«Տրանսդուկցիա (գենետիկա)»–ի խմբագրումների տարբերություն

չ
հ․ 12, էջ 79 oգտվելով ԱՎԲ
չ (հ․ 12, էջ 79 oգտվելով ԱՎԲ)
'''Տրանսդուկցիա''' ({{lang-la|transductio}} – տեղաշարժ), վիրուսի միջոցով գենետիկական նյութի տեղափոխումը մի բջջից մյուսը, հանգեցնում է ընդունող բջջի ժառանգական հատկությունների փոփոխության։ Տրանսդուկցիայի երևույթը հայտնաբերել են ամերիկացի գիտնականներ Զ․ Լեդերբերգը և Ն․ Ցինդերը (1952)։ Բակտերիային հատուկ վիրուսները՝ [[բակտերիոֆագ]]երը, [[Վեգետատիվ բազմացում|վեգետատիվ բազմացման]] պրոցեսում ունակ են պատահաբար վերցնելու և այլ բջիջներ տեղափոխելու իրենց քայքայած բակտերիաների [[ԴՆԹ]]–ի ցանկացած հատվածներ (ընդհանուր կամ ոչ առանձնահատուկ տրանսդուկցիա)։ Որոշ բակտերիոֆագեր, կախված բակտերիայի 4-րդ [[քրոմոսոմ]]ում իրենց տեղադրությունից, ունակ են տեղափոխել բակտերիայի ԴՆԹ–ի միայն որոշակի [[գեն]]եր (սահմանափակ կամ առանձնահատուկ տրանսդուկցիա)։ Տեղափոխված գենետիկական նյութը կարող է մնալ ֆագի ԴՆԹ–ի կազմում կամ անցնել այլ բջիջ և հետագայում քայքայվել կամ մտնել ընդունող բջջի ԴՆԹ–ի կազմի մեջ։ Տրանսդուկցիայի երևույթը լայնորեն օգտագործվում է բակտերիաների քրոմոսոմների գենետիկական քարտեզներ կազմելու ժամանակ։
{{ՀՍՀ|հատոր=12|էջ=79}}
 
[[Կատեգորիա:Կենսաբանական հետազոտությունների մեթոդներ]]