«Փիլիպոս Ա Աղբակեցի»–ի խմբագրումների տարբերություն

չ
փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://www.youtube.com/ +https://www.youtube.com/))
չ (փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ)
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[1593]] թ. [[Աղբակ]] գավառի [[Էրնկան]] գյուղում։ [[1630]] թ. ձեռնադրվել է եպիսկոպոս և մինչ կաթողիկոս դառնալը եղել է իր ուսուցչի`ուսուցչի՝ Մովսես Գ Տաթևացու գործակիցը։
Իր հայրապետության տարիներին շարունակել է Մովսես կաթողիկոսի լուսավորական, նորոգչական, շինարարական գործերը։ [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ]]ի բոլոր փայտաշեն կառույցները, որոնք ավերված էին, նորոգում ու կառուցում է հիմնովին։ Քարով և աղյուսով կառուցում է Մայր տաճարի արևելյան խցերը, ամառային սեղանատունը, եկեղեցու առջևի սալահատակը, հարավային կողմի ձիթհանը։ Գրեթե ամբողջովին վերակառուցում է [[Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Էջմիածին)|Սբ. Հռիփսիմե]]ի և [[Սուրբ Գայանե եկեղեցի|Սբ. Գայանե]]ի տաճարները։
 
[[1651]] թ. գնալով [[Երուսաղեմ]], այնտեղ կանգնեցնում է [[Սբ. Հակոբի Ավագ խորան]]ը, ինչպես նաև գույնզգույն քարերով սալապատում եկեղեցու հատակը։ Գալով [[Կոստանդնուպոլիս|Պոլիս]]` ազատում է եկեղեցիներն իրենց պարտքերից, որոնք առաջացել էին պատրիարքների` միմյանց միջև ծագած հակառակություններից։
 
[[1653]] թ. վերադառնալով Մայր Աթոռ սկսում է արևմտյան կողմի մեծ զանգակատան շինարարությունը`շինարարությունը՝ մինչ սյուների ներքին կամարները, իսկ մնացյալը շարունակում է նրան հաջորդող [[Հակոբ Դ Ջուղայեցի]] կաթողիկոսը։ Այս առումով արձանագրություն է փորագրված Մայր տաճարի արևմտյան դռան վերին հատվածում։
 
Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի ազգաշնորհ գործերից է նաև [[Արագած]] լեռից [[Օշական (գյուղ)|Օշական]] գետը ջուր անցկացնելը, [[Սևանա լիճ|Սևանի ծովակ]]ից [[Զանգու գետ]]ի ջրի ավելացումը, որոնք իրականացնում է խոշոր դրամական ծախսեր ներդնելով։