«Տուր (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ փոխարինվեց: ` → ՝ (4) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
{{Տեղեկաքարտ Բնակավայր}}
 
'''Տուր''' ({{lang-fr|Tours}}, {{lang-la|Turones, Caesarodunum Turonum, Augusta Turonum}}), քաղաք [[Ֆրանսիա]]յում, [[Լուարա]] գետի վրա, դրա և [[Շեր (գետ)|Շեր]] գետի միացման մասում։ Էնդր և Լուարա դեպարտամենտի վարչական կենտրոնը։ Բնակչությունը`Բնակչությունը՝ 142,000 (քաղաքում) և 297,630 (արվարձաններով) մարդ (2006 թ.): Լուարայի հովտի գինեգործության կենտրոն։ Տուրեն պատմական շրջանի գլխավոր քաղաքն է։ Մեծ տրանսպորտային հանգույց է`է՝ երկաթգծային կայարան, օդանավակայան։
 
Էլեկտրատեխնիկական և գյուղատնտեսական մեքենաշինություն։ Վագոնանորոգման, քիմիական, դեղագործական, պոլիգրաֆիական, կարի, կահույքի արդյունաբերություն։ Համալսարան։ Այն ֆրանսերեն լեզուն, որով խոսում են Տուրում, համարվում է ամենամաքուրը։ 1799 թվականի մայիսի 20-ին Տուրում է ծնվել Օնորե դը Բալզակը։
Տող 19.
8-րդ դարում Տուրում հիմնվեց ակադեմիա, որտեղ պատրաստում էին ձեռագիր գրքեր։ Ծագեց նույնիսկ տառերի հատուկ գրելաոճ։ Այդ հնագույն ձեռագրերը մինչ այսօր պահպանվում են քաղաքային գրադարանում։
 
Քաղաքը երկար ժամանակ զարգանում էր երկու մշակույթների ազդեցության տակ`տակ՝ հռոմեական և գալլական։ Մինչև 12-րդ դարը այդ տեղում կային առերևույթ երկու քաղաք`քաղաք՝ անտիկ Ցեզարոդունումը և միջնադարյան Տուրը։ Հռոմեական քաղաքից ժամանակակից Տուրում մնացել են բերդապարսպի ավերակներ, ամֆիթատրոնի, հասարակական բաղնիքների և ֆորումի հողով ծածկված հատվածներ։ Միջնադարյան Տուրն ամբողջությամբ կլանեց անտիկ հատվածը միայն 13-րդ դարում։ Ֆիլիպ II Օգոստոսը վերջնականապես միացրեց Տուրը թագավորական դոմենին։ 15-17-րդ դարերում այստեղ սկսեցին բուռն զարգանալ արհեստները։ Այդ ժամանակ հուգենոտները հիմնեցին Տուրում մետաքսագործական արդյունաբերություն, սակայն 1685 թվականից հետո նրանք ստիպված էին լքել երկիրը։ Ֆրանսիայից արտաքսված որոշ հուգենոտներ հայտնվեցին Իռլանդիայում և այնտեղ շարունակեցին զբաղվել մետաքսագործությամբ։ Դա բերեց նրան, որ Իռլանդիան մինչև այսօր առաջատար դիրք ունի աշխարհում մետաքսե սպիտակեղենի արտադրության մեջ։ Իսկ Տուրում այն արհեստն անհետացավ ընդմիշտ։
 
1461 թվականին Լյուդովիկ XI-ը Տուր տեղափոխեց Ֆրանսիայի մայրաքաղաքը։ Նա մնաց մայրաքաղաք Կարլ VIII-ի, Լյուդովիկ XII-ի, Ֆրանցիսկ I-ի ժամանակներում։ Հենրիխ III-ը այստեղ տեղափոխեց խորհրդարանը (1583 թվականին), ինչով նույնպես աջակցեց քաղաքի աճին։ Միայն Հենրիխ IV-ը չէր սիրում Տուրը, այդ պատճառով էլ վերադարձրեց մայրաքաղաքը Փարիզ։