«Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 1]]թ → 1]] թ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: << → « (2), >> → » (2) oգտվելով ԱՎԲ
Տող 7.
== Ժողովի որոշումները ==
Կոստանդնուպոլսի տիեզերական ժողովին մասնակցող եպիսկոպոսներից 36 մակեդոնյաններ էին։ Այդ ժողովին մասնակցում էին չորրորդ դարի նշանավոր լատին աստվածաբաններ, եկեղեցու սուրբ հայրեր [[Կյուրեղ Երուսաղեմացի]]ն, [[Գրիգոր Նյուսացի]]ն, [[Գրիգոր Աստվածաբան|Գրիգոր աստվածաբան Նազիանզացին]] և այլ ժամանակի հայտնի հոգևորականներ, որոնք մեծ ձեռագիր են թողել ապագա սերունդներին։
Ժողովի որոշումներն առաջին հերթին ուղղված էին Մակեդոնի և նրա վարդապետության դեմ։ Ըստ նրա, Սուրբ Հոգին Հոր և Որդու էությունից չէ այլ օտար մի էություն` ոչ համագոյակից նրանց։ Մակեդոնի վարդապետությունը ծագել է արիոսականությունից։ Արիոսը Որդուն արարած էր համարում, որը համագոյակից չէ հորը և համարում էր, որ Սուրբ Հոգին համագոյակից է Որդուն, եթե Որդին աստված չէ, հետևաբար Սուրբ հոգին աստված լինել չի կարող <<«Եվ ի Հոգին Սուրբ, որ յՈրդւոյ գոյացեալ է>>»: Սրանից հետևեցնելով` Մակեդոնը քարոզում էր, որ Սուրբ Հոգին Որդուց բխելով` աստված չէ, այլ Որդու արարչագործություն։ Իսկ Սուրբ Հոգին հայր աստծուց բխելը չէր ընդունում։ Սրանով Մակեդոնը, ինչպես Արիոսը մերժում էին Սուրբ Երրորդության խորհուրդը և երեք անձերի համաբնությունը։ Կոստանդնուպոլսի տիեզերաժողովում թեպետ [[Նիկիայի Ա տիեզերական ժողով|Նիկիայի հավատո հանգանակը]] կրկին ընդունվեց, և Նիկիական հավատքը հաստատուն մնաց` դավանական տեսակետից որպես կատարյալ, սակայն 1-ին տիեզերաժողովից հետո նոր աղանդների երևան գալը ստիպեց որոշ լրացումներ կատարել Գրիգոր Նյուսացին Կոստանդնուպոլսում ժողովված սուրբ հայրերի հավանությամբ նոր հավելումներ կատարեց նիկիական հանգանակի վրա։ Ժողովը բանաձևեց և ավելացրեց <<« Ի հօրէ բխեալ>>»: Այսինքն` [[Սուրբ Հոգի]]ն բխում է Հորից այս և Որդու հետ միասին երկրպագելի, փառավորելի ու համագոյակից է։
Ժողովը նզովեց 4-րդ դարի բոլոր աղանդավորներին` [[Փոտինոս]]ին, [[Ապողինարիզմ|Ապողինարին]] և այլն։ Ժողովը հստակեցրեց նաև Բանի մարդեղությունը և հոգու բանականությունը։ Կոստանդնուպոլսի ժողովն ընդունել է 7 կանոն։ Ա հավաստում է, որ շողովը հավատարիմ է մնացել Նիկիայի ժողովին, նզովում է Մակեդոնին, Փոտինոսին, Ապողինարիոսին և մյուս աղանդապետներին։ Բ կանոնը սահմանում է, որ յուրաքանչյուր եկեղեցի, անկախ ավագության աստիճանից, միայն իր եկեղեց. և վարչ. սահմաններում է իրավասու գործելու ու տնօրինելու, իրավունք չունի խառնվելու մյուսների գործերին կամ կարգադրություններ անելու։ Գ կանոնը վերաբերում է աթոռների ավագությանը։ Կ. Պոլսի աթոռը հայտարարվել է երկրորդը՝ Հռոմից հետո, «քանզի Կ. Պոլիս՝ նոր Հռոմ է»: Սա ուղղված էր Ալեքսանդրիայի աթոռի դեմ, որի աճող հեղինակությունը հարվածում էր թե՜ Հռոմի, թե՜ Կ. Պոլսի շահերին։ Ըստ ավագության, Ալեքսանդրիայի աթոռը երրորդն էր, Անտիոքինը՝ չորրորդը, Երուսաղեմինը՝ հինգերորդը։ Մնացած չորս կանոնները վերաբերում են եկեղեցու կարգ ու կանոնին։