«Սիմֆոնիկ երաժշտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հ․ 10, էջ 384 oգտվելով ԱՎԲ
Տող 8.
Հայկական ազգային երաժշտության զարգացման մեջ նշանակալից դեր են կատարել Արամ Խաչատրյանի 3 սիմֆոնիաները ([[1934]], [[1943]], [[1947]]), 3 կոնցերտները (դաշնամուրի, [[1936]], ջութակի, [[1940]], թավջութակի, [[1946]]), 3 կոնցերա-ոապսոդիաները (նույնպես դաշնամուրի, ջութակի, թավջութակի), սիմֆոնիկ պոեմը երգչախմբով ([[1938]]), բալետային սյուիտները («Երջանկություն», «Գայանե», «Սպարտակ», «Դիմակահան դես») և այլ ստեղծագործությունները, որոնք ազգային սիմֆոնիկ երաժշտություն դուրս բերեցին համաշխարհային ասպարեզ, կարևոր դեր խաղացին [[Անդրկովկաս]]ի, Միջին Ասիայի հանրապետությունների ազգային դպրոցների սիմֆոնիկ երաժշտության զարգացման և Միջին Արևելքի ժողովուրդների պրոֆեսիոնալ կոմպոզիտորական ստեղծագործության (մասնավորապես՝ սիմֆոնիկ) ձևավորման և զար գացման մեջ։ Սիմֆոնիկ երաժշտության տարբեր ժանրերի և ձևերի են դիմել Հ Ստեփանյանը, Դ․ Եղիազարյանը, Լ․ Խոջա-էյնաթյանը, Ա․ Բալասանյանը։ Հայ ազգային երաժշտության հետագա զարգացման մեջ նշանակալից ավանդ են ներդրել Ա․ Հարությունյանը, Ղ․ Սարյանը, է․ Միրզոյանը, Ա․ Բաբաջանյանը, Ջ․ Տեր֊-Թադևոսյանը, է․ Հով հաննիսյանը և ուրիշներ, հաջորդ սերնդի կոմպոզիտորներից՝ Ա․ Աճեմյանը, Ա․ Տերտերյանը, Դ․ Հախինյանը, է․ խաղագորտյանը, Լ․ Աստվածատրյանը, է․ Արիստակեսյանը, Տ․ Մանսուրյանը, Ս․ Շաքարյանը և ուրիշներ։ Գրկ․ Կոպտև Տերյան Սիմֆոնիկ երաժշտություն և գործիքային կոնցերտ, տես Սովետական Հայաստանի երաժշտությունը։
 
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=384}}
 
[[Կատեգորիա:Դասական երաժշտության ժանրեր]]