«Շտեռն-Գեռլախի փորձ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հ․ 8, էջ 579 oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Շտեռն-Գեռլախի փորձ''' ատոմի մագնիսական մոմենտի գոյությունը և արտաքին մագնիսական դաշտում դրա որոշակի կողմնորոշումը (տարածական քվանտացումը) հաստատող փորձ։ 1922 թվականին իրականացրել են Օ․ Շտեռնը և գերմանացի ֆիզիկոս Վ․ Գեռլախը (W․ Gerlach), [[արծաթ]]ի (Ag), հետագայում նաև այլ տարրերի ատոմներով։ Ag-ի ատոմների փունջը, անցնելով խիստ անհամասեռ մագնիսական դաշտով, ճեղքվում էր և էկրանի վրա առաջացնում շերտեր, որոնք վկայում էին մագնիսական մոմենտի պրոյեկցիայի քվանտացումը։ Դասական տեսության համաձայն, էկրանի վրա պետք է առաջանար մեկ հաստ շերտ, սակայն իրականում առաջանում էին սիմետրիկ դասավորված 2 նեղ շերտեր։ Շտեռն-Գեռլախի փորձի այս արդյունքը բացատրվեց Ջ․ Ցու․ Ուլենբեկի և Ս․ Գաուդսմիթի վարկածի (1925 թվական) օգնությամբ, ըստ որի [[էլեկտրոն]]ները, ուղեծրային մեխանիկական ու մագնիսական մոմենտներից բացի, ունեն նաև սեփական մեխանիկական ու մագնիսական մոմենտներ։ Ընդ որում փորձի տվյալներից պարզվեց, որ էլեկտրոնի սպինային մագնիսական մոմենտը հավասար է բորի մեկ մագնետոնի։
 
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=579}}
 
[[Կատեգորիա:Քվանտային ֆիզիկա]]