«Աշոտ Անաստասյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 20.
 
== Մարզական նվաճումներ ==
1997, [[Շախմատի աշխարհի թիմային առաջնություն 2001|2001]] և [[Շախմատի աշխարհի թիմային առաջնություն 2005|2005]] թվականներին [[Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական|Հայաստանի հավաքականի]] կազմում դարձել է [[Շախմատի աշխարհի թիմային առաջնություն|աշխարհի թիմային առաջնության]] բրոնզե մեդալակիր (իսկ 1993 թվականին պահեստային խաղատախտակի վրա դարձել է անհատական բրոնզե մեդալակիր)<ref>[http://www.olimpbase.org/playerst/uo4oio2h.html WORLD MEN'S TEAM CHESS CHAMPIONSHIP։ Anastasian, Ashot]</ref>, [[Շախմատային օլիմպիադա 1992|1992]] և [[Շախմատային օլիմպիադա 2002|2002]] թվականներին` [[Շախմատային օլիմպիադա|համաշխարհային օլիմպիադայի]] բրոնզե մեդալակիր, իսկ 1999 թվականին [[Շախմատի Եվրոպայի թիմային առաջնություն|Եվրոպայի չեմպիոն]] (լավագույն արդյունքը 3-րդ խաղատախտակի վրա, լավագույնը պահեստային խաղատախտակի վրա 1997 թվականի առաջնությունում, 3-րդը պահեստային խաղատախտակի վրա 2005 թվականի առաջնությունում)<ref>[http://www.olimpbase.org/playerse/uo4oio2h.html EUROPEAN MEN'S TEAM CHESS CHAMPIONSHIP։ Anastasian, Ashot]</ref>։ 1995 թվականին Անաստասյանը «Երևան» թիմի կազմում դարձել է Եվրոպայի ակումբային գավաթակիր։
 
2016 թվականի հուլիսին [[Գերմանիա]]յի [[Դրեզդեն]] քաղաքում կայացած աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում ([[Ռաֆայել Վահանյան]], Աշոտ Անաստասյան, [[Կարեն Մովսիսյան (շախմատիստ)|Կարեն Մովսիսյան]], [[Նորայր Քալանթարյան]], [[Սերգեյ Գալդունց]]) դարձավ 50 տարեկանից բարձր շախմատիստների աշխարհի փոխչեմպիոն<ref>[http://chessfed.am/news/հայաստանը՝-շախմատի-վետերանների-աշխա/ Հայաստանը՝ շախմատի վետերանների աշխարհի փոխչեմպիոն]</ref>։ Հավաքականը միայն լրցուցիչ ցուցանիշներով զիջեց Գերմանիայի առաջին թիմին<ref>[http://www.schachfestival.de/world-team-championship-50-65-2016-en/ranking.html Ranking World Team Championship 50+, 65+ 2016: Section 50+]</ref>։