«Հայաստանի կենտրոնական բանկ»–ի խմբագրումների տարբերություն

→‎Կենտրոնական բանկի նպատակներ ու խնդիրներ: կրկնվող տեղեկատվության կրճատում, տվյալների թարմեցում
(→‎top: սխալների ուղում, տվյալների թարմեցում, համակարգում)
(→‎Կենտրոնական բանկի նպատակներ ու խնդիրներ: կրկնվող տեղեկատվության կրճատում, տվյալների թարմեցում)
# [[Արթուր Ջավադյան]] 2008 թվականից առայսօր
 
== Դրամավարկային քաղաքականություն ==
== Կենտրոնական բանկի նպատակներ ու խնդիրներ ==
Դրամավարկային քաղաքականությունը փողի առաջարկի կամ փողի գնի (տոկոսադրույքի) կարգավորման գործընթացն է։ Դրամավարկային քաղաքականության միջոցով իրագործվում են այնպիսի նպատակներ, որոնք ուղղված են կայուն տնտեսական աճի և մակրոտնտեսական կայունության ապահովմանը։ Որպես այդպիսի նպատակ, համաձայն [[ՀՀ Սահմանադրություն|ՀՀ Սահմանադրության]] 83.3–րդ հոդվածի և «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի, ՀՀ ԿԲ-ի համար սահմանված է գների կայունության ապահովումը։ Այս նպատակն իրագործելու համար ԿԲ-ը՝ Կառավարության հետ համատեղ, սահմանում է գնաճի նպատակային թիրախը որը, համաձայն «ՀՀ Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի, ամրագրվում է «Կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրում»։
 
2007 թվականից սկսած ՀՀ-ում որպես գնաճի նպատակային թիրախ է սահմանվել 4%-ը՝ 1.5% տատանումների թույլատրելի միջակայքով։ Գնաճի նպատակային մակարդակը սահմանվում է Կենտրոնական բանկի կողմից՝ Կառավարության հետ համատեղ։
Իր հիմնական խնդիրն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկը մշակում, հաuտատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը։ Եթե Կենտրոնական բանկի մյուս խնդիրները հակասում են իր հիմնական խնդրին, Կենտրոնական բանկն առաջնություն է տալիս հիմնական խնդրին և ղեկավարվում է դրա իրագործման անհրաժեշտությամբ։
 
Կենտրոնական բանկի խնդիրներն են՝
# Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունության և բնականոն գործունեության ապահովումը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության, իրացվելիության, վճարունակության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը.
# Գործուն վճարահաշվարկային համակարգ ստեղծելն ու զարգացնելը.
# Հայաստանի Հանրապետության արժույթի թողարկումը, դրամաշրջանառության կազմակերպումը և կարգավորումը.
# Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կազմակերպումն ու կարգավորումը.
# Արժեթղթերում ներդրողների պաշտպանության, շուկայում արժեթղթերի արդար գնագոյացման համակարգի ձևավորման ու պահպանման, արժեթղթերի արդար, թափանցիկ և վստահելի շուկայի կանոնակարգված և բնականոն գործունեության և զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.
# Ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը։
 
Կենտրոնական բանկը եռամսյակը մեկ անգամ հաջորդ 12 ամիսների համար հրապարակում է դրամավարկային քաղաքականության ծրագիր, որը կրում է ուղեցուցային բնույթ։
# Օրենքով uահմանված խնդիրների իրականացման համար Կենտրոնական բանկի խորհրդի uահմանած անհրաժեշտ այլ դրույթներ։
 
== Կենտրոնական բանկի գործառույթներառաքելությունը ==
Իր խնդիրներն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկը սույն օրենքով սահմանված կարգով՝
# Իրականացնում է կառավարության բանկային սպասարկումը.
# Հանդիսանում է կառավարության ֆինանսական գործակալն ու խորհրդատուն.
# Լիցենզավորում է բանկերը, օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև այլ անձանց, կարգավորում և վերահսկում է դրանց գործունեությունը.
# Որպես վերջին ատյանի վարկատու վարկեր է տրամադրում բանկերին.
# Կարգավորում և վերահսկում է վճարահաշվարկային համակարգի, այդ թվում՝ վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների, որոնք բանկ չեն, գործունեությունը.
# Տիրապետում, օգտագործում և տնօրինում է Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները.
# Իրականացնում է դրամավարկային և ֆինանսական համակարգի վիճակագրության հավաքագրումը, ամփոփումը և հրապարակումը.
# Իրականացնում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումը, համակարգումն ու վերլուծությունը, տեղեկությունների փոխանակումը և տրամադրումը ներպետական իրավասու մարմիններին և միջազգային կազմակերպություններին, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում՝ նաև այլ պետությունների իրավասու մարմիններին։
 
Կենտրոնական բանկի առաքելությունն է՝
* Լինել միջազգայնորեն ճանաչված՝ որպես անկախ, դինամիկ զարգացող, հեղինակավոր, թափանցիկ, գիտելիքին միտված, միջազգային ֆինանսական համակարգի զարգացման միտումները գնահատող արդյունավետ կառույց
Միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքի դրական արդյունքները նոր հեռանկարներ են բացում տնտեսական տարբեր ինստիտուտների և աշխարհի խոշոր բանկերի հետ համատեղ նախագծերի իրականացման համար։
 
== ՀՀ ԿԲ ԴիլիջանԴիլիջանիի ուսումնահետազոտական կենտրոն==
[[Պատկեր:Դիլիջան Ուսումնահետազոտական Կենտրոն.JPG|200px|մինի|Դիլիջան Ուսումնահետազոտական Կենտրոն]]
[[Պատկեր:Ձմեռային այգի.JPG|200px|մինի|Ձմեռային այգի]]
[[Պատկեր:Խոհանոց.JPG|200px|մինի|Խոհանոց]]
«[[Դիլիջան]]<nowiki/>ի ուսումնահետազոտական կենտրոնը» ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներով հագեցված համալիր է։ Այստեղ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ՝ տնտեսագիտության և ֆինանսների բնագավառում բազմակողմանի ուսումնահետազոտական աշխատանքների իրականացման համար։ Կենտրոնում անցկացվում են տնտեսագիտության և ֆինանսների բնագավառներին առնչվող կրթական, տարածաշրջանային և միջազգային ուսումնական ծրագրեր [[(սեմինարներ)]]։
[[Պատկեր:Դիլիջան Ուսումնահետազոտական Կենտրոն 2.JPG|200px|մինի|ձախից|Դիլիջան Ուսումնահետազոտական Կենտրոն_2]]
Կենտրոնում կատարված հետազոտական և վերլուծական աշխատանքները քննարկելու և ներկայացնելու, ինչպես նաև ֆինանսական ոլորտում [[ՀՀ կենտրոնական բանկ|կենտրոնական բանկի]] կուտակած գիտելիքն ու փորձը կիսելու նպատակով կենտրոնում կազմակերպվում են միջազգային գիտաժողովներ, տարածաշրջանային սեմինարներ և ուսումնական ծրագրեր։
[[Հայաստանի ամերիկյան համալսարան|Հայաստանի Ամերիկյան համալսարան]]<nowiki/>ը կենտրոնում իրականացնում է տնտեսագիտության մագիստրոսի կոչում տվող կրթական ծրագիրը, որին մասնակցելու հնարավորություն ունեն տնտեսագիտության ոլորտում հետազոտություններ անելու կարողություն և ներուժ ունեցող երիտասարդները։
 
Կենտրոնի ստորին հարկն ամբողջությամբ նախագծված է որպես ակադեմիական հաստատություն՝ իր մեջ ներառելով բարձրակարգ կացարան [[(campus)]]՝ նախատեսված հետբուհական կրթական ծրագրի մասնակից ուսանողների և դասախոսական կազմի համար։ Համալիրում նախատեսված են կրթական գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները՝ ինչպես ուսանողների և դասախոսների կացարաններ, այնպես էլ արդի պահանջներին բավարարող կահավորված լսարաններ։
Համալիրը հանդես է գալիս ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի, [[Արևելյան Եվրոպայի կենտրոնական եւ առեւտրային բանկեր|Արևելյան Եվրոպայի կենտրոնական (ազգային) եւ առեւտրային բանկեր]]ի, ֆինանսական հատվածի այլ մասնակիցների, միջազգային հեղինակավոր այլ ֆինանսական կառույցների և գործարար ոլորտի ներկայացուցիչների գործնական հանդիպումների և հետազոտությունների միջավայր, որտեղ կազմակերպվում են տարածաշրջանային տարբեր խորհրդակցություններ, սեմինար-քննարկումներ ֆինանսական համակարգին առնչվող խնդիրների վերաբերյալ՝ Հայաստանի նկատմամբ ֆինանսական ոլորտի մասնակիցների հետաքրքրությունը մեծացնելու նկատառումով։
[[ՀՀ կենտրոնական բանկ]]ի կողմից վերակառուցվել է նաև Դիլիջանի նախկին քաղաքային գրադարանի շենքը։ Այն վերածվել է ժամանակակից [[«Գիտելիք հանուն զարգացման»]] կենտրոնի։կենտրոնի<ref>{{Cite web|url=https://www.facebook.com/cb.dilijan.kfdc/|title=ՀՀ ԿԲ Դիլիջանի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոն|website=www.facebook.com|accessdate=2016-07-12}}</ref>։
 
Կենտրոնում գործում են՝
4

edits