«Ֆաշիստական վարչակարգն Իտալիայում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
== Ձևավորումը ==
[[Պատկեր:RegioniIrredenteItalia.jpg|մինի|ձախից|Իտալիայի թագավորությունը 1919 թվականին]]
Ֆաշիզմը ձևավորվել է [[Իտալիա]]յում: Այդ հասկացությունը ծագել է ֆաշիո (խուրձ, միություն) բառից։ Ֆաշիոն կամ ֆասցիան կարմիր ժապավենով ամրացված կեչու ճյու­ղերի տրցակ է։ Այդ ճյուղերից հյուս­վում էին լիկտորների՝ [[Հին Հռոմ]]ի բարձրաստիճան պաշտոնյաների թիկնապահների տապարները։ Հռոմեացիների համար իշխանու­թյան խորհրդանիշ հանդիսացող ֆաս­ցիաներն արտացոլվեցին [[Բենիտո Մուսոլինի|Մուսսոլինիի]] կուսակցության զինանշանի վրա։ Ֆաշիզմի ծագումն ու ամրա պնդումն ունեին հիմնավոր պատճառներ։ Պա­տերազմից հետո Իտալիան «հաղթող երկրների մեջ պարտված» պետություն էր։ Նա ոչ միայն չունեցավ տարած­քային ձեռքբերումներ, այլև կրեց նյու­թական ու մարդկային խոշոր կորուստ­ներ։ Տնտեսական դժվարությունները դժգոհության և ճգնաժամի պատճառ դարձան։ [[1919]]–[[1922]] թվականներին փոխվեց հինգ կառավարություն։ [[Միապետություն]]ը՝ Վիկտոր Էմանուիլ 3-րդ–ի գլխավորու­թյամբ, անկարող էր կարգավորելու ներքին և արտաքին քաղաքական խնդիրները։ Զորացրված զինվորա­կաններն ու երիտասարդությունը գտնում էին, որ դաշնակիցները թա­լանել են Իտալիան։ Հասարակա­կան գիտակցության մեջ լայն տարա­ծում էր գտնում փոփոխությունների ձգտումը։ Դեռ [[1919]] թվականին իտալական ֆաշիզ­մի առաջնորդ (իտալերեն`իտալերեն՝ դուչե) Մուսսոլինին հիմնեց «Ֆաշի դի կոմբատիմենտոն» («Մարտական միություն»), որ տեղից էլ տարածվեց շարժման անունը։ [[1922]] թվականի հոկտեմբե­րին կազմակերպելով իր հետևորդնե­րի «Արշավը դեպի Հռոմ» և ստանձ­նելով վարչապետի պաշտոնը՝ նա սկսեց ամրապնդել իր վարչակարգը։
== Մուսսոլինիական «պաշտամունք» ==
[[Պատկեր:March on Rome.jpg|մինի|Բենիտո Մուսսոլինի, 1922 թվական]]
Արդեն [[1925]] թվականին ընդունված օրենսդրա­կան ակտերով Մուսսոլինին ազատ­վում էր պառլամենտի առջև ունե­ցած պատասխանատվությունից։ Օրենքների նախագծերը չէին կարող խորհրդարանի քննարկմանը դրվել առանց կառավարության ղեկավարի համաձայնության։ Ամբողջատիրական վարչակարգի վերջնական ամ­րապնդումը տեղի ունեցավ [[1926]] թվականին։ Կուսակցություններն ու կազմա­կերպությունները, բացի ֆաշիստա­կանից, ցրվեցին և օրենքից դուրս հայտարարվեցին։ Իտալիայում արմատավորվում էր Մուսսոլինիի պաշտամունքը։ «Մուսսո­լինին միշտ իրավացի է» կարգախոսը կարելի էր հանդիպել ամենուր։ Նրա հռչակած նպատակը ազգի վեհության ապահովումն էր, Հին Հռոմի փառքի վերականգնումը։ Իտալական ֆաշիզմն անհամե­մատ ավելի լիբերալ էր գերմանական նացիզմից։ Մուսսոլինին անհեթե­թություն էր համարում գերմանա­ցիների՝ իբրև բարձրագույն ռասայի մարմնավորման գաղափարը։ Ինչ վերաբերում է հակահրեական տե­սություններին, ապա Մուսսոլինին այն անվանում էր «գերմանական չարիք» և ասում, որ Իտալիայում չկա [[հրեական հարց]]:
[[Պատկեր:Mussolini&Hitler1.gif|մինի|ձախից|Մուսսոլինին և Հիտլերը]]
Իտալիայում շրջանառության մեջ դրվեց կորպորատիվ համակարգը։ Տնտեսության հիմնական ճյուղերն ու սոցիալական ոլորտը հանդես էին գալիս իբրև առանձին միավորներ՝ ի դեմս կորպորացիաների (ըն­կերությունների): Դրա նպատակը կարգապահ տնտեսության և կայուն սոցիալական համակարգի ստեղծումն էր։ Դասակարգային պայքարը այս համակարգի օգնությամբ բացառվում էր։ Շրջանառության մեջ դրվեց նաև ավտարկիան`ավտարկիան՝ ինքնաապահովումը։ Նպատակը մեկն էր`էր՝ այն ամենը, ինչ ներմուծվում էր, արտադրել Իտա­լիայում։ Մուսսոլինիի օրոք Իտալիան ունեցավ տարածքային ձեռքբերում­ներ ([[Եթովպիա]], [[Ալբանիա]]): Նա մտա­դիր էր նաև [[Միջերկրական ծով]]ը վերածելու «իտալական լճի»: Մուս­սոլինիի կարևոր ձեռքբերումներից էր [[Վատիկան]]ի հետ պայմանագրի կնքումը [[1929]] թվաանին։ Դրանով Իտալիան և Վատիկանը միմյանց ճանաչում էին իբրև սուվերեն պետություններ։ Մուսսոլինին նաև հակաթուրքա­կան տրամադրություններ ունեցող գործիչ էր։ Նա մտադիր էր տարած­քային ձեռքբերում ներ ունենալ ի հաշիվ Թուրքիայի։ Գիտակցելով, որ այդ հարցում հայերը կարող են օգտակար լինել, նա ընդգծում էր հայ ժողովրդի նկատմամբ իր համակրանքը։ Մուս­սոլինին մեծ օգնություն ցուցաբերեց հայերին։ [[Հիտլեր Ադոլֆ|Հիտլերը]] հայերին դասել էր հրեական ծագում ունեցող ժողովուրդների շարքին, հետևաբար հայերը ենթակա էին ոչնչացման։ Սակայն Մուսսոլինիի կողմից Իտա­լիա հրավիրված մի շարք հայագետ­ներ գրեցին «Հայերը՝ արիացիներ» աշխատությունը։ Դրա շնորհիվ մեր ժողովուրդը խուսափեց նոր ցեղա­սպանությունից Գերմանիայի կողմից ռազմակալված տարածքներում։
<ref>Համաշխարհային պատմության 12-րդ դասարանի դասագիրք</ref>