«Տնտեսական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 3թ → 3 թ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ` → ՝ (14) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Տնտեսական համակարգ''', նյութական և ոչ նյութական [[բարիք]]ներ արտադրողների, սպառողների միջև կարգավորված փոխհարաբերությունների, որոշումներ ընդունելու և իրագործելու մեխանիզմների ու ինստիտուտների ամբողջություն։ Յուրաքանչյուր երկրի տնտեսությունը մի մեծ համակարգ է, որում առկա են գործունեության բազում տեսակներ, և գործունեության յուրաքանչյուր ձև կարող է գոյատևել միայն այլ գործունեությունների հետ կապի և փոխհարաբերության պայմաններում։ Տնտեսական համակարգը բարիքների [[արտադրություն]]ը և [[սպառում]]ը յուրահատուկ ձևերով կանոնակարգելու գործողությունների ամբողջություն է։
== Տեսություններ ==
Պրայորի կարծիքով`կարծիքով՝ տնտեսական համակարգը ընդգրկում է բոլոր ինստիտուտները, կազմակերպությունները, օրենքները, [[ավանդույթ]]ները, [[համոզմունք]]ները, արգելքները, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով ազդում են տնտեսական վարքագծի վրա։
 
[[14-րդ դար]]ում արաբ մտածող Իբն Հալդունը որպես տնտեսական համակարգը բնութագրելու չափանիշ է առաջարկել [[աշխարհագրական միջավայր]]ը և [[աշխատանք]]ի հասարակական բաժանումը։
Տող 8.
[[18-րդ դար]]ում [[ֆրանսիացի]] [[փիլիսոփա]] [[Շառլ Լուի Մոնտեսքյո]]ն, ընդունելով երկու գործոնները՝ աշխարհագրական միջավայրը և աշխատանքի հասարակական բաժանումը, տնտեսական համակարգը բնութագրելու համար առաջարկում է հաշվի առնել նաև սեփականությունը և սովորույթները։
 
Թյուրգոն [[18-րդ դար]]ում հասարակության զարգացման տարբեր աստիճանների հերթափոխությունը բացատրել է տիրապետող գաղափարների փոփոխությամբ և առաջարկել է հասարակության պատմական զարգացման եռաստիճան ժամանակագրություն`ժամանակագրություն՝ կրոնական, քննադատական կործանման և պետական։
 
[[Կարլ Մարքս]]ի կողմից մշակվել է տնտեսական ժամանակաշրջանների պարբերականացման ֆորմացիաների տեսությունը`տեսությունը՝ ընդգծելով, որ հասարակության զարգացումը տնտեսական ֆորմացիաների հերթափոխության հաջորդականություն է։
 
Ժամանակակից [[տնտեսագիտություն|տնտեսագիտության]] մեջ ընդունված է տնտեսական համակարգերի դասակարգումը կատարել ըստ սեփականության հարաբերությունների բովանդակության և տնտեսական գործընթացները կառավարելու ու կոորդինացնելու բնույթի։
Տող 25.
=== Ավանդական տնտեսություն ===
{{Հիմնական|Ավանդական տնտեսություն}}
Ավանդական տնտեսությունը հիմնված է պատմականորեն ձևավորված ավանդույթների, սովորույթների, հոգեբանության, կրոնական ընկալումների և մշակութային մակարդակի վրա։ Դրանց հիմքի վրա են ձևավորվում համապատասխան ինստիտուտները։ Տարբեր են այս կամ այն երկրի որդեգրած տնտեսական համակարգի բնույթը։ [[Աֆրիկա]] մայրցամաքում ապրող ցեղախմբերի համատեղ կյանքը կարգավորվում է քարացած ավանդույթների, տոտեմիստական մտածելակերպի և հոգեբանության, անձնապաշտության միջոցով, որոնք ձևավորում են նրանց զարգացման մակարդակին համապատասխան ինստիտուտներ։ Դրանց գործունեությունն ազդում է արդյունքի արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման գործընթացի կազմակերպման բնույթի վրա։ Դարերով ձևավորված ավանդույթները իրենց ազդեցությունն են թողնում [[տնտեսություն|տնտեսության]] կարգավորման արդյունավետության, այսինքն`այսինքն՝ ռեսուրսների ռացիոնալ օգտագործման մակարդակի վրա։
 
Ավանդական տնտեսության առանձնահատկություններն են․
Տող 34.
*Հիմնական տնտեսական խնդիրները լուծվում են ավանդույթներին և սովորույթներին համապատասխան
 
Ավանդույթները, սովորույթները, կրոնական համոզմունքները, մշակութային արժեհամակարգը ժամանակի ընթացքում ենթարկվում են համապատասխան փոփոխությունների, բայց չեն վերանում։ Այն երկրները, որոնք կարողացել են հաղթահարել ավանդական տնտեսության սահմանափակումները (օրինակ`օրինակ՝ Եվրոպա մայրցամաքի երկրները, [[ԱՄՆ]]-ը, [[Կանադա]]ն, [[Ճապոնիա]]ն և այլն), ապահովում են բարձր [[տնտեսական աճ]]։ Ավանդական տնտեսությունը հատկապես բնորոշ է բնատնտեսությանը։ Բնատնտեսության հիմնական բնութագիրն այն է, որ արտադրողները (ընտանիքի կամ համայնքի ներկայացուցիչները) իրենց կարիքների բավարարման համար անհրաժեշտ բոլոր բարիքներն իրենք են արտադրում, և գրեթե գոյություն չունի դրանց փոխանակություն։ Արտադրողն ու սպառողը տարանջատված չեն և մարմնավորված են միևնույն տնտեսական սուբյեկտի մեջ։ Բնատնտեսությունը բնորոշ է եղել հասարակության զարգացման նախնական փուլին և տնտեսապես հետամնաց ու թույլ զարգացած երկրներին։
 
=== Շուկայական տնտեսություն ===
{{Հիմնական|Շուկայական տնտեսություն}}
Շուկայական տնտեսական համակարգը լիարժեք ձևավորվել է [[18-րդ դար]]ում և ամենաճկուն տնտեսական համակարգն է, որը ներքին և արտաքին գործոնների ազդեցությամբ ինքնուրույն վերափոխվում ու զարգանում է։ Իր պատմական զարգացման ընթացքում այն ընդունել է դասական շուկայական տնտեսության, խառը տնտեսության և [http://hy-democratic-network.referata.com/wiki/%D5%8D%D5%B8%D6%81%D5%AB%D5%A1%D5%AC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%B7%D5%B8%D6%82%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%BF%D5%B6%D5%BF%D5%A5%D5%BD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6 սոցիալ-շուկայական տնտեսության] դրսևորումներ։ Դասական շուկայական տնտեսությանը բնորոշ են հետևյալ հիմնական հատկանիշները`հատկանիշները՝
 
*[[տնտեսական ռեսուրսներ]]ի մասնավոր սեփականություն,
*[[կատարյալ մրցակցություն]], որն ապահովում է [[շուկա]] մուտքի և ելքի, [[տնտեսություն|տնտեսության]] մի ճյուղից մյուս ճյուղ [[Կապիտալ (տնտեսագիտություն)|կապիտալի]] ազատ հոսքի լիարժեք հնարավորություն,
*շուկայում բազմաթիվ [[արտադրող]]ների առկայություն, որոնք ինքնուրույն որոշում են կայացնում`կայացնում՝ ինչպես և ում համար արտադրել,
*միմյանցից անկախ բազմաթիվ սպառողների գոյություն, որոնք ինքնուրույն որոշում են որ արտադրանքը և որ արտադրողից գնել,
*[[առաջարկ]]ի և [[պահանջարկ]]ի փոխհարաբերության հիման վրա [[ապրանք]]ների շուկայական գնի ազատ ձևավորում,
Տող 49.
*շուկայի գործունեությանը արտաքին միջամտության սահմանափակում։
 
Շուկայական տնտեսության պայմաններում արտադրողի հիմնական կողմնորոշիչը սպառողի [[պահանջարկ]]ն է, որը թելադրում է, թե արտադրողը ինչ արդյունք պետք է թողարկի։ Արտադրողը, ելնելով շուկայում առկա պահանջարկից, ինքն է որոշում, թե արդյունքի արտադրության համար անհրաժեշտ ռեսուրսները ([[կապիտալ]], [[բնական ռեսուրսներ]], [[աշխատանք]]) որտեղի՞ց և ո՞ր տնտեսավարող սուբյեկտից պետք է ձեռք բերի կամ գնի։ Արտադրողները գտնվում են անհրաժեշտ փոխհարաբերությունների մեջ։ Գոյություն ունի ոչ միայն անձնական (հագուստ, ավտոմեքենա, սնունդ, բնակարան և այլն), այլև արտադրական (մեքենաներ, սարքավորումներ, հումք, նյութեր, բնական ռեսուրսներ, գիտատեխնիկական միտք և այլն) սպառում։ Արտադրողը արդյունք թողարկելու համար օգտագործում է մյուս արտադրողների արտադրանքը։ Ամբողջ տնտեսությունը արտադրողների և սպառողների փոխհարաբերությունների համակարգ է, որը կարգավորվում է ինքնաբերաբար, առանց որևէ մեկի թելադրանքի։ Միակ թելադրողը շուկայում ձևավորված պահանջարկն է։ Տնտեսագիտական գրականության մեջ փոխհարաբերությունների այս ձևը կոչվում է հորիզոնական համակարգում (կոորդինացիա) կամ ինքնակարգավորվող (ինքնաբերաբար կարգավորվող) տնտեսություն։ Սա [[Ադամ Սմիթ]]ի հայտնի «[[անտեսանելի ձեռք]]ի» տեսությունն է, համաձայն որի`որի՝ անհրաժեշտ է ապահովել արտադրողների լիիրավ ազատություն, որոնց միջև փոխհարաբերությունը պետք է կարգավորվի շուկայում ձևավորված պահանջարկի և դրանից բխող առաջարկի միջոցով։
 
=== Պլանային տնտեսություն ===
{{Հիմնական|Պլանային տնտեսություն}}
Պլանային տնտեսության հիմնական հատկանիշներն են`են՝
 
*Մասնավոր սեփականության վերացումը և պետական (հասարակական) սեփականության հաստատումը ունեցվածքի նկատմամբ։ Այդ ժամանակ մասնավոր սեփականության առարկա է համարվում միայն անձնական օժանդակ տնտեսության հողը, դրա մշակման համար անհրաժեշտ գործիքները, այդ տարածքում կառուցված տունը, ավտոմեքենան, տան իրերը, ձեռք բերված կենսական միջոցները։
*Անհրաժեշտ բարիքների արտադրության, ռեսուրսների բաշխման որոշում, որը կայացվում է կենտրոնական իշխանությունների կողմից։ Որոշվում է, թե արտադրական ձեռնարկությունները ինչ պետք է արտադրեն և ինչ քանակությամբ։ [[Հումք]]ի, [[նյութ]]երի, սարքավորումների, մեքենաների և այլ անհրաժեշտ միջոցների մատակարարումը իրականացվում է նախապես մշակված պլաններին համապատասխան։ Արդյունքի թողարկման, մատակարարման պլանները համարվում են պետական դիրեկտիվ․ դրանց կատարումը պարտադիր է, իսկ չկատարելու դեպքում [[Ձեռնարկություն|ձեռնարկության]] ղեկավարությունը ենթարկվում է պատասխանատվության, անգամ`անգամ՝ քրեական, որովհետև պլանը համարվում է օրենք, իսկ չկատարումը`չկատարումը՝ դրա խախտում։
*Արդյունքների նկատմամբ սահմանվում է գներ (բացառությամբ գյուղացիական օժանդակ տնտեսության արդյունքների), որոնցից շեղումը համարվում է օրենքի խախտում, և մեղավորների նկատմամբ կիրառվում են համապատասխան պատժամիջոցներ։
*Սահմանվում է յուրաքանչյուր աշխատողի [[աշխատավարձ]]ի չափը։
Տող 62.
*Գոյություն չունի [[Մրցակցություն (տնտեսագիտություն)|մրցակցություն]] արտադրողների միջև։
 
Իր սահմանափակ հնարավորություններով`հնարավորություններով՝ այս տնտեսաձևը ապահովում է համեմատաբար բարձր արտադրողականություն, որովհետև պլանային (պարտադիր) հրահանգները չեն տարածվում անձնական օժանդակ տնտեսությունների վրա, և հիմնականում գործում են շուկայական տնտեսության սկզբունքները։ Տնտեսություններում արտադրողների նյութական շահագրգռվածության աստիճանը անհամեմատ բարձր է։ Զարգացած երկրների տնտեսական համակարգը կառուցված է այդ երկուսի արդյունավետ համադրմամբ։ Տնտեսական կյանքը կարգավորվում է շուկայական ազատ մրցակցության սկզբունքների և պետական լծակների (հատկապես հարկաբյուջետային և դրամավարկային) արդյունավետ զուգակցման միջոցով։ Իրականում գործում է խառը տնտեսաձևը։
 
=== Խառը տնտեսություն ===
Տող 68.
Խառը տնտեսությունը շուկայական ինքնակարգավորման և պետական կարգավորման տնտեսական մոդելների համադրությունն է։ Պատմականորեն խառը տնտեսաձևը, այս կամ այն երկրի զարգացման առանձնահատկությունից և ժամանակաշրջանի բնույթից կախված, տարբեր է եղել։ Շուկայական հարաբերությունները հազարամյակի պատմություն ունեն։ Պատմագիտական բոլոր հետազոտությունները վկայում են, որ փոխանակության հարաբերությունները և տարբեր երկրների միջև առևտրական կապերը վաղնջական ժամանակներից գոյություն են ունեցել։ Շուկայական համակարգը ունեցել է կարևոր և վճռորոշ դեր տնտեսության զարգացման գործում։
 
Խառը տնտեսությունը, որպես շուկայական ինքնակարգավորման և պետական կարգավորման սկզբունքների համադրություն, համարվում է տիրապետող տնտեսաձև, որն իր յուրահատուկ դրսևորումներն է ունենում պատմական զարգացման անցյալ, ներկա և ապագա փուլերում։ Վարչահրամայականից (ուղղահայաց համակարգում) շուկայականին (հորիզոնական համակարգում) անցման, ինչպես նաև տնտեսական ճգնաժամերի կամ ցնցումների (օրինակ`օրինակ՝ 1929-33 թվականների մեծ տնտեսական ճգնաժամը) հետևանքով պետական կարգավորման լծակների ընդլայնման և հետագայում անհրաժեշտաբար դրանց սահմանափակման առումով պահանջվում է որոշակի անցումային ժամանակաշրջան, որն ունի տնտեսության կարգավորման իր առանձնահատկությունները։
=== Անցումային տնտեսություն ===
{{Հիմնական|Անցումային տնտեսություն}}
Տող 94.
== Աղբյուրներ==
*Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Եր.։ Տնտեսագետ, 2008.- 172 էջ
*Տնտեսագիտության տեսություն (ուսումնական ձեռնարկ), խմբ.`՝ տ.գ.դ., պրոֆ. Գ.Ե. Կիրակոսյանի և տ.գ.թ., պրոֆ. Ի.Ե. Խլղաթյանի.-Եր., Տնտեսագետ, 2009.- 752 էջ։
*Թամարա Տոնոյան, Տնտեսագիտության հիմունքներ․ - Երևան, 2003 թ, 142 էջ