«Ռիալտո (կամուրջ)»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
[[Պատկեր:Venezia Rialto 0620.JPG|thumb]]
'''Ռիալտո''' (կամուրջ) — կամուրջ [[Վենետիկ]] քաղաքում, անցնում է Մեծ ջրանցքի վրայով: Ռիալտոյի կամուրջը ջրանցքը հատող առաջին և ամենահին կամուրջն է: Սկզբնապես փայտից էր, մի քանի անգամ փլվել և վերակառուցվել է: Ներկա տեսքով կառուցվել է 1588-91թթ. ճարտարապետ Անտոնիո դը Պոնտեյի նախագծով: Կամուրջի երկարությունը 28 մետր է, առավելագույն լայնությունը կենտրոնական մասում` 7,5 մետր: Հենվում է 12 սյուների վրա, որոնք մխրճված են ծովածոցի հատակը: Կամուրջի վրա կառուցված է 24 առևտրային տաղավարներ (յուրաքանչյուր կողմում 12 հատ), որոնց կենտրոնում երկու մասի են բաժանում երկու կամարներ: Ներկայումս Ռիալտոն Վենետիկի ամենահայտնի կամուրջներից մեկն է:
 
[[Պատկեր:Canal Side.jpg|right|800px]]
 
[[Կատեգորիա:Վենետիկի կամուրջներ]]
16 572

edits