«Ֆիլիպ II Օգոստոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
Տող 3.
'''Ֆիլիպ II Օգոստոս''' ({{lang-fr|Philippe Auguste}}; [[օգոստոսի 21]], [[1165]] - [[հուլիսի 14]], [[1223]], [[Մանտ լա Ժոլի]]), [[Ֆրանսիա]]յի թագավոր 1180 թվականից։ Կապետինգների դինաստիայից։
 
Հենվելով մանր և միջին [[Ֆեոդալիզմ|ֆեոդալների]], եկեղեցու վրա, դաշնակցելով քաղաքների հետ (դոմենից դուրս գտնվող քաղաքներին լայնորեն շնորհել է քաղաքային ազատություններ)`՝ վարել է Ֆրանսիայի միավորման և պետական իշխանության կենտրոնացման քաղաքա¬ կանություն։ 1186-ին իր դոմենին է միացրել Վերմանդուան, 1189 թ.-ին՝ Բերրիի և Ռեյմսի դքսությունները, 1202-06 թթ.-ին անգլիացիներից վերանվաճել է [[Նորմանդիա]]ն, Մենը, Անժուն, Տուրենը, Պուատուի մեծ մասը։
 
1206 թվականի պայմանագրով [[Անգլիա]]ն հրաժարվել է Լուարից հյուսիս ընկած ֆրանսիական հողերից։ Այնուհետև իր դոմենին է միացրել Օվերնի (1213), Արտուայի (1214) կոմսությունները, ապա՝ Լանգեդոկը։ Ֆիլիպ II Օգոստոսն իրականացրել է վարչական և ֆինանսական մի շարք բարենորոգումներ։ 1189-91 թվականներին [[խաչակրաց արշավանքներ|խաչակրաց]] 3-րդ արշավանքի առաջնորդներից էր։