Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
 
1961 թվականի ամռանը տեղի ունեցավ նախագծի վերածնունդը: Այն ոչ մեծաքանակ նյութը, որ նկարահանել էր Մամուլյանը, պետքական չէր: Fox ընկերության ծախսերն արդեն կազմում էին 7 միլիոն դոլար: Ստուդիան ստիպված էր կասեցնել մի շարք նախագծեր և ամբողջովին կանգնեցնել սեփական հեռուստաստուդիայի աշխատանքը<ref name=ref50/>:
[[Պատկեր:Cinecittà - Entrance.jpg|մինի|«<nowiki/>[[Չինեչիտտա]]<nowiki/>» կինոստուդիան]]
 
1961 թվականի սեպտեմբերին ֆիլմի նկարահանումները շարունակվեցին Չինեչիտա[[Չինեչիտտա]] ստուդիայում: Երկար հապաղումը բերեց նրան, որ դերասանների և որոշ մասնագետների հետ պայմանագրերը ստիպված էին կասեցնել և դերասանների ընտրություն կատարել նորից: Հիլդյարդին փոխարինեց օպերատոր Լեոն Շամրոյը: Փիթեր Ֆինչը նկարահանումներ սկսեց մեկ այլ ֆիլմում: Մանկևիչը Կեսարի դերն առաջարկեց Ռեքս Հարիսոնին, որի հետ մեծ աշխատանքային փորձ ուներ: Մարկոս Անտոնիոսի դերի համար ի սկզբանե Մանկևիչը տեսնում էր [[Մարլոն Բրանդո]]յին, բայց դերասանը զբաղված էր: Ռիչարդ Բարթոնին և Ռոդդի Մաքդաուելին ռեժիսորը նկատեց «[[Կամելոտ (մյուզիքլ)|Կամելոտ]]» երաժշտական ներկայացման մեջ: Բարթոնին նա վաղուց գիտեր որպես թատերական հոյակապ դերասանի և առաջարկեց նրան Մարկոս Անտոնիոսի դերը{{sfn|Mankiewicz&Crane|2012|page=61}}: Ստուդիան սվիններով ընդունեց Բարթոնի թեկնածությունը. դերասանը հայտնի էր իր քմահաճություններով և սպիրտային խմիչքների հանդեպ անչափելի սիրով: Մանկևիչին հաջողվեց համոզել ղեկավարությանը: Ռիչարդն ինքը մեծ հաճույքով լքեց ներկայացումը, քանի որ, նրա պնդմամբ, նրան ահավոր հոգնեցրել էր ամբողջ տարին խաղալ [[Արթուր արքա]]: Բարթոնի հետ պայմանագիրը ստուդիային արժեցավ 300 հազար դոլար և դարձավ նրա ամենաբարձր վարձատրվող աշխատանքն այն պահին{{sfn|Munn|2008|page=115}}:
 
Թեյլորը հիշում էր 1961 թվականին ստուդիայի երեկույթներից մեկի ժամանակ ծիծաղաշարժ մի դեպքի մասին: Սփիրոս Սքոուրասն Էլիզաբեթ Թեյլորին դիմեց նրա հերոսուհու անունով: Դերասանուհին զարմացավ.<br />- Դուք ինձ միլիոններ եք վճարում: Մի՞թե չեք հիշում իմ անունը: Եթե հիշեք, կվերադարձնեմ գումարի կեսը:<br />- Ը-ը… Կլեոպատրա՞,- պատասխանեց Սքոուրասը<ref name=ref50/>: