«Տնտեսագիտության տեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Բջջային ծրագրից խմբագրում
չ փոխարինվեց: ` → ՝ (39) oգտվելով ԱՎԲ
Տող 11.
 
== Տնտեսագիտության տեսության գործառույթներ ==
Տնտեսագիտության տեսությունը հնարավորություն է տալիս բացահայտելու սահմանափակ ռեսուրսների օգտագործման պայմաններում ձևավորված բազմաթիվ տնտեսական երևույթների`երևույթների՝ [[արժեք]], [[գին]], [[փող]], [[կապիտալ]], [[աշխատավարձ]], [[տոկոս]], [[շահույթ]], [[ռենտա]], [[գործազրկություն]], [[տնտեսական աճ]] և [[տնտեսական անկում|անկում]], [[սպառում]], [[խնայողություն]], [[ներդրում]], [[հարկ]], [[վարկ]], ինչպես նաև բազմաթիվ կառույցների, օրինակ`օրինակ՝ արդյունքների, [[Արժեթուղթ|արժեթղթերի]], փողի, կապիտալի, աշխատանքի, հողի շուկայի, [[բանկ]]ի, բորսայի բովանդակությունը։ Այդ հասկացությունները և կառույցները ձևավորվել են հասարակության պատմական զարգացման որոշակի փուլում և ունեն իրենց բուն պատճառները։ Այս երևույթները տնտեսական կյանքում որոշակի դերակատարություն ունեն։ Այս ճանապարհով տնտեսագիտության տեսությունը բացահայտում է տնտեսական կյանքում տեղի ունեցող բազմաթիվ երևույթների (աշխատավարձ, տոկոս, շահույթ, ռենտա, [[ինֆլյացիա]], գործազրկություն և այլն) բնույթը և դրանց միջև գոյություն ունեցող փոխառնչությունները։ Տնտեսագիտության տեսության հիմնական գործառույթներն են՝ ճանաչողական, աշխարհայացքային, մեթոդաբանական։
=== Ճանաչողական գործառույթ ===
Տնտեսագիտության տեսության միջոցով բացահայտվում է տնտեսական երևույթների բովանդակությունը։ Այս գիտության հետազոտության արդյունքները օգտագործվում են մյուս տնտեսական գիտությունների ([[ֆինանսներ]], [[հաշվապահական հաշվառում]], [[կառավարում]], աշխատանքի տնտեսագիտություն, բնօգտագործման տնտեսագիտություն, շուկայագիտություն և այլն) կողմից։ Տնտեսագիտության տեսությունը նախևառաջ ունի ճանաչողական գործառույթ։ Այդ ճանապարհով ձեռք են բերվում [[գիտելիք]]ներ, խորացվում են իմացության սահմանները, որոնք ձևավորում են համընդհանուր պատկերացում [[Հասարակություն|հասարակության]] զարգացման մի կարևորագույն ոլորտի`ոլորտի՝ տնտեսական [[կյանք]]ի մասին, ինչը գտնվում է անընդհատ փոփոխության մեջ։
 
=== Աշխարհայացքային գործառույթ ===
Տող 26.
 
=== Գիտական վերացարկման (աբստրահման) մեթոդ ===
Ճանաչողության ընթացքում երևույթի բուն էությունը բացահայտելու համար պետք է անտեսել ոչ էական կամ երկրորդական հատկանիշները։ Իրական կյանքում մարդիկ գործ ունենք բազմաթիվ երևույթների հետ [[գին]], [[փող]], [[աշխատավարձ]] և այլն, որոնք ունեն մի շարք հատկանիշներ։ Գիտական վերացարկման մեթոդը պատասխանում է հետևյալ հարցերին ի՞նչ է իրենից ներկայացնում աշխատավարձը, որո՞նք են դրա գործառույթները, ինչու՞ աշխատավարձի մակարդակը կայուն չէ և այլն։ Այս հարցերի պատասխանները տրվում են վերացարկման մեթոդի կիրառման միջոցով։ Նույնը վերաբերում է մյուս երևույթներին`երևույթներին՝ գնին, փողին, կապիտալին և այլն։ Բոլոր արդյունքներն ունեն գին, որն արտահայտվում է դրամական միավորի (դրամ, դոլար, եվրո) որոշակի քանակությամբ 10 դրամ, 20 դոլար, 5 եվրո և այլն։ Գիտական վերացարկման մեթոդը կիրառվում է բոլոր գիտություններում։ Մաթեմատիկայում ցանկացած թվերի շարք, ֆունկցիա, թեորեմ գիտական վերացարկման արդյունք են. y=ƒ(x)։ Այս ֆունկցիոնալ կախվածության մեջ չի նշվում, թե x անկախ և y կախյալ փոփոխականները ինչպիսի երևույթների փոխհարաբերությանն են վերաբերում։
=== Վերլուծության (անալիզի) մեթոդ ===
Որևէ երևույթ տարբեր բաղադրամասերի ամբողջություն է։ Օրինակ`Օրինակ՝ [[մարդ]]ը` որպես կենդանի օրգանիզմ, իր տարբեր [[օրգան]]ների փոխհարաբերությունների ամբողջությունն է։ [[Մարդու անատոմիա]]ն ուսումնասիրում է նրա առանձին օրգանները, բացահայտում դրանց գործառույթները։ [[Հասարակություն]]ը` որպես մեկ ամբողջություն, բաղկացած է տարբեր սոցիալական խմբերից, քաղաքական և պետական հաստատություններից, կրթական և գիտական կենտրոններից, արտադրության տարբեր ոլորտներից և այլն։ Ճանաչողության ժամանակ դրանք ուսումնասիրվում են առանձին, բացահայտվում են յուրաքանչյուրի դերն ու գործառույթները հասարակական կյանքում։ Որևէ նյութի հատկություններն ուսումնասիրելիս այն բաժանում են մասերի ([[մոլեկուլ]]ների, [[ատոմ]]ների), բացահայտում դրանցից յուրաքանչյուրի հատկությունները։ Ճանաչողության այս եղանակը կոչվում է վերլուծության մեթոդ։
=== Համադրության (սինթեզի) մեթոդ ===
Այս մեթոդի միջոցով ուսումնասիրվող երևույթը դիտարկվում է դրա տարբեր բաղադրամասերի`բաղադրամասերի՝ արդեն հայտնի հատկությունների ներքին փոխհարաբերության կամ միասնության մեջ, ինչը հնարավորություն է տալիս ճանաչելու երևույթի բուն էությունը`էությունը՝ իբրև մեկ ամբողջություն։ Այս տեսանկյունից համադրության մեթոդի կիրառումը պարունակում է փոխադարձ ազդեցությունների բարդ համակցություն։ Համադրության մեթոդի միջոցով առանձին բաղադրամասերի փոխադարձ ազդեցության ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս բացահայտելու երևույթի վարքագիծը։ Եթե այդ բաղադրամասերից որևէ մեկը փոփոխություն է կրում, ապա դա անմիջապես ազդում է ընդհանուր վարքագծի վրա։ Երևույթի ընդհանուր հատկանիշն, իր հերթին, հակադարձ կապի սկզբունքով ներգործում է առանձին բաղադրամասերի վարքագծի վրա։ Վերլուծության և համադրության մեթոդների միջոցով բացահայտվում են որևէ համակարգի (այդ թվում`թվում՝ նաև տնտեսական) օրինաչափությունները։ Դրանից հետո հասարակության տարբեր հաստատություններ դիտարկվում են փոխադարձ ազդեցության և միասնության մեջ, որի արդյունքում հնարավոր է ուսումնասիրել դրանց բնույթը, ինչը ներկայացվում է տարբեր բնութագրումներով`բնութագրումներով՝ ամբողջատիրական, բռնատիրական, ժողովրդավարական հասարակարգեր։
=== Մակածության (ինդուկցիայի) մեթոդ ===
Այս մեթոդի էությունն այն է, որ մասնավոր դեպքերից կատարվում են ընդհանրացումներ, ինչը բնորոշ է տվյալ երևույթին։ Օրինակ`Օրինակ՝ ուսումնասիրելով առանձին մարդկանց հոգեբանությունը, ձգտումները, բարոյական վարքագիծը, պահանջմունքների բնույթը, պարզ է դառնում, որ մարդուն բնորոշ են հոգեբանական և բարոյական վարքագծի մի շարք սկզբունքներ, որոնք ընդհանրական են բոլորի համար։ Մակածության մեթոդը կիրառելի է ցանկացած երևույթի ճանաչողության համար։ Բոլոր արդյունքները ունեն [[գին]]։ Նշված մեթոդի միջոցով պարզվում է, թե ո՞րն է ընդհանրականը բոլոր արդյունքների գնի առումով, կամ ինչպե՞ս է ձևավորվում գինը։ Դրա արդյունքում պարզվում է գին հասկացության էությունը։
=== Արտածման (դեդուկցիայի) մեթոդ ===
Այս մեթոդը մակածության հակառակ գործընթացն է․ ընդհանրական հատկանիշների բացահայտումից հետո ուսումնասիրվում են դրանց դրսևորումները մասնակի դեպքերում։ Ըստ մակածության մեթոդի`մեթոդի՝ ընդհանրականից պետք է հանգել մասնավորին։ Այսպես`Այսպես՝ բացահայտելով մարդու պահանջմունքների բնույթը, առանձին սոցիալական խմբերի կամ առանձին անհատների տեսանկյունից դիտարկվում են դրանց որոշակի դրսևորումները։ Պարզվում է, որ հավատացյալների կամ մտավորականների համար գերակշռում են հոգևոր պահանջմունքները`պահանջմունքները՝ ի տարբերություն մյուս սոցիալական խմբերի։ Կամ որևէ անհատ գերադասում է զբաղվել հոգևոր ոլորտի գործունեությամբ, իսկ մյուսը`մյուսը՝ զուտ տնտեսական։ Այստեղ էական դեր է ունենում անձի գերադասելիությունը այս կամ այն [[պահանջմունք]]ի նկատմամբ։
=== Համանմանության (անալոգիայի) մեթոդ ===
Ըստ այս մեթոդի՝ որևէ գիտության մեջ բացահայտված օրինաչափությունը կիրառվում է մեկ այլ գիտության մեջ։ Oրինակ`Oրինակ՝ մարդու ռացիոնալ և իռացիոնալ վարքագիծը համեմատվում է մյուս գիտությունների ([[մաթեմատիկա]], [[փիլիսոփայություն]]) համապատասխան հասկացությունների հետ։ Կամ, օրինակ, ֆիզիկայի հավասարակշռության ուսմունքը նույնականացվում է տնտեսագիտության հավասարակշռության տեսության հետ։ Արդյունքների փոխանակության համարժեքության սկզբունքը համեմատվում է Նյուտոնի երրորդ օրենքի հետ, համաձայն որի`որի՝ ազդեցությունը հավասար է հակազդեցությանը (F=-F)։ Դրամաշրջանառությունը համեմատվում է մարդու արյան շրջանառության հետ և այլն։
 
=== Այլ հավասար պայմանների մեթոդ ===
Երևույթները միմյանց նկատմամբ գտնվում են փոխադարձ կապի և ազդեցության մեջ։ Որևէ երևույթ մեկուսի հնարավոր չէ ուսումնասիրել։ Այս հանգամանքը ճանաչողության ընթացքում ստեղծում է լուրջ դժվարություններ, որի պատժառով անհրաժեշտություն է առաջանում վերացարկման միջոցով նախևառաջ տվյալ երևույթն ուսումնասիրել մյուսների անփոփոխության պայմաններում։ Կատարվում է որոշակի ենթադրություն այս կամ այն գործոնի անփոփոխության պարագայում։ Օրինակ`Օրինակ՝ եթե անհրաժեշտ է պարզել [[աշխատավարձ]]ի մակարդակի և գների փոխհարաբերությունը, ապա մյուս գործոնները, որոնք նույնպես կարող են ազդել աշխատավարձի վրա, մնում են անփոփոխ։ Այսպիսով`Այսպիսով՝ կիրառվում է այլ հավասար պայմանների մեթոդը։
=== Մաթեմատիկական մեթոդ ===
Տնտեսական երևույթները գտնվում են սերտ փոխհարաբերության մեջ։ Օրինակ`Օրինակ՝ գնի բարձրացումը հանգեցնում է [[պահանջարկ]]ի նվազման։ [[Աշխատավարձ]]ի նվազումը փոքրացնում է աշխատողների նյութական շահագրգռվածությունը։ Այսինքն`Այսինքն՝ տնտեսական երևույթների միջև առկա է ֆունկցիոնալ կախվածություն։ Տվյալ դեպքում պահանջարկի փոփոխությունը կախված է [[գին|գնի]] փոփոխությունից։ Պահանջարկի փոփոխությունը կախված է նաև այլ գործոններից`գործոններից՝ մարդկանց եկամտից, ճաշակից և այլն։ Եթե այս կամ այն արդյունքի նկատմամբ պահանջարկը նշանակենք Qով, իսկ դրա վրա ազդող գործոնները, համապատասխանաբար`համապատասխանաբար՝ X1 (գին), X2 (եկամուտ), X3 (ճաշակ) և այլն, ապա կունենանք հետևյալ ֆունկցիոնալ կախվածությունը՝ Q=ƒ(X1, X2, X3 … Xn)։ Մաթեմատիկական մեթոդի կիրառման մյուս կարևոր եղանակը [[վիճակագրություն]]ն է, որը ուսումնասիրում է երևույթների`երևույթների՝ գների, աշխատավարձի, տարբեր տեսակի արդյունքների, զբաղվածության քանակական փոփոխությունը, ինչը հնարավորություն է տալիս բացահայտելու դրա բուն պատճառները։ Մաթեմատիկական մեթոդի կիրառման եղանակներից են տնտեսամաթեմատիկական մոդելները։ Մաթեմատիկական ապարատի միջոցով ներկայացվում է տնտեսական երևույթների փոխկապվածությունը առկա ռեսուրսների սահմանափակության պայմաններում և, ըստ առաջադրված նպատակի, փորձ է արվում գտնելու դրան հասնելու ռացիոնալ տարբերակը, ինչը հիմնականում կապված է ծախսերի նվազագույն մակարդակի ապահովման հետ։ Oրինակ`Oրինակ՝ եթե շուկայում առկա է այս կամ այն արդյունքի նկատմամբ պահանջարկ, ապա արտադրողները փորձում են ապահովել առավելագույն արդյունք`արդյունք՝ նվազագույն ծախսերով։ Դրա համար կարելի է կազմել հետևյալ մոդելը. նվազագույն ծախսի ապահովումը համարել արտադրողների հիմնական նպատակը։ Այդ ծախսերի ֆունկցիան կարելի է ներկայացնել հետևյալ ձևով`ձևով՝ y=ƒ(x), որտեղ y-ը ծախսերի մակարդակն է`է՝ կախված արտադրանքի քանակությունից`քանակությունից՝ x-ից։ Իսկ ինչպես հայտնի է, ռեսուրսները սահմանափակ են։ Երբ սահմանափակ ռեսուրսի քանակությունը B է, իսկ դրա ծախսը արտադրանքից կախված`կախված՝ F(x), ապա, F(x)≤B։ Միևնույն ժամանակ`ժամանակ՝ y=ƒ(x)→min։ Սրանից կազմվում է տնտեսամաթեմատիկական մոդել. y=ƒ(x)→min F(x) ≤ B X ≥ O Այս մոդելի տնտեսագիտական բովանդակությունը հետևյալն է. գտնել X-ի (արտադրանքի) այն քանակությունը (B սահմանափակ ռեսուրսների պայմաններում), որը կարտադրվի նվազագույն ծախսերով։ Նպատակին հասնելու տարբեր ճանապարհներ կան։ Տնտեսամաթեմատիկական մեթոդը, փաստորեն, օգնում է դրանցից ընտրելու լավագույնը`լավագույնը՝ օպտիմալը։
=== Քանակական փոփոխություններից որակականին անցնելու մեթոդ ===
Երևույթի քանակական որոշակիությունը գնահատվում է չափման համապատասխան համակարգի միջոցով։ Տարբեր գիտություններ կիրառում են չափման որոշակի միավորներ կամ չափանմուշներ (էտալոններ), oրինակ`oրինակ՝ [[կիլոգրամ]], [[վոլտ]], օհմ, [[մետր]] և այլն։ Տնտեսագիտության մեջ օգտագործվում են ինչպես նյութաիրային (X տոննա մետաղ, Y քանակությամբ մեքենա, N զբաղված աշխատողներ), այնպես էլ արժեքային (X դոլարի մետաղ, Y ռուբլու մեքենա, W դրամի աշխատավարձ) մեծություններ։ Երևույթի որակական կողմն ընդգրկում է էական հատկությունները և կախված է քանակականի փոփոխությունից։ Քանակական փոփոխությունների արդյունքում ձեռք է բերվում որակական նոր իրավիճակ, ինչն էականորեն տարբերվում է նախորդից։ Երբ գործազուրկների տեսակարար կշիռը [[աշխատունակ բնակչություն|աշխատունակ բնակչության]] մեջ սկսում է աճել և աստիճանաբար հասնել 10%-ի, դա վտանգավոր չի համարվում, երբ սկսում է գերազանցել 10%-ի սահմանը, վեր է ածվում լուրջ սոցիալական խնդրի և վտանգավոր դառնում տնտեսության կայուն զարգացման համար։ Նույնը վերաբերում է գների աճին. երբ մոտենում է 10%-ի սահմանագծին, արդեն դառնում է մտահոգիչ, և [[պետություն]]ը փորձում է դա կանխելու նպատակով իրականացնել համապատասխան միջոցառումներ։ Քանակական փոփոխությունից որակականին անցման մեթոդը հնարավորություն է տալիս բացահայտելու տնտեսական երևույթների զարգացման ներքին օրինաչափությունների բովանդակությունը։ Այդ մեթոդի արդյունավետ կիրառմանը նպաստում է մաթեմատիկական ապարատի օգտագործումը վիճակագրության, մաթեմատիկական մոդելների, գրա ֆիկական սկզբունքների ներդրմամբ։
=== Պատմականի և տրամաբանականի մեթոդ ===
Տրամաբանական մեթոդի միջոցով բացահայտվում է, թե ինչպե՞ս է ծագել փողը, ո՞րն է դրա էությունը և ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել։ Երևույթների ծագումը և դրանց զարգացումը դիտարկվում է որոշակի տրամաբանական կամ պատճառական հաջորդականության գործընթացի մեջ։ Տարբեր ազգերի և [[պետություն]]ների գործունեության պատմական ընթացքի ուսումնասիրությամբ ի հայտ է բերվում այն ընդհանրականը, ինչը բնորոշ է գրեթե բոլոր երկրներին։ Օրինակ`Օրինակ՝ փողի ծագումը բացահայտելու համար ուսումնասիրելով բոլոր երկրների փորձը՝ արդյունքների փոխանակության զարգացման որոշակի փուլում առաջանում է միասնական արժեչափի ձևավորման անհրաժեշտությունը։ Այդ միասնական արժեչափն էլ հենց փողն է։ Միասնական արժեչափի`արժեչափի՝ փողի ձևավորման տրամաբանական հիմքը տարբեր երկրներում եղել է փոխանակության հարաբերությունների զարգացումը։ Պատմական մեթոդը հնարավորություն է տալիս դիտարկելու երևույթի ձևավորման, զարգացման և կերպափոխման ընթացքը պատմական գործընթացների հաջորդականության մեջ, իսկ տրամաբանական մեթոդի միջոցով բացահայտվում է դրա ներքին պատճառաբանվածությունը։
=== Ուղղակի և հետադարձ ազդեցության (կապի) մեթոդ ===
Բոլոր երևույթները փոխկապված են, և որևէ մեկի ազդեցությունը մյուսի վրա ժամանակի ընթացքում հանգեցնում է հետադարձ ազդեցության, ինչը կարող է տեղի ունենալ տարբեր ձևերով։ Օրինակ`Օրինակ՝ որևէ արդյունքի գնի փոփոխությունը ազդում է ոչ միայն այդ արդյունքի, այլև մյուսների [[պահանջարկ]]ի վրա։ Դրանց պահանջարկի փոփոխությունը իր ներգործությունն է ունենում գների մակարդակի վրա, ինչն իր հերթին ազդում է այդ արդյունքների արտադրության վրա։ Ժամանակի և տարածության մեջ դժվար է տարանջատել ուղղակի և հետադարձ ազդեցությունները, որովհետև դրանք գտնվում են օրգանական միասնության մեջ։ Երևույթների միջև առկա փոխազդեցությունների տարբերակումը ուղղակիի և հետադարձի, կրում է պայմանական բնույթ։ Տվյալ մեթոդի կիրառումը նպաստում է երևույթների հատկանիշների բացահայտմանը։
=== Վարկածի (հիպոթեզի) մեթոդ ===
Մեթոդների օգնությամբ ուսումնասիրելով երևույթը`երևույթը՝ պատճառահետևանքային կապերի համակարգում կատարվում են որոշակի եզրահանգումներ, որոնց ճշգրտության աստիճանը ստուգվում է գործնականում։ Ճանաչողության այս եղանակը կոչվում է վարկածի մեթոդ։ Վարկածի օրինակ կարող են ծառայել գների, [[աշխատավարձ]]ի, գործազրկության, տնտեսական աճի գնահատումները։ [[Ադամ Սմիթ]]ի «[[անտեսանելի ձեռք]]ի» տեսության համաձայն`համաձայն՝ տնտեսական արդյունավետության բարձր մակարդակը ապահովվում է շուկայական ինքնակարգավորման սկզբունքների կիրառման դեպքում, որի հիմքը տնտեսավարող սուբյեկտների ազատությունն է`է՝ արտադրանքի թողարկման, սեփականության ձևի ընտրության, գների և աշխատավարձի սահմանման, պայմանագրերի կնքման, իրացման շուկաների ընտրության և այլ գործընթացների առումով։ Այս վարկածը ստուգվում է գործնական քայլերի, փաստերի միջոցով, ինչը հանգեցնում է նոր վարկածների ձևավորման և տարբեր տեսությունների ստեղծման։
 
== Գրականություն ==
Տող 55.
*Օգյուստ Կոնտ (1798-1857)
*Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Եր.։ Տնտեսագետ, 2008.- 172 էջ
*Տնտեսագիտության տեսություն (ուսումնական ձեռնարկ), խմբ.`՝ տ.գ.դ., պրոֆ. Գ.Ե. Կիրակոսյանի և տ.գ.թ., պրոֆ. Ի.Ե. Խլղաթյանի.-Եր., Տնտեսագետ, 2009.- 752 էջ։
 
[[Կատեգորիա:Տնտեսագիտություն]]