«Օդագնացություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր: (3) |
չ փոխարինվեց: ` → ՝ (10) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 2.
== Պատմությունը ==
Ըստ տարերգության [[Ռուսաստան]]ում ծխով լցված մեծ [[օդապարիկ]]ով օդ բարձրանալու փորձ կատարվել է 1731 թվականին։ 1783 թվականին [[Սանկտ Պետերբուրգ|Պետերբուրգի]] ԳԱ անդամ Լ. Էյլերը արտածել է օդապարիկների վերամբարձ ուժի հաշվարկի բանաձևեր։ Նույն թվականին Ժ. և Է. Մոնգոֆիե եղբայրները կառուցել են օդապարիկ, որը թռիչքում փորձարկվել է 1783–ի հունիսի 5–ին, իսկ նոյեմբերի 21–ին [[Փարիզ]]ում Պիլատր դե Ռոզիեն և դ՛Առլանդը 25 րոպե տևողությամբ թռիչք են կատարել տաք օդով լցված օդապարիկով։ Ֆրանսիացի գիտնական Ժ. Շառլի առաջարկությամբ օդապարիկները սկսեցին լցնել ջրածնով։ Ջրածնով լցված` 8,5 մետր տրամագծով օդապարիկով առաջին թռիչքը (2,5 ժամ տևողությամբ) կատարել են (նույնպես Փարիզում) Ժ. Շառլը և Ռոբերը 1783 թվականի դեկտեմբերի 1-ին։ Ռուսաստանում օդապարիկով առաջին թռիչքները կատարել է ֆրանսիացի Ժ. Գառներենը. 1803–ի հունիսի 20–ին և հուլիսի
[[Պատկեր:Wright Military Flyer arrives at Fort Myer VA DA-SD-05-00659.JPEG|thumb|250x250px]]
== Գիտական և Ռազմական օգտագործումը ==
Զվարճալի բնույթի առաջին թռիչքներից հետո օդապարիկները սկսեցին կիրառել գիտական և ռազմական նպատակներով։ 1804–ի հունիսի 30–ին Պետերբուրգում ռուս գիտնական Յա. Դ. Զախարովը և բելգիացի ֆիզիկոս Է. Ռոբերտսոնը օդապարիկով թռիչք են կատարել զանազան ֆիզիկական երևույթներ դիտելու նպատակով։ Թռիչքի տևողությունը 3 ժամ 45 րոպե էր,
== Նախագծեր ==
[[Պատկեր:Afisz lotu balonem z Foksal Jordakiego Kuparenki.jpg|333x333px|մինի]]Ձեռքով պտտվող օդային պտուտակներով կառավարելի օդապարիկի առաջին նախագիծը 1784 թվականին առաջարկել է ֆրանսիացի ռազմային ինժեներ Ժ. Մենիեն։ 19–րդ դարի 40–ական թվականներին կառավարելի օդապարիկների (մասնավորապես, [[հրթիռային շարժիչ]]ով) նախագծեր են առաջարկել ռուս ռազմային ինժեներ Ի. Ի. Տրետեսսկին և ուրիշները։ 1852–ի սեպտեմբերի 24–ին ֆրանսիացի Ա. Ժիֆարը կատարել է շոգեշարժիչավոր օդապարիկով առաջին կառավարելի
== Դիրիժաբլներ ==
[[Պատկեր:USS Macon F9C.jpg|thumb|250x250px]]
1887 թվականին Կ. Է. Ցիոլկովսկին առաջարկել է լրիվ մետաղական անկմախք դիրիժաբլի
Հոկտեմբերյան մեծ հեղափոխության հաղթանակից հետո Վ. Ի. Լենինի նախաձեռնությամբ 1917 թվականի դեկտեմբերից սկսեցին կազմակերպվել «սոցիալիստական օդագնացային ջոկատներ» Պետրոգրադում, Մոսկվայում, Սարատովում և այլուր։ 1920 թվականի հուլիսի 27–ին 3–րդ Ինտերնացիոնալի 2–րդ կոնգրեսի պատվին Մոսկվայի [[Կարմիր հրապարակ|Կարմիր Հրապարակից]] կազմակերպվել է ազատ օդապարիկի թռիչք (բարձրությունը մոտ 5000 մետր)։ 1921 թվականից օդապարիկով կանոնավոր թռիչքներ սկսվեցին ուսումնական, վարժական և գիտական նպատակներով։ 1922 թվականի նոյեմբերի 8–ին և 9–ին Ն. Դ. Անոշչենկոն, Ի. Ի. Մեյսները և Ն. Գ. Ստոբրովսկին ազատ օդապարիկով 22 ժամ 10 րոպե տևողությամբ թռիչք են կատարել Մոսկվայից մինչև Հյուսիսային [[Կարելիայի Հանրապետություն|Կարելիայի]] Լիեկսա լիճը (1273 կմ)։ Դա ռեկորդային նվաճում էր։ 1924 թվականի հոկտեմբերի 12–ին կատարված թռիչքի առավելագույն բարձրությունը կազմում էր 2485 մետր, իսկ ևողությունը 24 ժամ 10 րոպե։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում և այլ երկրներում շարունակվում էր դիրիժաբլների կատարելագործումը։ 1926 թվականի մայիսին նորվեգացի Ռ. Ամունդսենը կիսակոշտ համակարգի եռաշարժիչ դիրիժաբլով 71 ժամ տևողությամբ անվայրէջք թռիչք է կատարել Շպիցբերգեն կղզուց (Հյուսիսային բևեռով) դեպի [[Ալյասկա (նահանգ)|Ալյասկա]]։ 1929 թվականի գերմանական դիրիժաբլը կատարել է 3 միջանկյալ վայրէջքներով 21–օրանոց շուրջերկրյա թռիչք, անցնելով 35 հզ.
30–ական թվականներին սկսվել է ստրատոսֆերայի ուսումնասիրությունը ստրատոստատներով։ Ավտոմատ ռադիոհաղորդիչներով ստրատոստատների և օդապարիկ–զոնդերի թռիչքները (մինչև 40 կմ բարձրության) զգալիոներ ընդլայնեցին գիտական նպատակներով օդային միջոցների կիրառումը։
Տող 22.
== Օդագնացությունը ԽՍՀՄ–ում ==
[[Պատկեր:W-6 Ossoaviachim wiki.jpg|thumb|250x250px]]
[[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|ԽՍՀՄ]]–ում օդագնացությունը զարգացում է ստացել նաև որպես մարզաձև։ [[Հայրենական Մեծ պատերազմ|Հայրենական մեծ պատերազմից]] առաջ օդագնացության բնագավառում պաշտոնապես սահմանված 24 համաշխարհային ռեկորդներից 17–ը նվաճել էին սովետական օդագնացները։ Օդագնացությունը լայն կիրառություն է գտել Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1945)։ Կապովի օդապարիկներից բացի, պատերազմի ժամանակ կիրառվել է նաև փափուկ
Ռադիոտեխնիկայի, էլեկտրոնիկայի, ավտոմատիկայի, ճշգրիտ սարքաշինության նվաճումները հնարավորություն ընձեռնեցին ստեղծելու հետազոտական բարդ ծրագրեր կատարող հուսալի օդապարիկներ (ավտոմատ օդապարիկ)։ Դրանք ծառայում են մթնոլորտային, աշխարհագրական, բժշկակենսաբանական ուսումնասիրությունների համար, որպես մեկնահրապարակներ` օդերևութաբանական հրթիռների արձակման և դիտարկների բարձրացման բամար։
|