«Սյուիտ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 23 բայտ ,  6 տարի առաջ
չ
հ․ 10, էջ 472 oգտվելով ԱՎԲ
No edit summary
չ (հ․ 10, էջ 472 oգտվելով ԱՎԲ)
Ի տարբերություն սոնաաի և սիմֆոնիայի, սյուիտին բնորոշ է մասերի առավել ինքնուրույնություն, դրանց փոխհարաբերության ոչ այնքան խիստ օրինաչափություն, ինչպես նաև անմիջական կապ երգի, պարի հետ։ Սյուիտի նախատիպը արդեն [[16-րդ դար]]ին բնորոշ դանդաղ ([[պավանա]]) և արագ (գաույարդա) պարերի համադրումն է։ Հնագույն պարային սյուիտի դասական տեսակը ձևավորվել է [[17-րդ դար]]ի կեսին Յո․ Յա․ Ֆրոբերգերի ստեղծագործության մեջ։ Այն բաղկացած է 4 պարից՝ չափավոր արագ ալեմանդայից, արագ կուրանտայից, դանդաղ սարաբանդայից և սրընթաց ժիգայից։ Դրանցից բացի 17-[[18-րդ դար]]երում սյուիտում ընդգրկվել են՝ մենուետ, գավոտ, բուռե, պասպիե, պոլոնեզ, ոչ պարային պիեսներ՝ պրելյուդ, նախերգանք, արիա, ռոնդո ևն։ Բոլոր մասերը, որպես կանոն, գրվել են միևնույն տոնայնությամբ, կատարվել են լյուտնյայով, կլավեսինով, նվագախմբով։ Դասական սյուիտի բարձրագույն նմուշներ են ստեղծել [[Յոհան Սեբաստիան Բախ|Յո․ Ս. Բախը]], և Գ․ Ֆ․ Տենդելը։ 19-20-րդ դարերում ստեղծվել են, գլխավորապես, ոչ պարային բնույթի նվագախմբային սյուտներ, որոնք երբեմն ներառել են նաև [[պար]]ային առանձին ձևեր (Պ․ Ի. [[Չայկովսկի Պյոտր|Չայկովսկի]]), հաճախ այդպիսի սյուիտները եղել են ծրագրային (Ն․ Ա․ Ռիմսկի-Կորսակովի «Շահարազադե»), կենտրոնական տեղ են գրավել թատերական ներկայացումների, օպերաների, բալետների երաժշտությունից (Դրիգի «Պեր Դյունտ», Չայկովսկու, Պրոկոֆևի, Խաչատրյանի բալետային սյուիտները), նաև կինոերաժշտությունից կազմված սյուիները։ Գրվում են նաև ժողովրդական պարային ավանդույթների հետ կապված սյուիտներ (Պեյկոյի «Մոլդավական սյուիտ»)։
 
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=472}}
 
[[Կատեգորիա:Երաժշտական եզրույթներ]]