«Ֆիրդուսի»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 29 բայտ ,  4 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
{{Տեղեկաքարտ Գրող}}
{{տեղեկաքարտ գրող}}
'''Ֆիրդուսի''' ([[պարսկերեն]]՝ فردوسی, կարդ.՝ ''Ֆերդոսի'', ծ. 930-935, մ. 11-րդ դարի առաջին քառորդ) պարսիկ նշանավոր բանաստեղծ։ Հռչակավոր «[[Շահնամե]]» [[պոեմ]]ի հեղինակը։
 
== Ծննդյան թվականի հարցը ==
 
Ֆիրդուսու ծննդյան թիվը որոշելուն հիմք են հանդիսացել իր իսկ բանաստեղծի տվյալները։ «Շահնամե»-ի մեջ զանազան տեղերում հեղինակը խոսում է իր տարիքի մասին։ Օրինակ մի տեղ գրում է. ''«Երբ ես հասա 71 տարեկանիս, երկինքը թեքվեց իմ պոեմի առջև (պոեմի վերջին մոտեցավ)։ Իմ աշխատությանը ես հատկացրել եմ 35 տարի՝ այս անցավոր աշխարհում գանձ վաստակելու համար, բայց որովհետև իմ ջանքերը քամուն մատնեցին, այդ 35 տարիներս արդյունք չունեցան։ Իմ հասակն այժմ մոտենում է 80-ին, և իմ բոլոր հույսերը հօդս ցնդեցին։ Ես վերջացրի [[Հազկերտ]]ի պատմությունը [[Սեֆոնդարմոդ]] ամսի [[Արադ]] օրը։ Երբ հիջրից անցել էր արդեն հինգ անգամ 80 տարի, ես վերջացրի արքաներին վայել այս գիրքը»։''
 
 
== Ֆիրդուսու մանկությունը ==
 
Մանկությունից գրեթե ոչինչ հայտնի չէ։ Հայրը եղել է մոլլա՝ Մավլան Ահմադ, մի բավական կիրթ մարդ, որ որդուն լավ դաստիարակություն է տվել։ Հատկապես նշում են, որ նա որդուն սովորեցրել է [[պահլավերեն]] ու [[արաբերեն]], որ հետագայում օգնել է բանաստեղծին հին աղբյուրներ օգտագործելու գործում։ Ֆիրդուսին հորից ժառանգել է մի փոքրիկ կալվածք, որ, ինչպես երևում է «Շահնամե»-ում տեղ գտած ակնարկներից, բավական չի եղել իր կարիքները հոգալու համար։ Վկայում են, որ մանուկ հասակում եղել է ժրաջան ու համեստ։
 
== Աշխատանքը «Շահնամե»-ի վրա ==
 
Մոտավորապես 36-37 տարեկանից սկսում է աշխատել «Շահնամե»-ի վրա։ Նա արդեն վաղ հասակից ուզում էր պարսից [[էպոս]]ը [[չափածո]]յի վերածել, բայց երբ լսեց [[Դաղիղի]]ի մասին, որը ձեռնարկել էր էպոսի մշակումը, բայց գործը կիսատ էր մնացել նրա մահվան պատճառով, ավելի բուռն եռանդով ձեռնամուխ եղավ դրան։
 
== Ծանոթագրություններ ==
== Աղբյուրներ ==
{{Reflistծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
{{վիքիքաղվածք}}
* [http://www.yerevan.icro.ir/index.aspx?siteid=250&siteid=250&pageid=11740&newsview=549982 Հատվածներ Ֆիրդուսիի «Շահնամե»-ից]
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Պարսիկ բանաստեղծներ]]
163 399

edits