«Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր:
չ հ․ 10, էջ 715 oգտվելով ԱՎԲ
Տող 68.
Խորհրդային իշխանության հաստատումից հետո ստեղծվեցին ազգային լեզվով ուսուցման դպրոցներ։ 1980-ին նախադպրոցական հաստատություններում դաստիարակվում էր 2444 հազար երեխա։ 1982—83 ուս․ տարում 22,5 հազար հանրակրթական դպրոցում սովորում էր 7,4 միլիոն աշակերտ, 1112 պրոֆտեխ․ ուսումնարաններում՝ 642,5 հազար, 728 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունում՝ 795,4 հազար սովորող, 146 բուհերում՝ 884,9 հզ․ ուսանող։ ՈւԽՍՀ ԳԱ ցանցում և բուհերում 1980-ին կար 195,8 հազար գիտաշխատող։ Զգալի զարգացում են ստացել մշակութային հիմնարկները։ 1982-ին գործում էր 84 [[թատրոն]], 27,7 հազար կինոսարքավորում, 26,1 հազար, ակումբային հիմնարկ։ Խոշորագույն գրադարաններն են․ ՍՍԿԿ անվան Ուկր․ ՍՍՀ պետական գրադարանը (հիմնվել է 1866-ին, 1729,1 հազար կտոր գիրք և ամսագիր), ՈԻԽՍՀ ԳԱ կենտրոնական գիտական գրադարանը (ավելի քան 6 միլիոն կտոր գիրք-ամսագիր)։ 1982-ին եղել է 26,1 հազար մասսայական գրադարան (393,8 միլիոն կտոր գրականություն) և 168 թանգարան։ 1982-ին լույս է տեսել 8239 անուն գիրք ու գրքույկ՝ 144,8 միլիոն տպաքանակով (1940-ից 3 անգամ ավելի)։ Թողարկվել է 199 ամսագիր՝ 185,0 միլիոն տարեկան տպաքանակով, 1778 թերթ՝ 22682 հազար միաժամանակյա տպաքանակով (տարեկան տպաքանակն՝ 4325 միլիոն օրինակ)։ Գրքերը, հանդեսներն ու թերթերը լույս են տեսնում ուկրաիներեն (ավելի քան 2/3-ը), [[ռուսերեն]], [[մոլդավերեն]], ինչպես նաև մի քանի օտար լեզուներով։ Ուկրաինայի ռադիոհեռագրական գործակալությունը և գրապալատը գործում են 1922-ից, Կիևում։ Առաջին ռադիոհաղորդումները տրվել են 1924-ին, [[Խարկով]]ում։ Ներկայումս հաղորդումները արվում են ուկրաիներեն, ռուսերեն, մոլդովերեն, հունգարերեն, գերմաներեն, անգլերեն։ 1951-ին շարք է մտել Կիևի հեոուսաակենտրոնը։ 1983-ի հունվարի 1-ին հանրապետությունում եղել են 3843 հիվանդանոցային հիմնարկ՝ 644,2 հազար մահճակալով (1940-ին 2498 հիվանդանոց՝ 157,6 հազար մահճակալով), որտեղ աշխատել են 194,2 հազար բժիշկ ե 511,1 հազար միջին բուժանձնակազմ (1940-ին 35,3 հազար բժիշկ և 100,8 հազար միջին բուժանձնակազմ)։ ճանաչված են Ղրիմի հիվանդանոցի ափի, Օդեսայի կուրորտային շրջանի, [[Եվպատորիա (քաղաք, Ուկրաինա)|Եվպատորիայի]], [[Սակի (քաղաք, Ուկրաինա)|Սակիի]], [[Տրուսկավեց (քաղաք, Ուկրաինա)|Տրուսկավեցի]] և այլ աոողջարանները։
 
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=715}}
 
[[Կատեգորիա:Ուկրաինայի պատմություն]]