. 2968 թ. սեպտեմբերի 22
|ծննդավայր = [[Շիր]]
|մահվան թիվ = անհայտ
|մահվան վայր = անհայտ
|կոչում = Մատանու պահապան
|պաշտոն =
|գործունեություն =
|ընտանիք = Դրոգո Բեգինս (հայր)<br /> Պրիմուլա Բրենդիբակ (մայր)<br />[[Բիլբո Բեգինս]] (հորեղբայր)
|երեխաներ = չունի
|մականուն = Մաուրա Լաբինգի
|նախատիպ =
|դերասան = [[Էլայջա Վուդ]]
|վիքիքաղվածք =
|վիքիպահեստ = Frodo Baggins
}}
 
'''Ֆրոդո Բեգինս''' ({{Lang-en|Frodo Baggins}}, թարգմանության այլ տարբերակներ՝ ''Թորբինս'', ''Սումկինս'', ''Սումնիկս'', ''Բեբինս''), [[Հոբիթներ|հոբիթ]], [[Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին]]ի «[[Մատանիների տիրակալը]]» ստեղծագործության գլխավոր հերոսը, [[Բիլբո Բեգինս]]ի զարմիկը («[[Հոբիթ կամ գնալն ու գալը]]» ստեղծագործության գլխավոր հերոսը):
 
== Անվան ծագում ==
«[[Մատանիների տիրակալը]]» գրքի հավելվածում, որտեղ խոսվում է հերոսների անունների և տեղանունների ծագման մասին, Ֆրոդոյի անունը չի հիշատակվում: [[Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին|Ջոն Թոլքին]]ը Ֆրոդո անվան մասին խոսում է Ռիչարդ Ջեֆերին գրած նամակներից մեկում([[սեպտեմբերի 7]], [[1955]]).
 
«Ֆրոդոն գերմանական ավանդական անուն է: Նրա հին անգլիական տարբերակն է՝ ''Froda'': Ամենայն հավանականությամբ՝ [[Ստուգաբանություն|ստուգաբանորեն]] այն նշանակում է «իմաստուն ի շնորհիվ փորձի» (''frod''): Դիցաբանորեն այն կապված է նաև «Ոսկե դար»-ի հյուսիսային լեգենդներից մեկի հետ:»
 
== Նկարագրություն ==
 
Ֆրոդոյի տեսքը նկարագրում է Գենդալֆը՝ իր գրած նամակներից մեկում: Նամակում ասվում է, որ Ֆրոդոն ամուր, մյուսներից փոքր-ինչ բարձրահասակ հոբիթ է, բաց գույնի մազերով և պարզ աչքերով:
 
«A stout little fellow with red cheeks, This is one taller than and some fairer than most, and he has a cleft in his chin: perky ճաք with a bright eye.»<br>
''[[Մատանու եղբայրությունը|Fellowship of the Ring]]: Chapter 10 Strider''
 
Բակշիի ֆիլմում Ֆրոդոն շագանակահեր է: «[[Մատանիների տիրակալը (ֆիլմաշար)|Մատանիների տիրակալը]]» ֆիլմում Ֆրոդոյի դերը կատարում է [[Էլայջա Վուդ]]ը, որի արտաքին տեսքը փոքր-ինչ տարբերվում է գրքում նկարագրվածից:
 
== Կենսագրություն ==
Ֆրոդոն ծնվել է Ե. Դ. 2968 թվականի սեպտեմբերի 22-ին, [[Շիր]]ում: 12 տարեկանում որբացել է. ծնողները (Դրոգո Բեգինս, Պրիմուլա Բրենդիբակ) խեղդվել էին Բրենդիբակում: Ֆրոդոյի խնամքով զբաղվում էր մորական պապը՝ Գորբադոկ Բրենդիբակը, այնուհետև՝ 9 տարի անց, նրան որդեգրում է հորեղբայրը՝ [[Բիլբո Բեգինս]]ը:
 
=== Մասնակցություն Մատանու պատերազմին ===
 
Հորեղբորից ժառանգում է [[Համիշխանության մատանի]]ն, որը պետք է հասցներ [[Ռիվենդել]]՝ [[Էլրոնդ]]ի խորհրդին: Նրան են միանում [[Սեմուայզ Գեմջի|Սեմը]]՝ Ֆրոդոյի այգեպանը, [[Մերիադոկ Բրենդիբակ|Մերրին]] ու [[Պերեգրին Տուկ|Պիպինը]]: Էլրոնդի խորհրդում, որտեղ մասնակցում էին տարբեր ռասաների ներկայացուցիչներ, որոշվում է ոչնչացնել Մատանին: Ֆրոդոն հանձն է առնում այդ առաջադրանքը, նրան են միանում [[Սեմուայզ Գեմջի|Սեմը]], [[Մերիադոկ Բրենդիբակ|Մերրին]], [[Պերեգրին Տուկ|Պիպինը]], [[Արագորն]]ը, [[Գենդալֆ]]ը, [[Բոռոմիր]]ը, [[Լեգոլաս]]ը և [[Գիմլի]]ն: Կազմվում է Մատանու եղբայրությունը: Ճանապարհորդության սկզբում Բոռոմիրը ցանկանում է խլել Մատանին Ֆրոդոյից, սակայն նա դիմադրում է: Տեսնելով, որ Մատանու ուժը կարող է քանդել Մատանու եղբայրությունը՝ Ֆրոդոն որոշում է մենակ հասնել [[Մորդոր]]: Նրա հավատարիմ ընկեր Սեմը մենակ չի թողնում նրան:
 
Մորդորի ճանապարհին Ֆրոդոյի և Սեմի վրա է հարձակվում [[Գոլլում]]ը՝ Մատանու նախկին տերը և փորձում է խլել իր գանձը:Ֆրոդոն ընտելացնում է նրան և ստիպում առաջնորդել իրենց:
 
Ինչքան շատ էին նրանք մոտենում Լեռանը, այնքան մեծանում էր Մատանու ազդեցությունը Ֆրոդոյի վրա: Շուտով, հավատալով Գոլլումին, նա մեղադրում է Սեմին անհավատարմության մեջ և վռնդում է նրան՝ միայնակ շարունակելով ճանաապարհը: Հանկարծ հայտնվում է [[Շելոբ]] սարդը և վիրավորում է Ֆրոդոյին: Սեմը հետ է վերադառնում և կարծելով, որ Ֆրոդոն մահացել է, վերցնում է Մատանին և շարունակում ճանապարհը: Սակայն Ֆրոդոն մահացած չէր և նրան առևանգում են [[օրկեր (միջերկիր)|օրկեր]]ը: Սեմին հաջողվում է ազատել նրան:
 
Հասնելով լեռանը՝ Ֆրոդոն չի ցանկանում ոչնչացնել Մատանին, սակայն հայտնվում է Գոլլումը և վերջինս Մատանու հետ միասին ընկնում է հրաբխի մեջ և ոչնչանում: Սեմին Ֆրոդոյին փրկում են հսկա արծիվները:
 
=== Կյանքի վերջին տարիներ, ճանապարհորդություն դեպի Արևմուտք ===
 
Ֆրոդոն և ընկերները հերոսացած վերադարձան Շիր: Ֆրոդոն գրեց [[ Կարմիր գիրք (Միջերկիր)|Կարմիր գրքի]] երկրորդ մասը՝ «Մատանու պատերազմի ժամանակագրությունը»:
 
Հետագա տարիներին Ֆրոդոյին տանջում էին մարգուլների թրերի վերքերը, Շելոբի, Գոլլումի հասցրած վնասվածքները, ինչպես նաև Մատանուց մնացած հիշողությունները: Այս ամենի պատճառով նա հաճախ էր հիվանդանում և ի վերջո որոշում է հեռանալ Շիրից՝ Արևմուտք՝ էլֆերի, Գենդալֆի և Բիլբոյի հետ:
 
== Կինոյում ==
* [[Փիթեր Ջեքսոն]]ի [[Մատանիների տիրակալը (ֆիլմաշար)|եռագրությունում]] ([[Էլայջա Վուդ]]),
* [[Կամեո]] «[[Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն]]» ֆիլմում:
 
== Քննադատությունը և արձագանքներ ==
 
* Ֆրոդոն զբաղեցրել է 1-ին տեղը աշխարհի 10 ֆենտեզի հերոսների ցանկում: Հեղինակը նրան անվանել է բոլոր ժամանակների և ժողովուրդների առավել հայտնի հեքիաթների առանցքային կերպար<ref>{{статья|ссылка=http://www.mirf.ru/Articles/art1404.htm|автор=Михаил Попов|заглавие=Во имя добра. Самые-самые… Главные герои фэнтези!|издание=[[Мир фантастики]]|год=июль 2006|номер=35}}</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.elessar.ru/frodo.html Ֆրոդո]
* [http://www.glyphweb.com/arda/f/frodobaggins.html Ֆրոդոն] [http://www.glyphweb.com/arda/ Արդի հանրագիտարանում]
{{Արտաքին հղումներ}}
{{Մատանու եղբայրություն}}
{{Միջերկիր}}
{{Մատանիների տիրակալը}}
[[Կատեգորիա:Թոլքինի լեգենդարիումի կերպարներ]]
[[Կատեգորիա:«Մատանիների տիրակալը» վեպի հերոսներ]]