«Սոյուզ (տիեզերանավ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ հ․ 10, էջ 503 oգտվելով ԱՎԲ
Տող 22.
«Սոյուզ»-ի բազայի վրա ստեղծվել են «Պրոգրես» սերիայի բեռնափոխադրական տիեզերական ապարատները, իսկ մշակման և շահագործման փորձի հիման վրա էապես արդիականացված «Սոյուզ S» սերիայի տիեզերանավերը։ «Սոյուզ S»-երը մեկ անգամ օգտագործման տրանսպորտային երեքտեղանի տիեզերանավեր են՝ նախատեսված «Սալյուտ» ուղեծրակայանի սպասարկման, ինչպես նաև առանձին թռիչքներ կատարելու համար։ Տիեզերանավն ունի համանման կառուցվածք և առանձին հատվածամասերի նույնանման նշանակում։ [[Զանգված]]ը (առանց գլխային շրջահոսիչի և վթարային փրկման համակարգի) 6,85 տ է, առավելագույն [[երկարություն]]ը (ըստ իրանի)՝ 6,98 մ, առավելագույն տրամագիծը՝ 2,72 մ, Իջեցվող Ապարատի երկարությունը՝ 2,14 մ, տրամագիծը՝ 2,2 մ, ուղեծրային հատվածամասի տրամագիծը՝ 2,2 մ, հատվածամասերի ազատ ծավալը՝ 6,5 մ<sup>3</sup>։ «Սոյուզ Տ» բաղկացած է 3 հատվածամասից՝ ուղեծրային (կենցաղային) հատվածամասից՝ կցման ագրե¬գատի հետ (զանգվածը՝ 1,1 տ), Իջեցվող Ապարատից (3 տ) Uոյուզ սարքաագրեգատային հատվածամասից (2,75 տ)։ «Սոյուզ Տ» տիեզերանավի շարժման կառավարման համակարգի հիմքում դրված է անպլատֆորմ իներցիալ համակարգի սկզբունքը, որը հիմնված է տիեզերանավի թվանշանային հաշվողական համալիրի բազայի վրա։ Կողմնորոշման բոլոր ռեժիմները, այդ թվում և դեպի Երկիր ու Արև, կարող են կատարվել ավտոմատ կամ անձնակազմի մասնակցությամբ։ Համակարգի կառավարումն իրականացվում է Երկրից՝ հրահանգային ռադիոգծով կամ կատարում է անձնակազմը։ Համակարգում նախատեսված է անցում ձեռքի կառավարման՝ վայրէջքի ցանկացած փուլում։ Մոտեցնող-ճշգրտող երթային հեղուկահրթիռային շարժիչով շարժիչ-կայանքը (քարշը՝ 3,1 կն) միավորված է կառանման և կողմնորոշման շարժիչների համակարգի հետ։ Միավորված շարժիչակայանքը ներառնում է կառանման և կողմնորոշման 14 հրթիռային շարժիչ՝ 137 ն և 12 հրթիռային շարժիչ՝ 24,5 ն նոմինալ քարշով։ էլեկտրասնման համակարգը հանդերձված է նոր արևային մարտկոցներով։ Կենսաապահովման համալիրն արդիականացված է (նախատեսված է 3 հոգուց բաղկացած անձնակազմի համար)։ Սկաֆանդրներն ունեն նոր կառուցվածք։ [[Ռադիոկապ]]ի համակարգերը ներառնում են կատարելագործված հրահանգածրագրային ռադիոգիծը և ռադիոհեռուստաչափական համակարգը։ Ռադիոգծերի անտենաները տեղադրված են արևային մարտկոցների վրա։ Տիեզերանավում տեղակայված է նոր հեռուստատեսային համակարգ՝ պատկերի հաղորդման լավագույն որակով։ Իջեցվող Ապարատն ունի կատարելագործված պարաշյուտային համակարգ և փափուկ վայրէջքի՝ պինդ վառելիքով աշխատող 6 հրթիռային շարժիչներ։ Տիեզերանավի հուսալիությունը մեծացնելու նպատակով մտցված է առավել պատասխանատու գործողությունների կրկնակիություն։ [[1979]]-[[1984]] թվականներին ([[օգոստոսի 10]]-ի դրությամբ) Երկրի արհեստական արբանյակի ուղեծիր են դուրս բերվել 1 անօդաչու և 11 օդաչուավոր «Սոյուզ Տ» տիեզերանավեր։ «Սոյուզ Տ»,«Սոյուզ Տ-2»,«Սոյուզ Տ-3» և «Սոյուզ Տ-4» տիեզերանավերը կցվել են «Սալյուտ-6», իսկ «Սոյուզ Տ-5», «Սոյուզ Տ-6» և «Սոյուզ Տ-7», «Սոյուզ Տ-9» և «Սոյուզ Տ-10», «Սոյուզ Տ-11», «Սոյուզ Տ-12» տիեզերանավերը՝ «Սալյուտ-7» ուղեծրակայանի հետ։ Անօդաչու «Սոյուզ Տ» նախատեսված էր կայանի հետ երկարատև համատեղ թռիչքի պայմաններում կառուցվածքի և համակարգերի մշակման համար։ «Սոյուզ Տ-2»-ը իրագործել է առաջին փորձնական թռիչքը, և անձնակազմը իրականացրել է ձեռքի կա- ռավարմամբ կցումը կայանի հետ։ «Սոյուզ Տ-3»-ով կայան է հասցվել 3 հոգուց բաղկացած անձնակազմ, իսկ «Սոյուզ Տ-4»-ով՝ 2 հոգուց բաղկացած հիմնական անձնակազմը, «Սոյուզ Տ-5»-ի հիմնական անձնակազմի հաջող աշխատանքը կարևոր քայլ էր մշտական գործող ուղեծրակայան ստեղծելու գործում։ Անձնակազմը իրականացրեց աշխարհում ամենաերկարատև (211 օր) տիե¬ զերական թռիչքը։ «Սոյուզ Տ-6»-ի թռիչքին մաս¬ նակցել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, տիեզերագնաց ժան Լու Կրե- տիենը, «Սոյուզ Տ-11»-ի թռիչքին՝ [[Հնդկաստան]]ի Հանրապետության քաղաքացի Ռա֊կեշ Շարման։ Թռիչքների ժամանակ կատարվել են բժշկական, անկշռության պայմաններում մարդու օրգանիզմի վիճակի, Երկրի մթնոլորտի, միջմոլորակային միջավայրի և այլ ուսումնասիրություններ։ «Սոյուզ Տ-7»-ի անձնակազմի անդավ էր աշխարհում երկրորդ կին տիեզերագնաց-օդաչու Սավիցկայան։ Թռիչքի նպատակն էր աստղաֆիզիկական և տեխնիկական փորձերի կատարումը, Երկրի մակերևույթի դիտարկումը և լուսանկարումը ժողովրդական տնտտնտեսության նպատակներով, մեծ ծավալի բժշկակենսաբանական հետազոտությունների և փորձերի անցկացումը։ «Սոյուզ Տ-8» տիեզերանավը պետք է իրականացներ կցումը «Սալյուտ-7» ուղեծրակայանի հետ և կատարեր գիտատեխնիկական և բժշկակենսաբանական հետազոտություններ ու փորձեր։ Սխալ [[ուղեծիր]] դուրս գա- «Աոյուզ» և «Ապոլլոն» աիեզերանավերի մոտեցումը կցումից աոաջանլու պատճառով կցումը չի իրականացվել և «Սոյուզ Տ 8»-ը վայրէջք է կատարել։ «Սոյուզ Տ-9»-ի թռիչքի ընթացքում տիեզերագնացները 2 անգամ դուրս են եկել բաց տիեզերք (5 ժ 45 ր տևողությամբ), տեղակայել լրացուցիչ արևային մարտկոցներ։ «Սոյուզ S-П» տիեզերանավի թոիչքի ընթացքում տիեզերական թռիչքների պատմության մեջ առաջին անգամ բաց տիեզերք է դուրս եկել կին տիեզերագնաց Սավիցկյան (Ջանիբեկովի) հետ։ «Սոյուզ Տ» տիեզերանավի կառուցվածքի և նրա հււմակարգի մշակման նպատակով, սկսած [[1974]] թվականից ուղեծիր են դուրս բերվել անօդաչու 5 տիեզերանավ։ «Սոյուզ» և «Սոյուզ Տ» տիեզերանավերը ուղեծիր են դուրս բերվում «Սոյուզ» եռաստիճան տանող հրթիռով։
 
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=503}}
 
[[Կատեգորիա:Տիեզերական տեխնիկա]]