«Օրբելյանների իջևանատուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ փոխարինվեց: ` → ՝ (5) oգտվելով ԱՎԲ
Տող 50.
| references =
}}
'''Սելիմի իջևանատուն''', այժմ՝ '''Օրբելյանների իջևանատուն'''<ref>[https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2014/02/14_0095.pdf ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի 1905-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին]</ref> [[Մեծ Հայք]]ի [[Սյունիք (նահանգ)|Սյունիք]] աշխարհի [[Վայոց ձոր (գավառ)|Վայոց ձոր]] գավառում`գավառում՝ [[Եղեգնաձոր]]-[[Մարտունի]] ավտոճանապարհին։ Գտնվում է [[Սելիմ լեռ|Սելիմ]] լեռան վրա (ծովի մակերևույթից 2410մ)։ 5 կմ հեռավորության վրա 2829 մ բարձրություն ունեցող [[Արմաղան լեռ]]ն է։
 
Միջնադարում շինությունների մեծ մասը կառուցվում էր առևտրային ճանապարհներին, ինչն առավել հարմար էր ճանապարհորդողների համար։ Սելիմի քարավանատունը հյուրընկալություն է առաջարկել ճանապարհորդներին, ովքեր անցել են մայրուղու երկայնքով և Սելիմի (Սուլեմայի) կամ ''Վարդենյաց''<ref>[http://www.aysor.am/am/news/2014/01/08/edgar-ghazaryan/723902 Վայոց Ձորի մարզպետը հորդորում է Վարդենյաց լեռնանցքը կոչել «Վարդենյաց լեռնանցք»]</ref> լեռնանցքով։ Վերջինս Հայաստանի միջնադարյան բոլոր լեռնանցքներից լավագույն պահպանվածն է։
Տող 60.
Կառուցվել է [[1332]] թվականին իշխան [[Չեսար Օրբելյան]]ի միջոցներով։ [[Միջնադարյան Հայաստան]]ի հազվագյուտ քաղաքացիական ամբողջական շինություն է և ունի պատմաճարտարապետական արժեք։ [[14-րդ դար]]ի Հայաստանի համար ներկայացնում է նոր հորինվածք ու կառուցվածքային լուծում։
 
Քարավանատունը ունի ճարտարապետական մեծ ընդհանրություն գյուղական բնակելի տան հետ։ Հատկապես դա վերաբերվում է գլխավոր դահլիճի հատակագծին։ Դա 13x26մ ուղղանկյունաձև սենյակ է, որը յոթ զույգ մույթերով բաժանվում է միջին (5,3մ) և կողային (3,05մ, 3,02մ) նավերի։ Դահլիճը լուսավորվում է երեք երդիկների միջոցով<ref>[http://findarmenia.com/arm/sights/selim-caravansary Սելիմի (Սուլեմայի) քարավանատուն]</ref>։ Երկարությունը 35,5մ է, տարածքը՝ 298 քառ.մ։ Ունի եռանավ դահլիճ՝ 7 զույգ մույթերով, բաժանված միջին և կողային նավերի, միակտոր քարե ջրավազան։ Մույթերի միջև կառուցված են մսուրները՝ 64 ձիերի համար։ Վերջում կան 2 փոքրիկ սենյակներ՝ հյուրերի համար։ Նախասենյակի մուտքն ունի հարուստ հարդարանք։ Շքամուտքի երկու կողմից տեղադրված են կենդանիների պատկերներ, արևելյան մասում`մասում՝ ցուլ, արևմտյան մասում`մասում՝ մարդու դեմքով առյուծ՝ թագը գլխին, որի վրա օձ է հարձակվում։
 
Քարավանատան շքամուտքը հայ միջնադարյան նոր ճարտարապետական ոճի նմուշներից էր, որը այդ ժամանակ ձևավորվում էր քաղաքներում։ Ճարտարապետները մտահոգ էին, որ շենքը գեղեցիկ տեսք ունենար մոտ հեռավորությունից, տարբերվեր հարևան կառույցներից և ուշադրություն գրավեր։ Այդ պատճառով ճակատի ձևավորումը դեկորատիվ միջոցներով կարևոր դեր ուներ։ Ճարտարապետները դիմում են շթաքարային բարձրաքանդակներին, որի կարկառունությունը յուրահատուկ նրբերանգ է տալիս`տալիս՝ շնորհիվ լույսի և ստվերի խաղի։ Սելիմի քարավանատանը, այդպիսի աստիճանաձև զարդաքանդակով, հարդարված է սլաքաձև խորշը, մուտքի վերևում։
 
13-14-րդ դարերում, այժմյան [[Վայոց ձորի մարզ|Վայոց Ձորի]] և [[Սյունիքի մարզ|Սյունիքի]] մարզերը պատկանում էին [[Սյունիքի իշխանություն|Սյունիքի իշխանության]]ը, որի տիրակալն էր [[Օրբելյաններ]]ի տոհմը։ Վերջիններս [[Չինգիզ խան]]ի թոռից ոչ միայն ետ են վերցնում իրենց հողերը, այլ նաև կարողանում են ազատորեն զբաղվել ներքին գործերով, մասնավորապես`մասնավորապես՝ շինարարությամբ։
 
Սելիմի քարավանատունը ավերվել է 15-16-րդ դարերում, հիմնովին նորոգվել է 1956-1959 թվականներին։ Ամբողջովին վերականգնվել է կտուրի սալածածկը, նորոգվել են հարավային պատն, ներսի խարխլված պատերն ու կամարները։ Կառույցը պատկանում է բազիլիկաձև տիպին<ref>[http://highsc.mskh.am/node/1104 Գեղարվեստի ավագ դպրոց, մշակույթ անիվների վրա]</ref>։