«Սոյա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ հ․ 10, էջ 502 oգտվելով ԱՎԲ
Տող 4.
Սոյան հնագույն կուլտուրա է։ Մշակովի սոյայի հայրենիքը համարվում է [[Չինաստան]]ը, որտեղ այն մշակել են մ․թ․ա. 5-6 հազար տարի առաջ։ Այստեղից տարածվել է սոյա բույսը մինչև [[Ասիա]]յի երկրները։ [[Եվրոպա]] է բերվել 18-րդ դարի վերջում, [[ԱՄՆ]]՝ 19-րդ դարում, [[Ռուսաստան]]՝ 19-րդ դարի վերջում։ Մշակվում է [[ԽՍՀՄ]]-ում, [[ՌՍՖՍՀ]]-ում, [[Հեռավոր Արևելք]]ում, [[Ուկրաինա]]յում, [[Մոլդավիա]]յում, [[Անդրկովկաս]]ում։ Մշակովի սոյան՝ պարենային, տեխնիկական, [[կեր]]ային և սիդերալ կուլտուրա է։ Հատիկը պարունակում է 24-45% [[սպիտակուց]], 20-32% [[ածխաջրեր]], 13-37% [[ճարպեր]], [[վիտամին]]ներ։ Սոյայի սպիտակուցը ամինաթթվային կազմով մոտ է կենդանական սպիտակուցին։ Հատիկը, ոչ հասուն ունդերն օգտագործվում են սննդի, մեջ, սոյայի [[ալյուր]]ից պատրաստում են [[հրուշակեղեն]]։ [[Ձեթ]]ն օգտագործվում է [[մարգարին]]ի և խտացրած ճարպի արտադրությունում, զտվածը՝ սննդի մեջ։ Սոյայի հատիկը հումք է շատ տեսակի արտադրանքների համար (արհեստական թել, պլաստմասսա, սոսինձ, լաքեր, ներկեր, օճառ և այլն)։ Սոյայի կանաչ [[զանգված]]ը, [[խոտ]]ը, [[խոտալյուր]]ը, քուսպը օգտագործում են որպես կեր։
 
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=502}}
 
[[Կատեգորիա:Մշակաբույսեր]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սոյա» էջից