«Սմբատ Օրբելյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հ․ 10, էջ 455 oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
Ավագ եղբոր՝ Էլիկումի մահից հետո, շուրջ երկու տասնամյակ գլխավորել է Սյունիքի Օրբելյանների իշխանական տունը։ Պայքարել է Հյուսիսարևելյան [[Հայաստան]]ում Օրբելյանների քաղաքական առաջնության հաստատման համար։ Այդ նպատակով երկու անգամ մեկնել է մոնղոլական մեծ երկրի մայրաքաղաք [[Կարակորում]], իր տիրույթներում ստացել ինշուի՝ մոնղոլական խաներին անմիջականորեն հարկ վճարելու առանձնաշնորհ իրավունք, ազատվել [[Զաքարյաններ]]ի և վրաց թագավորի գերիշխանությունից։ Սմբատ Օրբելյանը ռազմական ուժով գրավել է [[Որոտան-Ծղուկ]] գավառը (մինչև Բորոտն ու Բղեն), Եղեգիսը, [[Վայոց Ձոր]]ը, Փողահանսը, Ուրծը, Վեդին՝ իր ձորով (մինչև [[Երևան]] ու [[Կոտայք]]), [[Գեղարքունիք]]ի զգալի մասը։ Ժամանակակիցները Սմբատ Օրբելյանին հորջորջել են «իշխանաց իշխան», «արքայաշուք իշխան», «արքա», հավանաբար նկատի ունենալով ձեռք բերած ներքին ինքնավարությունը։ Թաղվել է Ամաղու [[Նորավանք]]ում, Օրբելյանների տոհմական գերեզմանատանը։
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=455}}
 
{{DEFAULTSORT:Օրբելյան, Սմբատ}}