«Ստուպոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հ․ 11, էջ 163 oգտվելով ԱՎԲ
Տող 5.
'''Ստուպոր''' ({{lang-lat|stupor}} — անշարժություն), ընդարմացում, մարդու կամային գործունեության խանգարում, որն արտահայտվում է շարժողական ոլորտի արգելակմամբ, մկանային տոնուսի բարձրացմամբ։ Հոգեկան հիվանդության ախտանշան է։ Հիվանդներն անշարժ պառկում են կամ նստում, դիրքը բոլորովին չեն փոխում, չեն խոսում (մուտիգմ), երբեմն հարցերին պատասխանում են միայն միմիկայով։ Ստուպորը լինում է կատատոնիկ, պսիխոգեն, դեպրեսիվ ձևերի։ Կատատոնիկ ստուպորը ամենահաճախ հանդիպող ձևերից է։ Բնորոշվում է մկանային տոնուսի ծայրահեղ բարձրացմամբ (կատալեպսիա), որին բնորոշ են «մոմանման ճկունությունը» (երկար ժամանակ միևնույն դիրքում, առավել հաճախ «սաղմնային դիրքում» մնալը կամ դիրքի ամեն մի փոփոխության երկարատև պահպանվելը), «օդային բարձի ախտանշանը» (պառկած վիճակում գլուխը երկար ժամանակ օդում պահելը) և այլն։ Կատատոնիկ ստուպորը հանդիպում է շիզոֆրենիայի ժամանակ ու համարվում է նրա կլինիկական ձևերից մեկը։ Պսիխոգեն ստուպորը հետևանք է կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում ([[երկրաշարժ]], [[ջրհեղեղ]], ռմբակոծություն և այլն) առաջացած հոգեկան սուր տրավմաների։ Արտահայտվում է հոգեշարժական ոչ երկարատև ընդարմացմամբ (այստեղից էլ «սարսափից քարացավ» ժողովրդական արտահայտությունը)։ Ուղեկցվում է վեգետատիվ խանգարումներով (պուլսի արագացում, խիստ գունատություն, քրտնարտադրություն, երբեմն լուծ և այլն)։ Հիստերիկ ստուպորը պսիխոգեն ստուպորի տարատեսակն է, որը հատուկ է հիստերիայով տառապողներին։ Զարգանում է աստիճանաբար։ Հիմնականում արտահայտվում է ընդարմացմամբ և մուտիգմով (կամային համրություն)։ Դեպրեսիվ բնորոշ է ծանր դեպրեսիվ վիճակներին։ Վ․ [[Վ. Հովհաննիսյան|Հովհաննիսյան]]
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=163}}
 
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ստուպոր» էջից