«Նոր քարի դար»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 22 բայտ ,  3 տարի առաջ
չ
հ․ 8, էջ 226 oգտվելով ԱՎԲ
(Հետ է շրջվում 2820075 խմբագրումը, որի հեղինակն է՝ Seskfabrega (քննարկում) մասնակիցը)
չ (հ․ 8, էջ 226 oգտվելով ԱՎԲ)
Ըստ նորագույն տվյալների՝ [[Մերձավոր Արևելք]]ում հնագույն երկրագործականանասնապահական [[մշակույթ]]ի սկիզբը հասնում է մ․թ․ա․ 8—7-րդ հազարամյակները ([[Երիքով]]ը՝ [[Պաղեստին]]ում, [[Ջարմո]]ն՝ [[Հյուսիս-Արևելյան Միջագետք]]ում, [[Չաթա-Տույուկ]]ը՝ [[Փոքր Ասիա]]յում ևն)։ [[Եվրոպա]]յում Նեոլիթյան մշակույթը զարգացել է [[Մերձավոր Արևելք]]ի և [[Միջերկրական ծով|Միջերկրա]]ծովային մշակույթի զգալի ազդեցությամբ, այդ երկրամասերից Եվրոպա են թափանցել մի շարք մշակովի բույսեր, ընտանի կենդանիների տեսակներ և այլն։ Հայաստանի տարածքում Նեոլիթյան կայաններ ու բնակավայրեր են հայտնաբերվել [[Թալինի շրջան]]ում ([[Զաղաներ]], [[Արեգունի բլուր]], [[Բառոժ]] և այլն) և [[Արարատյան դաշտ]]ում ([[Կղզյակ բլուր]], [[Մաշտոցի բլուր]], [[Տերտերի ձոր]] և այլն)։ Գտնվել են քարե ([[օբսիդիան]], [[որձաքար]] և այլն) պրիզմայաձև միջուկներ, [[դանակներ]], հղկված, գայլիկոնված կոթատեղի փորվածքով [[կացին]]ներ, [[մուրճ]]եր, [[գուրզեր|գուրզ]]եր, [[բրիչ]]ներ, [[աղորիք]]ներ, [[սանդ]]եր, [[մանգաղ]]ներ, [[նետասլաք]]ներ, ոսկրե ասեղներ, ուլունքներ, իլիկի գլուխներ են։
 
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=226}}
 
[[Կատեգորիա:Քարի դար]]