«Ռիալտո (կամուրջ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. thumb '''Ռիալտո''' (կամուրջ) — կամուրջ Վենետիկ քաղաքում, անցնում է Մեծ ջրանցքի վրա...
(Տարբերություն չկա)

17:33, 26 հունվարի 2011-ի տարբերակ

Ռիալտո (կամուրջ) — կամուրջ Վենետիկ քաղաքում, անցնում է Մեծ ջրանցքի վրայով: Ռիալտոյի կամուրջը ջրանցքը հատող առաջին և ամենահին կամուրջն է: Սկզբնապես փայտից էր, մի քանի անգամ փլվել և վերակառուցվել է: Ներկա տեսքով կառուցվել է 1588-91թթ. ճարտարապետ Անտոնիո դը Պոնտեյի նախագծով: Կամուրջի երկարությունը 28 մետր է, առավելագույն լայնությունը կենտրոնական մասում` 7,5 մետր: Հենվում է 12 սյուների վրա, որոնք մխրճված են ծովածոցի հատակը: Կամուրջի վրա կառուցված է 24 առևտրային տաղավարներ, որոնց կենտրոնում բաժանում են երկու կամարներ: Ներկայումս Ռիալտոն Վենետիկի ամենահայտնի կամուրջներից մեկն է: